Երկրորդ Մնացորդաց գիրք

35

ՅՈՍԻԱՍԸ ՏՕՆՈՒՄ Է ԶԱՏԻԿԸ

1Յոսիասն իր Տէր Աստծու զատիկը կատարեց. զատկի գառը մորթեցին առաջին ամսի տասնչորսերորդ օրը։ 2Նա քահանաներին կանգնեցրեց իրենց պաշտօնի վրայ եւ յորդորեց նրանց կատարելու Տիրոջ տան ծառայութիւնները։ 3Նա ասաց ղեւտացիներին՝ ամբողջ Իսրայէլի վերակացուներին, որ պէտք է նուիրուել Տիրոջը եւ սուրբ տապանակը դնել այն տանը, որը շինել էր Իսրայէլի արքայ Դաւթի որդի Սողոմոնը։ Արքան ասաց. «Դուք ոչ մի բան չպէտք է վերցնէք ուսերի վրայ։ Արդ, ծառայեցէ՛ք ձեր Տէր Աստծուն եւ նրա ժողովրդին՝ իսրայէլացիներին։ 4Պատրա՛ստ եղէք ըստ ձեր ազգատոհմերի եւ ըստ ձեր առօրեայ պաշտամունքի, ըստ Իսրայէլի արքայ Դաւթի եւ նրա որդի թագաւորի գրածի։ 5Տաճարում կանգնեցէ՛ք այն տեղերում, որ նշանակուած են ըստ ձեր ազգատոհմերի, ձեր եղբայրների եւ ձեր ժողովրդի որդիների առջեւ՝ ղեւտացիների ազգատոհմի մարդկանց յատկացուած բաժանումների համեմատ։ 6Մորթեցէ՛ք զատկի գառը եւ պատրաստեցէ՛ք ձեր եղբայրների սրբութիւնները՝ գործելով ըստ Տիրոջ խօսքի, որ գրուել է Մովսէսի ձեռքով»։ 7Եւ Յոսիասն սկսեց ժողովրդի որդիներին եւ ամենքին, որ այնտեղ էին գտնւում, տալ խոյեր, գառներ, մատաղ այծերի նոխազներ՝ բոլորն էլ զատկի համար։ Այդ բոլորը թուով երեսուն հազար էր. նաեւ երեք հազար զուարակ։ Սրանք թագաւորի ունեցուածքից էին։ 8Նրա իշխանները նոյնպէս սկսեցին ընծաներ տալ ժողովրդին, քահանաներին ու ղեւտացիներին։ Քեղկիասը, Զաքարիասը եւ Յէիէլը եւ Աստծու տան իշխանները զատկի առթիւ քահանաներին տուեցին երկու հազար վեց հարիւր խոյ, գառ, նոխազ եւ երեք հարիւր զուարակ։ 9Քոնենիասը, Բանեասը, Սամէասը եւ նրա Նաթանայէլը, Ասաբիասը, Յէիէլը եւ Յոզաբադը՝ ղեւտացիների իշխանները, զատկի առթիւ ղեւտացիներին տուեցին հինգ հազար խոյ եւ հինգ հարիւր զուարակ։

10Պաշտամունքը կատարուեց. քահանաները կանգնած էին իրենց տեղերում, իսկ ղեւտացիները՝ իրենց դասերում, ըստ արքայի հրամանի։ 11Նրանք մորթեցին զատկի գառը, եւ քահանաները իրենց ձեռքերով ցանեցին արիւնը։ 12Ղեւտացիները կտրտեցին ու պատրաստեցին ողջակէզները, որ դրանք բաժանեն ժողովրդի որդիներից իւրաքանչիւրին ըստ ազգատոհմերի, դասերի, որպէսզի մատուցեն Տիրոջը, ինչպէս որ գրուած է Մովսէսի Օրէնքի գրքում։ Այսպէս արեցին մինչեւ առաւօտ։ 13Զատկի գառը խորովեցին կրակով ըստ օրէնքի, իսկ սուրբ մասերը եփեցին կաթսաների ու սաների մէջ։ Տօնը յաջող ընթացաւ, եւ զոհը բաժանեցին ժողովրդի բոլոր որդիներին։ 14Յետոյ զատիկը պատրաստեցին իրենց ու քահանաների համար, քանի որ քահանաները մինչեւ գիշեր մատուցում էին ճարպերն ու ողջակէզները։ Ղեւտացիները բաժին վերցրին նաեւ իրենց ու իրենց եղբայրների՝ Ահարոնի որդիների համար։ 15Ասափի սաղմոսերգու որդիները, նաեւ Ասափը, Եմանը եւ Իդիթունը՝ արքայի մարգարէները, ըստ Դաւթի պատուիրանի, կանգնեցին իրենց տեղերում։ Իշխանները, դռների պետերն ու իւրաքանչիւր դռան պահապան տեղից չպէտք է շարժուէին սրբութեան ծառայութեան ժամանակ, քանզի նրանց եղբայրները՝ ղեւտացիները, բաժիններ էին պատրաստել նաեւ նրանց համար։ 16Այդ օրը Տիրոջ ամբողջ պաշտամունքը պատշաճօրէն պատրաստուեց ու կատարուեց, որպէսզի, ըստ Յոսիաս արքայի հրամանի, տօնեն զատիկը եւ ողջակէզներ մատուցեն Տիրոջ սեղանի վրայ։ 17Այդ ժամանակ այնտեղ գտնուող իսրայէլացիները եօթը օր կատարեցին զատիկը եւ անթթխմոր հացի տօնը։ 18 մարգարէի օրերից ի վեր սրա նման զատիկ երբեք չէր եղել Իսրայէլում, եւ Իսրայէլի բոլոր թագաւորները այսպիսի զատիկ չէին արել, ինչպէս արեց Յոսիասը։ Այնտեղ գտնուող քահանաներն ու ղեւտացիները, ամբողջ Յուդայի երկիրն ու Իսրայէլը եւ Երուսաղէմի բնակիչները 19Տիրոջ տօնը կատարեցին Յոսիասի թագաւորութեան տասնութերորդ տարում։ Յոսիաս արքան Յուդայի երկրում եւ Երուսաղէմում գտնուող վհուկներին, գուշակներին, մոգերին, կախարդներին եւ չաստուածներին վերացրեց ու հրով այրեց, որպէսզի հաստատի Օրէնքի այն խօսքերը, որ գրուած էին Քեղկիաս քահանայի՝ Տիրոջ տանը գտած գրքում։ Յոսիասի նմանը չէր եղել նրանից առաջ, որ, ըստ Մովսէսի բոլոր օրէնքների, իր ամբողջ սրտով, իր ամբողջ հոգով եւ իր ամբողջ զօրութեամբ դառնար դէպի Տէր Աստուածը։ Եւ նրանից յետոյ էլ նրա նմանը չյայտնուեց։ Տէրը, սակայն, չհանդարտուեց իր խիստ բորբոքուած բարկութիւնից, Յուդայի երկրի նկատմամբ այն բարկութիւնից, որով բորբոքել էր Նրան Մանասէն։ Եւ Տէրն ասաց. «Ես Յուդայի երկիրն էլ եմ վերացնելու իմ աչքի առաջից, ինչպէս վերացրել եմ Իսրայէլը, եւ մերժելու եմ Երուսաղէմը՝ այն քաղաքը, որ ընտրել էի, եւ այն տունը, որի համար ասել էի, թէ՝ իմ անունը պէտք է լինի այնտեղ»։

ՅՈՍԻԱՍԻ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՎԱԽՃԱՆԸ

()

20Եգիպտոսի արքայ Նեքաւով փարաւոնը յարձակուեց Ասորեստանի արքայի վրայ Եփրատ գետի ուղղութեամբ։ Յոսիաս արքան գնաց նրա դէմ, 21իսկ սա պատգամաւորներ ուղարկեց նրա մօտ՝ ասելով. «Ի՞նչ թշնամութիւն ունենք ես ու դու, Յուդայի երկրի՛ արքայ, այսօր քո դէմ պատերազմելու չեմ եկել։ ինձ ասաց, որ շտապեմ։ Զգուշացի՛ր ինձ հետ եղող Աստծուց, գուցէ նա քեզ կործանի»։ 22Յոսիասը, սակայն, իր երեսը նրանից չշրջեց, այլ ինքն իր մէջ ուժ գտաւ, որ պատերազմի նրա դէմ։ Նա չանսաց Նեքաւովի Տիրոջ անունով ասուած խօսքերին եւ եկաւ պատերազմելու Մակեդդովի դաշտում։ 23Աղեղնաւորները հարուածեցին Յոսիասին, եւ արքան ասաց իր ծառաներին. «Ինձ այստեղից դո՛ւրս հանեցէք, որովհետեւ ծանր վիրաւորուած եմ»։ 24Նրա ծառաները հանեցին նրան իր մարտակառքից ու դրեցին նրա երկրորդ մարտակառքի մէջ ու տարան ։ Նա մեռաւ ու թաղուեց իր նախնիների մօտ, եւ ամբողջ Յուդայի երկիրն ու Երուսաղէմը սուգ արեցին Յոսիասի վրայ։ 25Երեմիասը ողբեր ասաց Յոսիասի մասին, եւ բոլոր պալատականները, տղամարդ թէ , Յոսիասի մասին յօրինեցին ողբեր, որոնք յիշւում են մինչեւ այսօր։ Դրանք Իսրայէլի մէջ կանոնական դարձան եւ ահա գրի են առնուած ողբերի գրքում։

26Յոսիասի գործերը եւ նրա յուսացած բաները գրի են առնուած Տիրոջ օրէնքներում գրուածի համեմատ, 27իսկ նրա մնացած գործերը, սկզբից մինչեւ վերջինը, գրի են առնուած Իսրայէլի ու Յուդայի երկրի թագաւորների գրքում։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն