Երկրորդ Մնացորդաց գիրք
36
ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՅՈՎԱՔԱԶ ԹԱԳԱՒՈՐԸ
()
1Երկրի ժողովուրդը Յոսիասի որդի Յովաքազին օծեց ու իր հօր փոխարէն Երուսաղէմում դարձրեց թագաւոր։ 2Յովաքազը քսաներեք տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, եւ երեք ամիս թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Ամիտալ էր, որը լոբնացի Երեմիայի դուստրն էր։ Յովաքազը չարիք գործեց Տիրոջ առջեւ, այն բոլոր չարիքները, որ գործել էին նրա նախնիները։ 3Նեքաւով փարաւոնը նրան բռնեց Դեբլաթայում, Եմաթի երկրում, եւ նա այլեւս չկարողացաւ թագաւորել Երուսաղէմում։ Արքան նրան տարաւ Եգիպտոս եւ երկրի վրայ հարիւր տաղանդ արծաթ եւ մէկ տաղանդ ոսկի հարկ դրեց։
4Նեքաւով փարաւոնը Յուդայի երկրի արքայ Յոսիասի որդի Եղիակիմին նշանակեց նրա հօր՝ Յոսիասի փոխարէն եւ նրա անունը փոխեց ու դրեց Յովակիմ, իսկ նրա եղբայր Յովաքազին Նեքաւով փարաւոնն առաւ եւ տարաւ Եգիպտոս, ուր եւ նա մեռաւ։ Արծաթն ու ոսկին հարկ էին տալիս փարաւոնին։ Այնուհետեւ երկիրն սկսեց հարկեր վճարել, եւ արծաթը տալիս էին ըստ փարաւոնի հրամանի։ Երկրի ժողովրդից՝ ամէն մէկից արծաթ ու ոսկի էին պահանջում ըստ նրա կարողութեան, որպէսզի դրանք յանձնեն Նեքաւով փարաւոնին։
ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՅՈՎԱԿԻՄ ԹԱԳԱՒՈՐԸ
()
5Յովակիմը քսանհինգ տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, եւ տասնմէկ տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Զեկքորա էր, որը ռամացի Ներիայի դուստրն էր։ Նա Տիրոջ առջեւ գործեց այն բոլոր չարիքները, որ արել էին նրա նախնիները։ Նրա օրօք Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան մտաւ Յուդայի երկիրը։ Յովակիմը երեք տարի ծառայեց նրան, բայց յետոյ ապստամբեց նրա դէմ։ Տէրն ուղարկեց նրա դէմ քաղդէացիներին, Ասորիքի աւազակներին, մովաբացիների աւազակներին եւ ամոնացիներին ու սամարացիներին։ Եւ այս բաներից յետոյ նրանք ազատուեցին, ինչպէս ասել էր Տէրն իր ծառայ մարգարէների միջոցով։ Տիրոջ զայրոյթը, սակայն, դեռ Յուդայի երկրի վրայ էր, որ վերացնի իր աչքի առաջից Մանասէի գործած բոլոր մեղքերի, Մանասէի թափած անմեղ արեան՝ Երուսաղէմում թափած անմեղ արեան պատճառով։ Տէրը, սակայն, չուզեց ոչնչացնել նրանց։
6Յովակիմի վրայ յարձակուեց Բաբելոնի արքայ Նաբուքոդոնոսորը եւ նրան կապեց պղնձէ շղթաներով ու տարաւ Բաբելոն։ 7Նա Տիրոջ տան սպասքի մի մասը տարաւ Բաբելոն ու դրեց Բաբելոնում գտնուող իր տաճարում։ 8Յովակիմի մնացած գործերը եւ ամէն ինչ, որ նա արել էր, չէ՞ որ ահա գրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ Յովակիմը գնաց իր նախնիների գիրկը ու թաղուեց Գանոզայում, իր նախնիների մօտ։ Յովակիմի փոխարէն թագաւորեց իր որդի Յեքոնիասը։
ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՅԵՔՈՆԻԱՍ ԹԱԳԱՒՈՐԸ
()
9Տասնութ տարեկան էր Յեքոնիասը, երբ թագաւոր դարձաւ, եւ երեք ամիս ու տասն օր թագաւորեց Երուսաղէմում։ Նա չարիք գործեց Տիրոջ առջեւ։ 10Երբ տարին բոլորուեց, Նաբուքոդոնոսոր արքան մարդ ուղարկեց ու նրան Տիրոջ տան թանկարժէք սպասքով հանդերձ տարաւ Բաբելոն։ Նա Յուդայի երկրում ու Երուսաղէմում թագաւորական գահին նստեցրեց նրա հօրեղբօրը՝ Սեդեկիասին։
ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՍԵԴԵԿԻԱՍ ԹԱԳԱՒՈՐԸ
(, )
11Քսանմէկ տարեկան էր Սեդեկիասը, երբ թագաւոր դարձաւ, եւ տասնմէկ տարի թագաւորեց Երուսաղէմում։ 12Նա չարիք գործեց իր Տէր Աստծու առաջ, չպատկառեց ո՛չ Երեմիա մարգարէից, ո՛չ էլ Տիրոջ խօսքերից։
ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ԳՐԱՒՈՒՄԸ
(, )
13Սեդեկիասն ապստամբեց Նաբուքոդոնոսոր արքայի դէմ՝ դրժելով այն երդումը, որ Նաբուքոդոնոսորը նրան երդուեցրել էր Աստծու անունով, դարձաւ կամակոր, կարծրացրեց իր սիրտը, որ չվերադառնայ Իսրայէլի Տէր Աստծուն։ 14Յուդայի երկրի բոլոր մեծամեծները, քահանաներն ու երկրի ժողովուրդները բազմապատկեցին հեթանոս ազգերի գարշելի անօրէնութիւնները եւ պղծեցին Տիրոջ տունը Երուսաղէմում։ 15Նրանց հայրերի Տէր Աստուածը մարգարէների միջոցով շտապ առաքեց իր պատգամախօսներին, քանզի խնայում էր իր ժողովրդին եւ իր սրբավայրը։ 16Մարդիկ արհամարհեցին նրա պատգամախօսներին, մերժեցին նրանց խօսքերը ու ծաղրեցին նրա մարգարէներին մինչեւ այն աստիճան, որ Տիրոջ բարկութիւնը բորբոքուեց ժողովրդի վրայ, որից յետոյ նրանք փրկութիւն չունեցան։ 17Տէրը նրանց վրայ ուղարկեց քաղդէացիների թագաւորին, որը սրակոտոր արեց նրանց երիտասարդներին իրենց իսկ սրբութեան տան մէջ, չխնայեց նաեւ Սեդեկիասին, չողորմեց նրանց կոյս աղջիկներին եւ նրանց բոլոր ծերերին մատնեց թշնամիների ձեռքը։ 18Նա Աստծու տան ամբողջ մեծ ու փոքր սպասքը եւ արքայի ու մեծամեծների բոլոր գանձերը՝ ամէն ինչ տարաւ Բաբելոն, 19այրեց Տիրոջ տունը, կործանեց Երուսաղէմի պարիսպը եւ նրա մէջ եղած ապարանքները հրոյ ճարակ դարձրեց, ոչնչացրեց ամէն մի գեղեցիկ անօթ, 20իսկ վերապրածներին գերեվարեց Բաբելոն։ 21կատարուի Երեմիայի բերանով ասուած Տիրոջ խօսքը, թէ՝ «Երկիրը պիտի լքուի եօթանասուն տարի, մինչեւ որ լրանայ շաբաթօրեայ հանգստի իր ժամանակը, որպէս հատուցում շաբաթօրեայ հանգստեան այն ժամանակի, որ չէր պահպանուել»։ 22Այնտեղ նրանք նրա ու նրա սերնդի ծառաները դարձան մինչեւ մարաց թագաւորութեան հաստատումը, որպէսզի
ԿԻՒՐՈՍԸ ԹՈՅԼԱՏՐՈՒՄ Է ՀՐԵԱՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ
()
23«Այսպէս է ասում Պարսից Կիւրոս արքան. “Երկնքի Տէր Աստուածն ինձ է յանձնել աշխարհի բոլոր թագաւորութիւնները։ Նա ինձ է պատուիրել Հրէաստանում՝ Երուսաղէմում, կառուցել իր տունը։ Ձեզնից ով որ Նրա ժողովրդին է պատկանում, թող ելնի գնայ, եւ թող Տէր Աստուածն իր հետ լինի”»։ 24Պարսից արքայ Կիւրոսի թագաւորութեան առաջին տարում, երբ կատարուեց Երեմիայի բերանով ասուած Տիրոջ խօսքը, Տէրը զարթնեցրեց Պարսից Կիւրոս արքայի հոգին եւ պատուիրեց իր ամբողջ թագաւորութեան մէջ գրաւոր հրովարտակ ծանուցել, ուր ասուած էր.