Երկրորդ Մնացորդաց գիրք

6

ՍՈՂՈՄՈՆԻ ԽՕՍՔԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ

ՏԱՃԱՐԻ ՕԾՄԱՆ ԱՌԹԻՎ

()

1Այն ժամանակ Սողոմոնը խօսեց՝ ասելով. «Տէրն ասաց, թէ ինքը բնակւում է մառախուղի մէջ, 2բայց ես շինեցի քո անուանը իբրեւ սրբութիւն քեզ, պատրաստեցի, որ այնտեղ բնակուես յաւիտեան»։ 3Արքան երեսը դարձրեց դէպի ժողովուրդը, օրհնեց իսրայէլացի բոլոր ժողովականներին։ Իսրայէլացի բոլոր ժողովականները նրա շուրջն էին կանգնած։ 4Արքան ասաց. «Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը, որն ինչ որ ասել էր իր բերանով իմ Դաւթին, այն էլ կատարեց իր ձեռքով։ 5Նա ասել էր. “Այն օրուանից, ինչ իմ ժողովրդին հանեցի Եգիպտոսի երկրից, Իսրայէլի բոլոր ցեղերին պատկանող ոչ մի չընտրեցի, որ ինձ համար այնտեղ տուն շինուի, որ իմ անունն այնտեղ լինի, որեւէ մէկին չընտրեցի, որ Իսրայէլի իմ ժողովրդի առաջնորդը լինի։ 6Հիմա Երուսաղէմն ընտրեցի, որ իմ անունն այնտեղ լինի, եւ Դաւթին ընտրեցի, որ Իսրայէլի իմ ժողովրդի վրայ լինի”։ 7Իմ հայր Դաւիթը ցանկութիւն ունէր Իսրայէլի Տէր Աստծու անուան տուն շինել, 8ուստի Տէրն ասաց իմ հայր Դաւթին. “Ցանկութիւն ունես իմ անուան տուն կառուցելու. լաւ է, որ այդ բանը սրտումդ կայ։ 9Սակայն դու չէ, որ ինձ համար տուն պիտի շինես, այլ՝ որդիդ, որ քեզնից է ծնուելու, նա է, որ իմ անուան տուն է շինելու”։ 10 իր ասած խօսքը կատարեց, եւ ես, ահա, հօրս փոխարինեցի՝ նստեցի Իսրայէլի աթոռին, ինչպէս Տէրն էր ասել, շինեցի Իսրայէլի Տէր Աստծու անուան այս տունը, 11այնտեղ դրեցի տապանակն այն ուխտի, որ Տէրը կնքեց իսրայէլացիների հետ»։

ՍՈՂՈՄՈՆԻ ԱՂՕԹՔԸ

()

12Սողոմոնը Իսրայէլի բոլոր ժողովականների ներկայութեամբ կանգնեց Տիրոջ զոհասեղանի առջեւ եւ բարձրացրեց իր ձեռքերը։ 13(Սողոմոնը պղնձէ պատուանդան էր պատրաստել ու դրել տաճարի սրահի մէջտեղում։ Նրա երկարութիւնը հինգ կանգուն էր, լայնութիւնը՝ հինգ կանգուն, եւ բարձրութիւնը՝ երեք կանգուն)։ Դրա վրայ կանգնելով՝ նա Իսրայէլի բոլոր ժողովականների առջեւ ծնրադրեց եւ իր ձեռքերը դէպի երկինք մեկնելով՝ 14ասաց. «Իսրայէլի Տէ՛ր Աստուած, չկայ քեզ նման Աստուած երկնքում ու երկրի վրայ, դու պահում ես ուխտն ու ողորմածութիւնը բոլոր նրանց, որոնք ամբողջ սրտով ընթանում են քո առջեւից։ 15Դու քո ծառային՝ իմ հայր Դաւթին տուած խոստումդ կատարեցիր. ինչ որ քո բերանով ասել էիր, այսօր քո ձեռքով կատարեցիր։ 16Արդ, Իսրայէլի Տէ՜ր Աստուած, կատարի՛ր այն, ինչ խոստացել էիր իմ հօրը՝ քո ծառայ Դաւթին՝ ասելով. “Քեզ համար երբեք չի պակասելու մարդ, որ նստի Իսրայէլի գահի վրայ, միայն թէ քո որդիները չշեղեն իրենց ճանապարհները՝ ընթանան իմ առջեւից, ինչպէս դու ես ընթացել իմ առջեւից”։ 17Արդ, Իսրայէլի Տէ՜ր Աստուած, Դաւթին ասած խօսքդ թող ի կատար ածուի։

18Բայց եթէ Աստուած իրօք բնակուելու է երկրի վրայ, մարդկանց մէջ (երբ երկինքն ու երկինքների երկինքը բաւական չեն նրան տեղաւորելու համար), ապա ի՞նչ է իմ շինած այս տունը։ 19Արդ, Տէ՜ր Աստուած, ունկնդրի՛ր քո ծառայի աղօթքին ու խնդրանքին, լսի՛ր քո ծառայի՝ քո առջեւ այսօր արած աղաչանքներն ու աղօթքները, 20որպէսզի քո աչքն ու միտքը օր ու գիշեր լինեն այս տան վրայ, այն տեղի վրայ, որի համար ասացիր, թէ քո անունն ես հաստատելու դրա մէջ, որպէսզի այս տեղո՛ւմ լսես քո ծառայի աղաչական աղօթքը։ 21Արդ, լսի՛ր քո ծառայի եւ Իսրայէլի քո ժողովրդի խնդրանքը, այստեղ կատարուած աղաչանքը, եւ լսելով երկնքում՝ քո բնակութեան վայրում, ունկնդի՛ր եղիր ու ողորմած։

22Եթէ մի մարդ մեղանչի իր մերձաւորի հանդէպ, եւ նրանից պահանջեն, որ նա տայ, ապա թող գայ կանգնի քո զոհասեղանի առջեւ, այս տան մէջ, 23եւ դու երկնքում լսելով՝ կատարի՛ր քո ծառաների դատը, արժանի՛ն հատուցիր անօրէնին, իր գլխի՛ն թափիր նրա արածը, արդարացրո՛ւ արդարին եւ հատուցի՛ր ամէն մէկին ըստ իր արդարութեան չափի։

24Եթէ Իսրայէլի քո ժողովուրդը թշնամիներից հալածուի, քո դէմ մեղանչի եւ ապա դառնայ ու քո անուանը տայ, աղօթքի կանգնի ու պաղատի քո առջեւ այս տան մէջ, 25ապա դու լսի՛ր երկնքից, քաւի՛ր Իսրայէլի քո ժողովրդի մեղքերը, վերադարձրո՛ւ նրան այն երկիրը, որ նրանց հայրերին ես տուել։

26Եթէ նրանք մեղանչեն քո դէմ, եւ այդ պատճառով երկինքը փակուի, ու անձրեւ չգայ, բայց այս տեղում քեզ անեն, փառաբանեն քո անունը եւ իրենց մեղքերից դարձ կատարեն (քանի որ դու կարող ես նկուն դարձնել նրանց), 27ապա լսի՛ր նրանց երկնքից, ների՛ր քո ծառաների եւ Իսրայէլի քո ժողովրդի մեղքերը, նրանց ցո՛յց տուր ճանապարհը, որով պէտք է ընթանան, եւ քո ժողովրդին որպէս ժառանգութիւն տրուած երկրին անձրե՛ւ պարգեւիր։

28Երբ սով կամ մահ լինի երկրի վրայ, երաշտ, դեղնախտ, մորեխ կամ թրթուր, եւ երբ թշնամին նրանց նեղի իրենց իսկ քաղաքների շրջակայքում, որեւէ աղէտ լինի, կամ համաճարակ, 29երբ որեւէ մէկը կամ Իսրայէլի քո ժողովուրդը աղօթք կամ պաղատանք անի եւ իմանալով իր բորոտութիւնը կամ հիվանդութիւնը՝ իր ձեռքերը երկարի դէպի այս տունը, 30ապա դու երկնքում՝ քո բնակութեան վայրում լսի՛ր ու բժշկի՛ր եւ ամէն մէկին տո՛ւր իր սրտի կամեցածը, ինչպէս որ դու ես ճանաչում նրա սիրտը (քանզի միայն դո՛ւ գիտես մարդկանց սրտերը), 31որպէսզի նրանք վախենան քեզնից ու քո ճանապարհներով ընթանան բոլոր այն օրերին, որ կ’ապրեն նրանց հայրերին տրուած երկրում։

32Երբ մի օտարական, որ Իսրայէլի քո ժողովրդից չէ, բայց քո մեծ անուան, քո զօրեղ ձեռքի, քո հզօր բազկի համար եկել է հեռաստանից ու աղօթքի կանգնել այս վայրում, 33ապա դու լսի՛ր երկնքից, քեզ համար պատրաստուած բնակութեան վայրից եւ արա՛ այն ամէնը, ինչ օտարականը կը խնդրի քեզնից, որպէսզի աշխարհի բոլոր ժողովուրդները ճանաչեն քո անունը, վախենան քեզնից այնպէս, ինչպէս Իսրայէլի քո ժողովուրդը, եւ գիտենան, որ քո անունով է կոչուած իմ շինած այս տունը։

34Երբ քո ժողովուրդը պատերազմի ելնի իր թշնամիների դէմ այն ճանապարհով, որով դու կ’ուղարկես նրանց, եւ երբ նրանք աղօթեն քեզ՝ իրենց հայեացքն ուղղելով դէպի քո այս ընտրած քաղաքն ու դէպի այս տունը, որ շինել եմ քո անուան համար, 35ապա երկնքից կը լսես նրանց պաղատանքներն ու աղօթքները եւ կը պաշտպանես նրանց իրաւունքը։ 36Երբ քո դէմ մեղանչեն (քանզի մարդ չկայ, որ չգործի), եւ դու հալածես նրանց ու թշնամիների ձեռքը մատնես, երբ գերեվարելով նրանց տանեն թշնամիների հեռաւոր կամ մօտիկ երկիրը, 37եւ գերութեան տարուած երկրում նրանք զղջան, դարձի գան ու քեզ աղաչեն իրենց գերութեան մէջ՝ ասելով՝ “Մեղք եւ անօրէնութիւն ենք գործել”, 38իրենց գերութեան երկրում դէպի քեզ դարձ կատարեն իրենց ամբողջ սրտով ու հոգով, մեր հայրերին տուած քո երկրի, քո ընտրած քաղաքի եւ քո անուան համար իմ շինած տան կողմը նայելով՝ աղօթեն, 39ապա երկնքից՝ քո բնակութեան վայրից, լսի՛ր նրանց աղօթքներն ու պաղատանքները, պաշտպանի՛ր նրանց իրաւունքը եւ ների՛ր քո դէմ մեղանչած ժողովրդին։ 40Արդ, Տէ՛ր, թող քո աչքերը բաց լինեն եւ քո ականջները՝ սուր, որ լսես այստեղ արուած պաղատանքները։

41Արդ, Տէ՛ր Աստուած, դու եւ քո սրբութեան տապանակը ելէք եկէ՛ք ձեր հանգստութեան վայրը.

42Տէ՛ր Աստուած, երես մի՛ դարձրու քեզնից օծուածից, յիշի՛ր քո ծառայ Դաւթին քո ողորմածութեամբ»։ 43քո քահանաները, Տէ՛ր Աստուած, փրկութիւն թող հագնեն, 44եւ քո որդիները ցնծան բարութեան մէջ։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն