Երկրորդ Մնացորդաց գիրք

9

ՍԱԲԱՅԻ ԹԱԳՈՒՀՈՒ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ ՍՈՂՈՄՈՆԻՆ

()

1Սաբայի թագուհին լսելով Սողոմոնի համբաւը՝ շատ մեծ զօրքով եւ խնկերով, բազում ոսկով ու թանկարժէք քարերով ծանրաբեռնուած ուղտերով եկաւ , որ Սողոմոնին փորձի հանելուկներով։ Նա եկաւ Սողոմոնի մօտ եւ նրա հետ խօսեց այն ամենի մասին, որ մտքում ունէր։ 2Սողոմոնը պատասխանեց նրա բոլոր հարցերին. եւ չգտնուեց ոչ մի հարց, որին Սողոմոնը պատասխանած չլինէր։ 3Սաբայի թագուհին տեսաւ Սողոմոնի իմաստնութիւնը, նրա կառուցած տունը, 4սեղանների վրայ դրուած ուտելիքները, նրա իշխանների զբաղեցրած աթոռներն ու աստիճանակարգումը, նրա պաշտօնեաների պատմուճանները, նրա մատռուակներին ու նրանց զգեստները եւ այն ողջակէզները, որ Տիրոջ տանը նա մատուցում էր, եւ ապշելով ասաց արքային. 5«Ճշմարիտ էր այն, ինչ լսել էի իմ երկրում քո խօսքերի ու քո իմաստնութեան մասին։ 6Եւ չէի հաւատում ասուած խօսքերին, մինչեւ որ եկայ ու աչքերովս տեսայ, որ ինձ չեն պատմել քո իմաստնութեան նոյնիսկ կէսի մասին։ Դու աւելի իմաստուն ես, քան ես լսել եմ։ 7Երանելի են քո մարդիկ, երանելի են քո կանայք եւ պալատական այդ ծառաները, որ միշտ քո առաջ կանգնած են ու լսում են քո իմաստնութիւնը։ 8Օրհնեալ լինի Տէր Աստուածը, որ քեզ հաւանելով՝ քեզ է յանձնել քո ժողովրդի թագաւորութեան աթոռը, քանզի քո Տէր Աստուածը Իսրայէլին սիրելու պատճառով ու նրան յաւիտեան հաստատելու համար քեզ է նրանց վրայ թագաւոր դրել, որ ու արդարութիւն գործադրես»։ 9Սաբայի թագուհին արքային հարիւր քսան տաղանդ տուեց, չափազանց շատ եւ թանկարժէք քարեր։ Սաբայի տիկնոջ՝ արքային տուած խնկից լաւ խունկ չի եղել։

10Սողոմոնի ծառաներն ու Քիրամի ծառաները Սոփերից Սողոմոնին բերեցին , նոճու փայտ եւ թանկարժէք քարեր։ 11Արքան նոճու փայտից Տիրոջ տան ու արքայի տան համար աստիճաններ սարքեց եւ երգիչների համար քնարներ ու տաւիղներ, որոնց նմանը դրանից առաջ Յուդայի երկրում չէր եղել։

ՍՈՂՈՄՈՆ ԱՐՔԱՅԻ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆԸ

()

12Սողոմոն արքան Սաբայի տիկնոջը տուեց ամէն ինչ, որ նա ցանկացաւ ու խնդրեց, շատ աւելի, քան այն, ինչ թագուհին տուել էր Սողոմոն արքային։ Եւ թագուհին վերադարձաւ իր երկիրը։

13Մէկ տարում Սողոմոնի համար բերուած ոսկու կշիռը վեց հարիւր վաթսունվեց էր, 14չհաշուած կառավարիչների, վաճառականների բերածները։ Սողոմոն արքային ոսկի ու արծաթ էին բերում նաեւ Արաբիայի բոլոր թագաւորները, երկրի իշխանները։

15Սողոմոն արքան ոսկուց երեք հարիւր կռածոյ վահան պատրաստեց՝ ամէն մի վահանի համար օգտագործելով վեց հարիւր մաքուր ոսկի։ 16Ոսկուց պատրաստեց նաեւ երեք հարիւր կռածոյ նիզակ՝ ամէն մի նիզակի համար օգտագործելով երեք հարիւր ։ Արքան դրանք դրեց Լիբանանի անտառի փայտից պատրաստուած տան մէջ։

17Արքան փղոսկրից մի մեծ գահ պատրաստեց եւ այն պատեց մաքուր ոսկով։ 18Գահը ունէր ոսկով ծածկուած վեց աստիճան։ Գահի նստատեղը այս եւ այն կողմից ունէր յենակներ, իսկ յենակների ծայրին կային երկու առիւծներ։

19Վեց աստիճանների այս եւ այն կողմերում կային տասներկու առիւծներ։ Այսպիսի գահ երբեք չէր եղել ոչ մի թագաւորութեան մէջ։

20Սողոմոն արքայի ամբողջ սպասքը ոսկուց էր, եւ Լիբանանի անտառի փայտից պատրաստուած տան ամբողջ սպասքը ոսկու շերտով էր պատուած։ Սողոմոնի օրօք արծաթը ոչինչ էր համարւում, 21քանզի Սողոմոն արքայի նաւը Քիրամի ծառաների հետ գնում էր Թարսիս, եւ երեք տարին մէկ Թարսիսից արքայի նաւը գալիս էր լի ոսկով, արծաթով, փղոսկրով, կապիկներով ու սիրամարգերով։

22Սողոմոնը բոլոր թագաւորներին գերազանցեց ունեցուածքով եւ իմաստնութեամբ։ 23Աշխարհի բոլոր թագաւորները ձգտում էին տեսնել Սողոմոնի երեսը, լսել նրա իմաստնութիւնը, որն դրել էր նրա սրտում։ 24Նրանցից ամէն մէկը ամէն տարի բերում էր ընծաներ՝ արծաթէ անօթներ, ոսկէ անօթներ, պատմուճաններ, , խնկեր, ձիեր ու ջորիներ։

25Սողոմոնն ունէր քառասուն հազար մատակ ձիեր մարտակառքերի համար եւ տասներկու հազար երիվարներ։ Նա դրանք տեղաւորեց մարտակառքերի համար սահմանուած քաղաքներում. իսկ Երուսաղէմում Սողոմոնի մօտ մնացին որոշ քանակի մատակ ձիեր ու երիվարներ։ 26Նա իշխում էր բոլոր թագաւորների վրայ Եփրատ գետից մինչեւ այլազգիների երկիրն ու մինչեւ Եգիպտոսի սահմանները։ 27Արքան Երուսաղէմում քարի չափ շատ ոսկի ու արծաթ եւ դաշտում գտնուող մոլաթզենու չափ շատ մայրի փայտ կուտակեց։ 28Սողոմոնի ձիերը բերւում էին Եգիպտոսից եւ շատ ուրիշ երկրներից։

ՍՈՂՈՄՈՆԻ ՄԱՀԸ

()

29Սողոմոնի պատմութեան մնացած մասը, սկզբից մինչեւ վերջը, գրուած են Նաթան մարգարէի գրուածքներում, սիլոնացի Աքիայի գրուածքներում, տեսանող Յովէլի՝ Նաբաթի որդի Յերոբովամին վերաբերող տեսիլքում։ 30Սողոմոնն ամբողջ Իսրայէլի վրայ իշխեց քառասուն տարի։ 31Սողոմոնը մեռաւ եւ նրան թաղեցին իր հօր՝ Դաւթի քաղաքում։ Նրա փոխարէն թագաւորեց նրա որդին՝ Ռոբովամը։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն