Չորրորդ Թագավորաց գիրք

4

ԵՂԻՍԷԷՆ ՕԳՆՈՒՄ Է ԽԵՂՃ ՈՐԲԵՒԱՅՐՈՒՆ

1Մարգարէների որդիների կանանցից մէկը աղաղակում էր Եղիսէէին եւ ասում. «Իմ ամուսինը՝ քո ծառան, մեռաւ։ Դու գիտես, որ նա Տիրոջ երկիւղած ծառան էր, եւ ահա պարտատէրը եկել է, որ իմ երկու որդիներին որպէս ստրուկ տանի իր մօտ»։ 2Եղիսէէն նրան ասաց. «Ի՞նչ անեմ քեզ։ Ասա՛ ինձ, թէ ինչ կայ քո տանը»։ Նա ասաց. «Քո աղախնի տանը ոչինչ չկայ, բացի այն իւղից, որով օծւում եմ»։ 3Եղիսէէն ասաց. «Գնա՛ եւ քո բոլոր դրացիներից դատարկ ամաններ խնդրի՛ր ոչ քիչ քանակով։ 4Ապա մտի՛ր տունդ, դռները փակի՛ր քո եւ քո որդիների վրայ, իսկ քո ունեցած իւղը լցրո՛ւ բոլոր ամանների մէջ ու լցուածը մի կո՛ղմ դիր»։ 5Նա հեռացաւ նրա մօտից, դուռը փակեց իր եւ իր որդիների վրայ։ Սրանք ամաններն էին մատուցում, իսկ նա լցնում էր, մինչեւ որ բոլոր ամանները լցուեցին։ 6Նա ասաց իր որդիներին. «Մի աման եւս բերէ՛ք»։ Նրանք ասացին. «Այլեւս աման չկայ»։ Եւ իւղը դադարեց հոսելուց։ Նա գնաց ու դա պատմեց Աստծու մարդուն։ 7Եղիսէէն ասաց. «Գնա իւղը վաճառի՛ր, վճարի՛ր քո պարտքը, եւ դու ու քո որդիները մնացած իւղով կ’ապրէք»։

ԵՂԻՍԷԷՆ ԵՒ ՍՈՄՆԱՑԻ ՀԱՐՈՒՍՏ ԿԻՆԸ

8Պատահեց, որ, երբ մի օր Եղիսէէն անցնում էր Սոմնայից, մի հարուստ նրան կանչեց ուտելու։ Եղիսէէն շատ յաճախ այնտեղից անցնելիս մտնում էր այդ տունը՝ ուտելու եւ խմելու։ 9Կինն ասաց իր ամուսնուն. «Գիտեմ, որ Աստծու մարդը սուրբ է, եւ նրա ճանապարհը մեր կողմով է անցնում։ 10Ե՛կ մի փոքրիկ վերնատուն շինենք նրա համար, այնտեղ դնենք մահիճ, , աթոռ ու , եւ երբ որ մեզ մօտ գայ, թող այնտեղ ապրի»։ 11Եւ ահա մի օր, երբ նա եկել էր ու մտել վերնատուն ու այդտեղ քնել, 12ասաց իր սպասաւոր Գէեզիին. «Ինձ մօ՛տ կանչիր այդ սոմնացի կնոջը»։ Նա կանչեց կնոջը, եւ սա եկաւ կանգնեց նրա առջեւ։ 13Եղիսէէն ասաց սպասաւորին. «Ասա՛ նրան. “Ահա այս ամէնը դու պատրաստել ես մեզ համար։ Ի՞նչ պէտք է անել քեզ համար. գուցէ արքայի կամ զօրքի հրամանատարի մօտ պէտք է բարեխօսե՞լ քո մասին”»։ Կինն ասաց. «Ես իմ ժողովրդի մէջ եմ բնակւում»։ 14Եղիսէէն ասաց. «Նրան ի՞նչ կարող ենք անել»։ Իր սպասաւոր Գէեզին ասաց. «Շատ , չէ՞ որ նա որդի չունի, եւ նրա ամուսինը ծեր »։ 15Եղիսէէն ասաց. «Կանչի՛ր նրան»։ Գէեզին կանչեց նրան, եւ սա կանգնեց դռան առաջ։ 16Եղիսէէն ասաց նրան. «Միւս տարի այս ժամանակ, այս օրերին գրկումդ մի մանուկ կ’ունենաս»։ Կինն ասաց. «Ո՛չ, տէ՛ր, Աստծո՛ւ մարդ, մի՛ խաբիր քո աղախնին»։ 17Կինը յղիացաւ ու հետեւեալ տարին, այդ նոյն ժամանակ որդի ծնեց, որը ողջ-առողջ էր, ինչպէս նրան ասել էր Եղիսէէն։ 18Մանուկը մեծացաւ։ Մի օր տղան գնաց իր հօր, հնձողների մօտ ու ասաց իր հօրը. «Գլո՜ւխս, գլո՜ւխս»։ 19Հայրն ասաց իր ծառային. «Տա՛ր սրան իր մօր մօտ»։ 20Նա տարաւ նրան նրա մօր մօտ, իսկ երեխան մօր ծնկներին քնեց մինչեւ կէսօր ու մեռաւ։ 21Կինը վերցրեց նրան ու պառկեցնելով Աստծու մարդու անկողնում՝ դուռը փակեց նրա վրայ։ 22Նա գնաց կանչեց իր ամուսնուն եւ ասաց. «Ինձ մօ՛տ ուղարկիր քո ծառաներից մէկին ու մի էշ, որպէսզի շտապ հասնեմ Աստծու մարդու մօտ եւ վերադառնամ»։ 23Ամուսինն ասաց. «Ինչո՞ւ ես դու այսօր գնում նրա մօտ. ո՛չ նորալուսին է, ո՛չ էլ »։ Նա ասաց. «Հանգստացի՛ր»։ 24Կինը համետեց էշը եւ ասաց իր ծառային. «Քշի՛ր ու գնա՛, մինչեւ որ ասեմ՝ “Կանգնի՛ր”։ Բայց եթէ քեզ ասեմ՝ “Այստե՛ղ արի”, կը գաս։ 25Կը քշես ու կը գնաս Աստծու մարդու մօտ, Կարմելոս լեռը»։ Երբ Եղիսէէն տեսաւ, որ կինը գալիս է իր մօտ, ասաց իր սպասաւոր Գէեզիին. 26«Ահա նա այն սոմնացի կինն է։ Ընդառա՛ջ գնա եւ հարցրո՛ւ. “Ողջ-առո՞ղջ ես, ողջ-առո՞ղջ է ամուսինդ, ողջ-առո՞ղջ է երեխադ”»։ Նա ասաց. «Ողջ-առողջ ենք»։ 27Ապա եկաւ Եղիսէէի մօտ, լեռը, եւ գրկեց նրա ոտքերը։ Գէեզին մօտեցաւ, որ նրան յետ քաշի, բայց Եղիսէէն ասաց. «Թո՛յլ տուր նրան, որովհետեւ նրա սիրտը վշտահար է, եւ Տէրն ինձնից դա թաքցրել է, չի յայտնել ինձ»։ 28Կինն ասաց. «Մի՞թէ ես իմ տիրոջից որդի խնդրեցի, չասացի՞, թէ՝ “Մի՛ խաբիր ինձ”»։ 29Եղիսէէն ասաց Գէեզիին. «՛ կապիր մէջքիդ, իմ ցուպը ձեռքդ վերցրո՛ւ եւ գնա՛։ Եթէ որեւէ մէկին հանդիպես, բարեւ մի՛ տուր, եթէ որեւէ մէկը քեզ բարեւ տայ, մի՛ պատասխանիր, իմ ցուպը դի՛ր երեխայի երեսին»։ 30Երեխայի մայրն ասաց. «Կենդանի է Տէրը, եւ կենդանի ես դու. ես քեզ չեմ լքի»։ Եղիսէէն ելաւ ու գնաց կնոջ յետեւից։ 31Գէեզին նրանցից առաջ անցաւ եւ ցուպը դրեց երեխայի երեսին, սակայն երեխան ո՛չ խօսում էր, ո՛չ լսում։ Նա վերադարձաւ Եղիսէէի մօտ ու ասաց. «Երեխան վեր չի կենում»։ 32Եղիսէէն մտաւ եւ տեսաւ, որ մեռած երեխան պառկած է իր մահճում։ 33Եղիսէէն տուն մտնելով՝ դուռը փակեց իրենց երկուսի վրայ, աղօթեց Տիրոջը, 34եկաւ ընկաւ երեխայի վրայ, իր բերանը դրեց նրա բերանին, իր աչքերը՝ նրա աչքերին, իր ձեռքերը՝ նրա ձեռքերին, ապա կծկուեց նրա վրայ ու ջերմացրեց երեխայի մարմինը։ 35Նա շրջեց տան մէջ այս ու այն կողմ, բարձրացաւ երեխայի վրայ, եօթն անգամ ծածկեց երեխային իր մարմնով, եւ երեխան բացեց իր աչքերը։ 36Եղիսէէն աղաղակեց ու ասաց Գէեզիին. «Այստե՛ղ կանչիր սոմնացի կնոջը»։ Նա կանչեց նրան, եւ կինը ներս մտաւ։ 37Եղիսէէն ասաց. «Ա՛ռ քո որդուն»։ Կինը մտաւ, ընկաւ նրա ոտքերին եւ մինչեւ գետին խոնարհուեց նրա առաջ։ Նա առաւ իր որդուն ու գնաց, 38իսկ Եղիսէէն վերադարձաւ Գաղգաղա։ Երկրում սով էր. մարգարէները նստած էին Եղիսէէի առջեւ։ Եղիսէէն իր սպասաւորին ասաց. «Մեծ կաթսան կրակի՛ն դիր եւ ապո՛ւր եփիր մարգարէների համար»։

ԹՈՒՆԱՒՈՐՈՒԱԾ ԿԱԹՍԱՆ

39Նա գնաց դաշտ՝ բանջար քաղելու, գտաւ մի վայրի բոյս եւ դրանից մի ամբողջ բեռ վայրի դդում 40քաղեց ու բերեց լցրեց ապուրի կաթսայի մէջ, բայց նա չէր , թէ դա ինչ բոյս է։ Երբ ճաշը պատրաստ էր, դրեց նրանց առաջ, որ ուտեն։ Երբ սկսեցին ապուրն ուտել, նրանք աղմուկ բարձրացնելով՝ ասացին. «Մահ կայ կաթսայի մէջ, ո՜վ Աստծու մարդ»։ Նրանք չկարողացան ուտել։ 41Եղիսէէն ասաց. «Ալի՛ւր առէք ու լցրէ՛ք այդ կաթսայի մէջ»։ Նա ասաց իր սպասաւոր Գէեզիին. «Դի՛ր ժողովրդի առջեւ, որ ուտեն»։ Եւ կաթսայի այդ ճաշը ոչ ոքի վնաս չտուեց։

ԵՂԻՍԷԷՆ ԿԵՐԱԿՐՈՒՄ Է ՀԱՐԻՒՐ ՄԱՐԴՈՒ

42Բեթսարիսայից մի մարդ եկաւ եւ Աստծու մարդու համար մատղաշ արմտիքից պատրաստուած նկանակներ, գարեհաց ու չոր թուզ բերեց տոպրակով։ 43Եղիսէէն ասաց. «Տուէ՛ք ժողովրդին, թող ուտեն»։ Նրա սպասաւորն ասաց. «Ի՞նչ ես տալիս, որ հարիւր մարդու առջեւ դնեմ»։ Նա ասաց. «Տո՛ւր ժողովրդին, որ ուտեն, քանզի այսպէս է ասում Տէրը. “Պիտի ուտեն, եւ պիտի աւելանայ”»։ 44Ծառան դրեց նրանց առջեւ, նրանք կերան, եւ, Տիրոջ ասածի նման, մի բան էլ դեռ աւելացաւ։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն