Երկրորդ Թագավորաց գիրք

20

ՍԱԲԷԷԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹԻՒՆԸ ԴԱՒԹԻ ԴԷՄ

1Բոքորիի որդի յեմինացի Սաբէէ անունով անօրէն մի մարդ յոխորտաց։ Նա եղջերափող հնչեցնելով՝ ասաց. «Մենք ո՛չ Դաւթի մօտ բաժին ունենք, ո՛չ էլ ժառանգութիւն՝ Յեսսէի որդու մօտ։ Ո՜վ իսրայէլացիներ, թող ամէն մարդ իր բնակավայրը գնայ»։ 2Ամբողջ Իսրայէլը Դաւթից բաժանուելով՝ Բոքորիի որդի Սաբէէին հետեւեց, իսկ Յուդայի երկրի մարդիկ իրենց թագաւորի հետ Յորդանան գետի ափից գնացին մինչեւ ։

3Դաւիթը եկաւ Երուսաղէմ, իր ։ Թագաւորն այն տասը հարճերին, որոնց թողել էր տունը պահպանելու համար, առաւ եւ նրանց պահել տուեց մի տան մէջ, կերակրեց նրանց, բայց նրանց չմերձեցաւ։ Հարճերը տառապում էին, քանզի մինչեւ իրենց մահուան օրն իբրեւ ապրեցին։ 4Արքան ասաց Ամեսայիին. «Երեք օրուայ ընթացքում ինձ մօտ կը հաւաքես Յուդայի երկրի մարդկանց, եւ դու էլ այստեղ կը գաս»։ 5Ամեսային գնաց կանչելու Յուդայի երկրի մարդկանց, սակայն արքայի նշանակած ժամանակին չհասցրեց։

6Դաւիթն ասաց Աբեսսային. «Հիմա Բոքորիի որդի Սաբէէն աւելի մեծ չարիք կը գործի, քան Աբեսաղոմը։ Վերցրո՛ւ քո տիրոջ ծառաներին ու հետապնդի՛ր նրան, չլինի թէ ամրացուած քաղաքներ գտնի եւ մեր աչքից կորչի»։ 7Նրան հետապնդելու ելան Աբեսսան ու Յովաբի մարդիկ, քերեթիները, օփելեթիներն ու բոլոր ուժեղ մարդիկ։ Սրանք դուրս եկան Երուսաղէմից, որ հետապնդեն Բոքորիի որդի Սաբէէին։

8Երբ նրանք Գաբաւոնի մեծ քարի մօտ էին, նրանց դիմաց ելաւ Ամեսային։ Յովաբը հագել էր իր զրահաւոր թիկնոցը, դրա վրայ մէջքին կապել էր պատենաւոր սուրը, որը մի քիչ դուրս էր ցցուած։ 9Յովաբն ասաց Ամեսայիին. «Ինչպէ՞ս ես, եղբա՛յր»։ Եւ Յովաբն աջ ձեռքով բռնեց Ամեսայիի մօրուքը, որ նրան համբուրի։ 10Ամեսային չզգուշացաւ Յովաբի ձեռքի սրից, եւ Յովաբը դա խրելով նրա որովայնը՝ փորոտիքը գետին թափեց։ Յովաբը հարուածը չկրկնեց, եւ Ամեսային մեռաւ։ Յովաբը եւ նրա Աբեսսան գնացին Բոքորիի որդի Սաբէէին հետապնդելու։ 11Յովաբի զինուորներից մէկը եկաւ ու կանգնելով Ամեսայիի մօտ՝ ասաց. «Ով սիրում է Յովաբին կամ Դաւթին, թող գնայ Յովաբի ու Աբեսսայի յետեւից»։ 12Ամեսայիի դիակն արնաշաղախ ընկած էր ճանապարհի մէջտեղը։ Երբ այդ մարդը տեսաւ, որ մարդիկ տեղում մնացել են կանգնած, Ամեսայիի դիակը ճանապարհից դէպի դաշտը գլորեց ու մի շորով ծածկեց այն, որովհետեւ տեսաւ, որ ամէն ոք, որ գալիս էր, նրա առաջ կանգ էր առնում։ 13Երբ դիակը ճանապարհից հեռացրեց, իսրայէլացիները հետեւեցին Յովաբին, որ հետապնդեն Բոքորիի որդի Սաբէէին։

14Սաբէէն անցաւ Իսրայէլի բոլոր ցեղերի մարդկանց միջով մինչեւ ու Բեթմաքա, եւ բոլոր առաւել զինուորները հաւաքուեցին ու եկան նրա յետեւից։ 15Նրանք նրան բռնելու համար պաշարեցին Աբէլն ու Բեթմաքան, քաղաքի դիմաց հողաբլուր կուտակեցին։ Այն նրանց իբրեւ պատուար ծառայեց։ Յովաբի ամբողջ զօրքը քանդում կործանում էր պարիսպը։

16Մի իմաստուն պարսպից ձայն տուեց՝ ասելով. «Լսեցէ՛ք, լսեցէ՛ք, ասացէ՛ք Յովաբին, որ մօտ գայ, ես նրա հետ խօսեմ»։ 17Յովաբը մօտեցաւ նրան, ու կինն ասաց. «Դո՞ւ ես Յովաբը»։ Սա ասաց. «Ես եմ»։ Կինն ասաց նրան. «Լսի՛ր քո աղախնի խօսքերը»։ 18Յովաբն ասաց. «Ես եկել եմ լսելու»։ Կինն ասաց. «Նախկինում այսպիսի խօսքեր էին ասում. “Թող գնան Աբէլին ու Դանին հարցնեն, թէ Իսրայէլին հաւատարիմ մարդկանց ձեռնարկած գործերը յաջող աւարտ կ’ունենա՞ն”։ Անպայման պէտք է Աբէլին հարցնէին եւ այդպէս էլ անում էին։ 19Ես Իսրայէլի հաւատարիմ խաղաղարարներից եմ, իսկ դու ուզում ես կործանե՞լ Իսրայէլի այս քաղաքը։ Ինչո՞ւ ես բնաջնջում Տիրոջ ժառանգութիւնը»։ 20Պատասխան տուեց Յովաբն ասելով. «Քա՛ւ լիցի ինձ, քա՛ւ լիցի, թէ բնաջնջեմ ու կոտորեմ։ 21Հարցը դա չէ։ Մի մարդ կայ Եփրեմի լեռից, Սաբէէ անունով, Բոքորիի որդին, որ ձեռք է բարձրացրել արքայի վրայ։ Ինձ տուէ՛ք միայն նրան, եւ ես կը հեռանամ այս քաղաքից»։ Կինն ասաց Յովաբին. «Նրա գլուխը հիմա քեզ մօտ կ’ընկնի պարսպի վրայից»։ 22Կինը գնաց ժողովրդի մօտ, իր իմաստնութիւնը գործադրելով՝ համոզեց բոլոր քաղաքացիներին, որ կտրեն Բոքորիի որդի Սաբէէի գլուխը։ Նրանք կտրեցին նրա գլուխն ու այն նետեցին Յովաբի առաջ։ Եղջերափող հնչեց, այդ քաղաքում ամէն մարդ իր բնակավայրը քաշուեց, իսկ Յովաբը յետ դարձաւ Երուսաղէմ, արքայի մօտ։

ԴԱՒԹԻ ԶՕՐԱՎԱՐՆԵՐԸ

23Յովաբը Իսրայէլի ամբողջ զօրքի հրամանատարն էր, Յովիդայի որդի Բանեան հրամանատարն էր քերեթիների ու օփելեթիների, 24Ադոնիրամը հարկերի վերակացուն էր, Աքիլոթի որդի Յոսափատը դիւանապետ էր, 25Սուդայէն՝ քարտուղար, Սադոկն ու Աբիաթարը քահանաներ էին, 26իսկ Յարիմի որդի Իրասը Դաւթի քահանան էր։

Էջմիածին · HYEJB1994