Երկրորդ Թագավորաց գիրք

24

ԴԱՒԻԹԸ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ

()

1Տիրոջ բարկութիւնը դարձեալ բորբոքուեց Իսրայէլի վրայ։ Նա Դաւթին գրգռեց նրանց դէմ՝ ասելով. «Գնա՛ հաշուառում կատարի՛ր Իսրայէլում եւ Յուդայի երկրում»։ 2Արքան իր մօտ գտնուող զօրքի հրամանատար Յովաբին ասաց. «Շրջի՛ր Իսրայէլի բոլոր ցեղերի մէջ՝ Դանից մինչեւ Բերսաբէէ, ժողովրդի հաշուառում կատարի՛ր, որ գիտենամ նրանց թիւը»։ 3Յովաբն ասաց արքային. «Տէրը թող ժողովրդին հարիւրապատիկ աւելացնի, ու դա թող տեսնեն իմ տէր արքայի աչքերը, բայց իմ տէր արքան ինչո՞ւ է այդ բանն ուզում»։ 4Արքան իր ասածը պարտադրեց Յովաբին ու զօրքի հրամանատարներին։ Յովաբն ու զօրքի բոլոր հրամանատարները ելան արքայի մօտից, որ Իսրայէլի ժողովրդի հաշուառում անցկացնեն։ 5Նրանք անցան Յորդանան գետը եւ կանգ առան Արոյեր քաղաքի աջ կողմը, որը Գադի ու Եղիազարի ձորի միջեւ է։ 6Եկան Գաղաադ, Թաբասոն, Եսթոն ու Ադասէ, հասան Դան ու Սիդոնի շրջակայքը։ 7Նրանք անցան Տիւրոսի Մափսար բնակավայրը եւ քանանացիների ու խեւացիների բոլոր քաղաքները, հարաւի կողմից եկան Յուդայի երկիրը ու Բերսաբէէ։ 8Ամբողջ երկիրը շրջեցին եւ ինն ամիս քսան օր լրանալուց յետոյ եկան հասան ։ 9Յովաբը մարդահամարի տուեալները յանձնեց արքային. Իսրայէլն ունէր ութ հարիւր հազար սուսերակիր զինուոր, իսկ Յուդայի երկիրը՝ հինգ հարիւր հազար մարտիկ։

10Դաւթի սիրտը ցաւեց մարդկանց հաշուառումից յետոյ։ Դաւիթն ասաց Տիրոջը. «Մեծ գործեցի արուածի համար։ Արդ, ո՜վ Տէր, ների՛ր քո ծառայի մեղքը, քանզի մեծ յիմարութիւն արեցի»։ 11Երբ Դաւիթն առաւօտեան զարթնեց, Տէրը Դաւթին ուղղուած ասաց տեսանող Գադի միջոցով։ 12Տէրն ասաց. «Գնա խօսի՛ր Դաւթի հետ եւ նրան ասա՛. “Այսպէս է ասում Տէրը. երեք բան եմ առաջարկում քեզ, ընտրի՛ր նրանցից մէկը, եւ դա էլ կը կատարեմ”»։ 13Գադը եկաւ Դաւթի մօտ, պատմեց ու ասաց. «Ընտրի՛ր որն ուզում ես. կա՛մ քո երկրում երեք տարի սով պիտի լինի, կա՛մ երեք ամիս դու պիտի փախչես քո թշնամիների առաջից, ու քեզ պիտի հալածեն, կա՛մ էլ երեք օր մահ պիտի լինի քո երկրում։ Արդ, մտածի՛ր ու ասա՛, թէ ի՞նչ պատասխան տանեմ ինձ ուղարկողին»։ 14Դաւիթն ասաց Գադին. «Բոլոր կողմերից ես խիստ ծանր կացութեան մէջ եմ։ Քանի որ շատ ու շատ են Տիրոջ ողորմածութիւնները, աւելի լաւ է ընկնեմ Տիրոջ ձեռքը, քան մարդկանց ձեռքը»։ Եւ Դաւիթն ընտրեց մահը։ Ցորենը հնձելու օրերն էին։ 15Եւ Տէրն Իսրայէլին մահ ուղարկեց առաւօտից մինչեւ ճաշի ։ Մահ սկսուեց ժողովրդի մէջ. Դանից մինչեւ Բերսաբէէ եօթանասուն հազար մարդ մեռաւ։ 16Աստծու հրեշտակն իր ձեռքը մեկնեց Երուսաղէմի վրայ, որ ոչնչացնի այն, սակայն Տէրը զղջաց այդ չար աղէտի համար եւ ասաց ժողովրդին ոչնչացնող հրեշտակին. «Բաւական է, ձեռքդ յե՛տ քաշիր»։ 17Տիրոջ հրեշտակը յեբուսացի Ոռնայի կալի մօտ էր։ Երբ Դաւիթը տեսաւ ժողովրդին կոտորող հրեշտակին, ասաց Տիրոջը. «Ահաւասիկ ես. ես եմ մեղաւոր, ես՝ հովիւս եմ յանցաւոր, այս ոչխարներն ի՞նչ են արել։ Թող քո ձեռքը բարձրանայ իմ ու իմ հօր տան վրայ»։

18Այդ օրը Գադը Դաւթի մօտ գալով՝ ասաց նրան. «Վե՛ր կաց ու յեբուսացի Ոռնայի կալում Տիրոջ համար զոհասեղան կանգնեցրո՛ւ»։ 19Գադի խօսքերին անսալով՝ Դաւիթը գնաց, ինչպէս Տէրն էր պատուիրել։ 20Երբ Ոռնան տեսաւ իր մօտ եկող արքային ու նրա ծառաներին, ընդառաջ գնաց նրանց եւ երկրպագեց տիրոջը՝ երեսնիվայր գետին ընկնելով։ 21Ոռնան ասաց. «Ինչո՞ւ է եկել իմ տէր արքան իր ծառայի մօտ»։ Դաւիթն ասաց. «Կալը քեզանից գնելու, որ Տիրոջ համար զոհասեղան շինեմ, եւ դադարի ժողովրդի կոտորածը»։ 22Ոռնան ասաց Դաւթին. «Թող իմ տէր արքան առնի ու Տիրոջը մատուցի այն, ինչ հաճելի է նրա աչքին։ Ահաւասիկ եզներ ողջակէզի համար եւ անիւներ ու եզների լծասարք՝ փայտի փոխարէն»։ 23Ոռնան ամէն ինչ տալով արքային՝ ասաց նրան. «Թող քո Տէր Աստուածը քեզ օրհնի»։ 24Արքան ասաց Ոռնային. «Ո՛չ, այդպէս չէ։ Պէտք է քեզանից փողով գնեմ, իմ Տէր Աստծուն ձրի ողջակէզ չեմ մատուցի»։ 25Դաւիթը կալն ու եզները գնեց յիսուն սիկղ արծաթով։ Դաւիթն այնտեղ Տէր Աստծու համար զոհասեղան շինեց եւ նրա վրայ ողջակէզներ ու հաշտութեան զոհեր մատուցեց։ Յետագայում Սողոմոնը զոհասեղանն ընդարձակեց, որովհետեւ նախկինը փոքր էր։ Տէրը լսեց երկրի համար արուած աղօթքը, եւ Իսրայէլից կոտորածը դադարեց։

Էջմիածին · HYEJB1994