Բ Տիմոթէոս

4

ՈՂՋԱՄԻՏ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՎԿԱՅՈՒՄԸ

1Այս բանն եմ տալիս Աստծու եւ Յիսուս Քրիստոսի առաջ, որ դատելու է կենդանիներին եւ մեռածներին՝ իր յայտնութեան օրը, երբ գայ իր արքայութեամբ։ 2Եւ դու քարոզի՛ր Աստծու խօսքը, շարունա՛կ յայտարարիր այն, ժամանակին լինի թէ տարաժամ, յանդիմանի՛ր, սաստի՛ր, յորդորի՛ր՝ կատարեալ համբերատարութեամբ ուսուցանելով. 3քանզի պիտի գայ ժամանակ, երբ չպիտի անսան ողջամիտ վարդապետութեանը, այլ, իւրաքանչիւրն ըստ իր ցանկութիւնների, ուսուցանողներ պիտի հաւաքի իր շուրջը՝ իր ականջներին հաճելի բաներ լսելու մարմաջով. 4եւ նրանք ականջները պիտի դարձնեն ճշմարտութիւնից ու պիտի մոլորուեն գնան առասպելների յետեւից։ 5Իսկ դու արթո՛ւն եղիր ամէն ինչում, նեղութիւնների մէջ համբերի՛ր, աւետարանչի գործե՛ր արա, լիուլի կատարի՛ր քո պաշտօնը։

ԲԱՐԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԱԽՃԱՆԸ

6Իսկ ես զոհաբերուելու եմ, եւ իմ մեկնումի ժամանակը հասել է։ 7Պատերազմեցի պատերազմը, աւարտեցի ընթացքս, պահեցի հաւատը։ 8Եւ հիմա ինձ է սպասում արդարութեան պսակը, որը, որպէս հատուցում, ինձ պիտի տայ Տէրը՝ արդար Դատաւորը, այն օրը. եւ ոչ միայն ինձ, այլ նաեւ բոլոր նրանց, որ սիրեցին նրա յայտնուելը։

ՎԵՐՋԻՆ ՅԱՆՁՆԱՐԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ

9Ջանա՛ իսկոյն գալ ինձ մօտ, 10որովհետեւ Դեմասն ինձ լքեց եւ աշխա՛րհը սիրեց. նա գնաց , Կրեսկէսը՝ Գալիլիա, Տիտոսը՝ Դաղմատիա։ 11Ղուկասն է միայն ինձ հետ։ Մարկոսին վերցնելով՝ քեզ հետ բե՛ր, որովհետեւ նա ինձ պէտք է ծառայութեան համար։ 12Տիւքիկոսին ուղարկեցի ։ 13Տրովադայում թողեցի վերարկուն, Կարպոսի մօտ. երբ գաս, հետդ բե՛ր այն. բե՛ր նաեւ գրքերը, մանաւանդ՝ մագաղաթները։ 14 բազում չարչարանքներ պատճառեց ինձ։ Թող Տէրը նրան հատուցի ըստ իր գործերի։ 15Նրանից դո՛ւ էլ զգուշացիր, որովհետեւ մեր խօսքերին շատ հակառակուեց։ 16Առաջին ատեանի ժամանակ ոչ ոք ինձ թիկունք չկանգնեց. բոլորը լքեցին ինձ։ Այդ թող նրանց յանցանք չհամարուի։ 17Բայց Տէրն օգնեց ինձ եւ զօրացրեց ինձ, որպէսզի ինձնով հաստատուի քարոզութիւնը, եւ բոլոր հեթանոսները լսեն այն։ Առիւծի բերանից փրկուեցի ես։ 18Տէրն ինձ կ’ազատի բոլոր չար գործերից եւ կը հասցնի իր երկնային արքայութեանը. նրան յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։

ՎԵՐՋԻՆ ՈՂՋՈՅՆՆԵՐ

19Ողջունի՛ր Պրիսկային եւ Ակիւղասին. նաեւ՝ Օնեսիփորոսի ընտա- նիքին։ 20Երաստոսը մնաց Կորնթոսում։ Տրոփիմոսին հիւանդ վիճակում թողեցի Մելիտոսում։ 21Աշխատի՛ր գալ նախքան ձմեռը։ Քեզ ողջունում են Եբուղոսը, Պուդէսը, Ղինոսը, Կլոդիան ու բոլոր եղբայրները։ 22Տէր Յիսուս Քրիստոս լինի քո հոգու հետ։ Աստծու շնորհը քեզ հետ։

Էջմիածին · HYEJB1994