Գործք Առաքելոց

14

ՔԱՐՈԶՉՈՒԹԻՒՆ ԻԿՈՆԻՈՆՈՒՄ

1Իկոնիոնում Պօղոսն ու Բառնաբասը միասին էին մտնում հրեաների ժողովարանը եւ նոյն ձեւով խօսում, այնպէս որ թէ՛ հրեաների եւ թէ՛ հեթանոսների մի մեծ բազմութիւն հաւատաց։ 2Բայց չհաւատացող հրեաները հեթանոսների մտքերը եւս չարացրին եղբայրների դէմ։ 3Նրանք երկար ժամանակ շրջում էին եւ համարձակ խօսում. եւ Տէրը վկայում էր իր շնորհի խօսքի մասին՝ թոյլ տալով, որ նրանց ձեռքով նշաններ եւ զարմանալի գործեր լինեն։ 4Եւ քաղաքի բազմութեան մէջ պառակտում առաջ եկաւ. ոմանք հրեաների կողմն էին, եւ ոմանք՝ առաքեալների։ 5Երբ հեթանոսներն ու հրեաները իրենց իշխանաւորներով միասին նրանց անարգելու եւ քարկոծելու դիմեցին, 6նրանց լուր տրուեց, եւ փախան լիկայոնացիների Լիւստրա եւ Դերբէ քաղաքներն ու շրջակայ գաւառը եւ այնտեղ էին աւետարանում։

Ի ԾՆԷ ԿԱՂԻ ԲԺՇԿՈՒՄԸ ԼԻՒՍՏՐԱՅՈՒՄ

7Եւ Լիւստրայում մի մարդ կար՝ նստած, ոտքից տկար, ի ծնէ կաղ, որը երբեք չէր քայլել։ 8Սա լսեց Պօղոսի խօսքերը, որը, նրան նայելով եւ տեսնելով, թէ փրկութեան հաւատ ունի, 9բարձրաձայն ասաց. «Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի անունով քեզ եմ ասում. կանգնի՛ր քո ոտքերի վրայ ուղիղ»։ Եւ նա վեր ցատկեց ու վազվզում էր։ 10Եւ ժողովրդի բազմութիւնը, տեսնելով այն, ինչ Պօղոսն արեց, իր ձայնը բարձրացրեց եւ լիկայոներէն ասաց. «Աստուածներ, մարդկանց կերպարանքով, իջան մեզ մօտ»։ 11Եւ Բառնաբասին Դիոս էին կոչում, իսկ Պօղոսին՝ Հերմէս, քանի որ նա էր խօսքն առաջնորդողը։ 12Իսկ քաղաքի մուտքին կանգնած Դիոսի քուրմը, ցուլեր եւ պսակներ հասցնելով դռան մօտ, կամենում էր մատուցել բազմութեան հետ միասին։ 13Իսկ Բառնաբաս եւ Պօղոս առաքեալները, երբ այդ լսեցին, իրենց զգեստները պատառոտելով՝ ամբոխի միջից դուրս . աղաղակում էին եւ ասում. 14«Ո՛վ մարդիկ, այդ ի՞նչ էք անում դուք. մենք էլ բնութեամբ ձեզ նման մարդիկ ենք, որ ձեզ աւետարանում ենք, որպէսզի այդպիսի ունայնութիւններից դառնաք դէպի կենդանի Աստուածը, որն ստեղծեց երկինքը եւ երկիրը եւ ծովը եւ ամէն ինչ, որ նրանց մէջ կայ։ 15Նա անցեալ ժամանակներում բոլոր հեթանոս ազգերին թոյլ տուեց, որ գնան իրենց ճանապարհներով։ 16Եւ սակայն նա իրեն առանց վկայութեան չթողեց, այլ իր բարերարութեամբ երկնքից ձեզ անձրեւներ տուեց ու պտղաբեր եղանակներ՝ լիացնելով ձեզ կերակուրներով, իսկ ձեր սրտերը՝ ուրախութեամբ»։ 17Եւ այս ասելով՝ հազիւ հանդարտեցրին ժողովրդի բազմութիւնը, որ իրենց զոհ չմատուցեն, այլ իւրաքանչիւրը գնայ իր ։

18Եւ մինչ նրանք շրջում եւ ուսուցանում էին, Անտիոքից եւ Իկոնիոնից եկան հասան հրեաներ, որոնք Պօղոսի եւ Բառնաբասի հետ համարձակութեամբ վիճելով՝ ժողովրդին, որ հեռու մնան նրանցից։ Եւ ասում էին. «Ոչ մի ճշմարիտ բան չեն ասում, այլ ամէն ինչ ստում են»։ Եւ Պօղոսին քարկոծելով՝ քարշ տուին քաղաքից դուրս ու նրան մեռած էին համարում։ 19Եւ երբ աշակերտները նրան շրջապատեցին, վեր կացաւ եւ մտաւ ու յաջորդ օրն իսկ Բառնաբասի հետ միասին ելաւ գնաց Դերբէ։

ԱՌԱՔԵԼՈՒԹԵԱՆ ՎԱԽՃԱՆԸ

20Այդ քաղաքում աւետարանելուց եւ շատերին դարձնելուց յետոյ, վերադարձան Լիւստրա, Իկոնիոն եւ ՝ 21աշակերտածների սրտերը ամրացնելով եւ յորդորելով, որպէսզի հաստատ մնան հաւատի մէջ։ Եւ ասում էին. «Բազում նեղութիւններ կրելով է, որ մենք պէտք է մտնենք Աստծու արքայութիւնը»։ 22Նրանց համար իւրաքանչիւր եկեղեցու վրայ երէցներ ձեռնադրեցին, պահեցողութեամբ հանդերձ արեցին եւ նրանց յանձնեցին Տիրոջը, որին հաւատացել էին։ 23Պիսիդիայի մէջ շրջելով՝ եկան Պամփիւլիա։ 24Եւ Պերգէում եւս Տիրոջ խօսքը քարոզելուց յետոյ իջան Ատտալիա։ 25Այնտեղից էլ նաւարկելով՝ գնացին Անտիոք, որտեղից էլ յանձնուած էին Աստծու շնորհներին այն գործի համար, որ կատարեցին։ 26Եւ երբ եկան ու հաւաքեցին եկեղեցին, պատմեցին, թէ նրանց հետ ինչքան բաներ արեց եւ թէ ինչպէս հեթանոսների առաջ հաւատի դուռը բացեց։ 27Եւ երկար ժամանակ շրջում էին աշակերտների հետ։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն