Ամովս մարգարեյի գիրք

7

ԱՄՈՍԻ ՏԵՍԻԼՔՆԵՐԸ.

ա) ՄՈՐԵԽՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1Այսպիսի ցոյց տուեց ինձ Տէր Աստուածը, ահա մորեխի մի պարս էր գալիս արեւելքից առաւօտեան դէմ. եւ ահա մի ջորեակ՝ մի Գոգ արքայ։ 2Եւ երբ այնպէս եղաւ, որ դրանք ուտելով վերջացրին երկրի խոտը, ես ասացի. «Տէ՛ր, Տէ՛ր, խնայի՛ր, որովհետեւ ո՞վ կը վերականգնի Յակոբի տունը, քանի որ նա սակաւաթիւ է։ 3Գթա՛ այդ բանի համար, Տէ՛ր»։ «Դա այլեւս չի լինի», - ասում է Տէրը։

բ) ԿՐԱԿԻ ՄԱՍԻՆ

4Այսպիսի մի տեսիլք ցոյց տուեց ինձ Տէր Աստուածը. ահա կրակով արեց Տէր Աստուածը, կրակը լափեց շատ խորութիւններ եւ կերաւ երկրի մի մասը։ 5Ես ասացի. «Տէ՛ր , դադարեցրո՛ւ դա, որովհետեւ ո՞վ է, որ ոտքի կը կանգնեցնի Յակոբի տունը, քանի որ նա սակաւաթիւ է։ 6Գթա՛ այդ բանի համար, Տէ՛ր»։ «Դա այլեւս չի լինի», - ասում է Տէրը։

գ) ԱԴԱՄԱՆԴԻ ՄԱՍԻՆ

7Այսպիսի մի տեսիլք ցոյց տուեց ինձ Տէր Աստուածը. ահա մի մարդ կանգնած էր ադամանդեայ պարսպի վրայ, ձեռքին՝ մի ադամանդ։ 8Եւ ասաց ինձ Տէրը. «Ի՞նչ ես տեսնում, Ամո՛ս»։ Ես ասացի՝ ադամանդ։ Տէրն ասաց ինձ. «Ահաւասիկ ես ադամանդ պիտի հաստատեմ Իսրայէլի իմ ժողովրդի մէջ եւ այլեւս ոչ մի յանցանք չեմ ներելու նրան։ 9Պիտի ապականուեն նրանց ուրախութեան բագինները, պիտի աւերուեն Իսրայէլի մեհեանները, եւ ես սուր պիտի բարձրացնեմ Յերոբովամի տան վրայ»։ 10Բեթէլի քուրմ Ամասիան մարդ ուղարկեց Իսրայէլի Յերոբովամ արքայի մօտ եւ ասաց. «Ամոսը քո դէմ խռովութիւններ է յարուցում Իսրայէլի տանը, եւ երկիրը չի կարող տանել նրա բոլոր խօսքերը, 11քանի որ այսպէս է ասում Ամոսը. «Յերոբովամը սրով պիտի վախճանուի, եւ Իսրայէլը գերուելով պիտի գերուի իր երկրից»։ 12Իսկ Ամասիան ասաց Ամոսին. «Ով դու գուշակդ, թո՛ղ այս տեղդ, գնա՛ Հրէաստան երկիրը, այնտե՛ղ ապրիր եւ այնտե՛ղ մարգարէացիր, 13այլեւս չշարունակես Բեթէլում, որովհետեւ սա թագաւորի սրբութիւնն է եւ թագաւորութեան տաճարը»։ 14Պատասխան տուեց Ամոսը եւ ասաց Ամասիային. «Ես ո՛չ էի եւ ո՛չ մարգարէի որդի, այլ էի եւ թութ էի քաղում. 15Տէրը վերցրեց ինձ հօտից եւ ասաց ինձ. «Դու գնա՛ եւ մարգարէացի՛ր Իսրայէլի իմ ժողովրդի մասին»։ 16Արդ, լսի՛ր Տիրոջ պատգամները. դու ասում ես՝ «Մի՛ մարգարէացիր Իսրայէլի մասին, մարդ մի՛ հաւաքիր ու մի՛ խօսիր Յակոբի տան դէմ»։ 17Դրա համար այսպէս է ասում Տէր Աստուածը. «Քո կինը այդ քաղաքում պիտի պոռնկանայ, եւ քո որդիներն ու դուստրերը սրով պիտի ընկնեն, քո երկիրը լարերով պիտի բաժանուի, ինքդ պիտի վախճանուես պիղծ երկրում, եւ Իսրայէլը գերուելով պիտի գերուի իր երկրից»։

Էջմիածին · HYEJB1994