Երկրորդ Օրինաց

11

ԱՍՏԾՈՒ ՄԵԾՈՒԹԻՒՆԸ

1«Քո կեանքի բոլոր օրերին պէտք է սիրես քո Տէր Աստծուն, պահես նրա պատգամները, օրէնքները, պատուիրաններն ու կանոնները։ 2Այսօր պէտք է իմանաք, որ խօսքը չի վերաբերում ձեր որդիներին, որոնք ո՛չ գիտեն, ո՛չ էլ տեսել են քո Տէր Աստծու խրատը, նրա մեծագործութիւնները, ամուր ձեռքը եւ հզօր բազուկը, 3նրա նշաններն ու զարմանահրաշ գործերը, որ նա արեց Եգիպտոսում եգիպտացիների արքայ փարաւոնի եւ նրա ամբողջ երկրի հանդէպ։ 4Նաեւ այն, թէ Տէրն ինչ բերեց եգիպտացիների զօրքերի, նրանց կառքերի ու երիվարների գլխին, թէ ինչպէս նրանց ջրասոյզ արեց Կարմիր ծովի մէջ, երբ սրանք յարձակւում էին մեր թիկունքից, եւ անհետացրեց նրանց յաւիտեան։ 5Նաեւ այն, թէ ինչ արեց ձեզ համար անապատում, մինչեւ որ եկաք այս վայրը։ Նաեւ այն, 6թէ ինչ բերեց Դաթանի ու Աբիրոնի գլխին, որոնք Ռուբէնի ցեղից Եղիաբի որդիներն էին, թէ ինչպէս երկիրն իր երախը բանալով կուլ տուեց նրանց, նրանց տներն ու վրանները, նրանց հետ եւ այն ամէնը, ինչ ունէին ամբողջ Իսրայէլում։ 7Խօսքը վերաբերում է ձեզ, քանի որ ձեր աչքերով իսկ տեսաք Տիրոջ բոլոր մեծամեծ գործերը, որ նա արեց ձեր մէջ մինչեւ այսօր»։

ԽՈՍՏԱՑՈՒԱԾ ԵՐԿՐԻ ՕՐՀՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

8«Պահեցէ՛ք, ուրեմն, նրա բոլոր պատուիրանները, որ ես այսօր պատգամում եմ ձեզ, որպէսզի ապրէք, բազմանաք, մտնէք ու ժառանգէք այն երկիրը, դէպի ուր անցնում էք Յորդանան գետով, 9որպէսզի երկար ապրէք այն երկրում, որ Տէրը երդուեց տալ ձեր հայրերին եւ նրանցից յետոյ՝ նրանց զաւակներին, մի , ուր կաթ ու մեղր է հոսում։

10Այն երկիրը, ուր դուք մտնելու էք ժառանգելու համար, նման չէ Եգիպտացիների երկրին, որտեղից դուք դուրս եկաք. մի երկիր, ուր սերմը ցանում են ու ջրում ոտքերով, որպէս թէ բանջարանոց լինի։ 11Այն երկիրը, ուր դուք պիտի մտնէք ժառանգելու համար, լեռնային ու հովտային երկիր է. այն ոռոգւում է երկնքից թափուող անձրեւով։ 12Դա մի երկիր է, որը քո Տէր Աստուածն է խնամում, տարուայ սկզբից մինչեւ տարուայ վերջը քո Տէր Աստծու աչքը միշտ նրա վրայ է։

13Եթէ ուշադրութեամբ լսես նրա բոլոր պատուիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ քեզ, այն է՝ սիրես քո Տէր Աստծուն, պաշտես նրան քո ամբողջ հոգով ու քո ամբողջ էութեամբ, 14ապա նա ձեր երկրին կը տայ ըստ ժամանակի պահանջուող առաջին ու վերջին անձրեւը, որպէսզի կարողանաս ամբարել քո ցորենը, գինին ու իւղը։ 15Նա քո դաշտերին խոտ կը տայ քո անասունի համար։ Կ’ուտես եւ կը յագենաս։ 16Զգո՛յշ եղէք, չլինի թէ ամբարտաւանանան ձեր հոգիները, գործէք, օտար աստուածներ պաշտէք ու երկրպագէք նրանց։ 17Այն ժամանակ Տէրը խիստ կը զայրանայ ձեզ վրայ, արգելք կը դնի երկնքի վրայ, անձրեւ չի լինի, հողն իր բերքը չի տայ, եւ դուք շատ արագ կը կորչէք այս լաւ երկրից, որ Տէրը տուել է ձեզ։

18Այս խօսքերը ի պահ դրէ՛ք ձեր մտքում ու ձեր հոգում։ Դրանք որպէս նշան կապեցէ՛ք ձեր ձեռքերին, որ մշտապէս մնան ձեր աչքերի առջեւ։ 19Դուք դրանք սովորեցրէ՛ք ձեր որդիներին եւ դրանց մասին խօսեցէ՛ք տանը նստելիս ու ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս։ 20Դրանք գրեցէ՛ք ձեր տների մուտքերին ու դռների վրայ, 21որպէսզի ձեր կեանքը երկար լինի, իսկ ձեր որդիների կեանքը այն երկրի վրայ, որ Տէրը երդուել է տալ ձեր հայրերին, լինի այնքան երկար, որքան որ երկինքը կը լինի երկրի վրայ։

22Եթէ ուշադրութեամբ լսէք այս բոլոր պատուիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ ձեզ, որ անէք, այն է՝ սիրէք ձեր Տէր Աստծուն, գնաք նրա ճանապարհով ու յարէք նրան, 23ապա Տէրը ձեր առջեւից կը հեռացնի այդ բոլոր ազգերին, եւ դուք կը նուաճէք ձեզանից մեծ ու հզօր ազգերին։ 24Բոլոր այն վայրերը, ուր կը կոխեն ձեր ոտքերը, ձերը կը լինեն. անապատից մինչեւ Անդրլիբանան, Եփրատ մեծ գետից մինչեւ Արեւմտեան կը լինեն ձեր սահմանները։ 25Ոչ ոք ձեզ չի դիմադրի, ձեր ահն ու սարսափը ձեր Տէր Աստուածը կը սփռի ամբողջ երկրի վրայ, ուր ոտք կը դնէք դուք, ինչպէս ասել է ձեզ Տէրը»։

ՕՐՀՆՈՒԹԻՒՆՆԵՐ ՈՒ ԱՆԷԾՔՆԵՐ

26«Ես այսօր, ահա, ձեր առջեւ դնում եմ օրհնութիւններ ու անէծքներ։ 27Օրհնութիւն կը ստանաք, եթէ լսէք ձեր Տէր Աստծու պատուիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ ձեզ, 28եւ անէծքներ՝ եթէ չլսէք ձեր Տէր Աստծու պատուիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ ձեզ, շեղուէք այն ճանապարհից, որ ես ցոյց տուեցի ձեզ, գնաք պաշտէք ձեզ անծանօթ օտար աստուածներ։ 29Երբ քո Տէր Աստուածը քեզ տանի այն երկիրը, դէպի ուր անցնում ես Յորդանան գետով, որպէսզի ժառանգես այն, ապա օրհնութի՛ւն առաքիր լերան վրայ եւ անէ՛ծք՝ լերան վրայ։ 30Չէ՞ որ դրանք Յորդանան գետի այն կողմում են, Քանանացիների երկրի արեւմտեան ճանապարհի յետեւում, Գաղգաղի մօտ, բարձր կաղնու մերձակայքում։ 31Եւ դուք անցէ՛ք Յորդանան գետով՝ մտնելու եւ ժառանգելու համար այն երկիրը, որ Տէր Աստուածը տալու է ձեզ որպէս ժառանգութիւն բոլոր օրերի համար։ Ժառանգեցէ՛ք այն եւ բնակուեցէ՛ք նրա մէջ։

32Զգո՛յշ եղէք, որ կատարէք նրա բոլոր հրամանները եւ կանոնները, որ ես այսօր դնում եմ ձեր առաջ»։

Էջմիածին · HYEJB1994