Երկրորդ Օրինաց

14

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՍԳԻՑ

1«Դուք ձեր Տէր Աստծու որդիներն էք։ Սգի մէջ գտնուելիս ձեր մարմնի վրայ կտրուածքներ չանէք եւ ձեր ճակատները չխփէք, 2որովհետեւ դուք ձեր Տէր Աստծու սուրբ ժողովուրդն էք։ Ձեր Տէր Աստուածը ձեզ է ընտրել, որ երկրի երեսին գտնուող բոլոր ազգերի մէջ դուք լինէք իրեն պատկանող »։

ՄԱՔՈՒՐ ԵՒ ԱՆՄԱՔՈՒՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ

()

3«Ամէն մի գարշելի բան մի՛ կերէք։ 4Սրանք են այն անասունները, որ կարող էք ուտել. արջառ, հօտի ոչխար, արու այծ, 5եղջերու, այծեամ, գոմէշ, իշայծեամ, այծքաղ, վայրի այծ եւ ընձուղտ։ 6Կ’ուտէք նաեւ թաթը ճեղքուած, կճղակաբաշխ ու որոճացող բոլոր անասունները։ 7Մի՛ կերէք այն անասունները, որոնք որոճում են, բայց թաթը ճեղքուած կամ կճղակաբաշխ չեն։ Ուղտը, նապաստակն ու ճագարը որոճում են, բայց կճղակաբաշխ չեն, դրանք ձեզ համար են։ 8Խոզը թէեւ ճեղքուած թաթ ունի ու կճղակաբաշխ է, բայց չի որոճում. ուստի նա ձեզ համար անմաքուր է. մի՛ կերէք նրա միսը եւ դրանց սատկած դիակին մի՛ մօտեցէք։

9Սրանք են ջրային այն կենդանիները, որ կարող էք ուտել. կ’ուտէք ջրային բոլոր այն կենդանիները, որոնք լողակ ու թեփուկ ունեն։ 10Մի՛ կերէք բոլոր այն կենդանիները, որոնք լողակ ու թեփուկ չունեն. դրանք ձեզ համար անմաքուր են։ 11Բոլոր մաքուր թռչունները կարող էք ուտել։ 12Սրանք են այն թռչունները, որ չպէտք է ուտէք. արծիւ, անգղարծիւ, անգղ, 13գետարծիւ, ցին եւ այն, ինչ դրանց ցեղակից է, նոյնպէս եւ 14 եւ այն, ինչ դրան ցեղակից է, 15ջայլամ, բու, ճայ, 16արագիլ, կարապ, , 17քաջահաւ, սոխակ, ագռաւ, 18հաւալուսն, եւ այն, ինչ դրանց ցեղակից է, նաեւ՝ յոպոպ եւ չղջիկ։ 19Թռչող բոլոր զեռունները ձեզ համար անմաքուր թող լինեն, դրանք մի՛ կերէք։ 20Կ’ուտէք բոլոր մաքուր թռչունները։

21Ոչ մի սատկած անասունի միս չուտէք։ Այն կը տաք ձեր քաղաքներում գտնուող պանդխտին, որ ուտի, կամ էլ կը վաճառէք օտար մարդու, որովհետեւ դու քո Տէր Աստծու սուրբ ժողովուրդն ես։ Գառը իր մօր կաթի մէջ չեփես»։

ՏԱՍԱՆՈՐԴԻ ՕՐԷՆՔԸ

22«Քո սերմանած բոլոր արմտիքների, քո դաշտերի բերքի տասանորդը կը յանձնես ամէն տարի։ 23Դա կ’ուտես քո Տէր Աստծու առջեւ, այն վայրում, որ կ’ընտրի քո Տէր Աստուածը, որպէսզի իր անունը յայտնուի այնտեղ։ Այդտեղ կը մատուցես քո ցորենի, գինու, իւղի տասանորդը, քո արջառի ու ոչխարի առաջնածինները, որպէսզի սովորես յաւիտեանս երկնչել քո Տէր Աստծուց։ 24Իսկ եթէ ճանապարհը հեռու է քեզանից, եւ դու չես կարող տանել քո տասանորդը, քանի որ քեզանից հեռու է այն վայրը, որ ընտրել է քո Տէր Աստուածը՝ իր անունը հռչակելու այնտեղ, նրա՛ համար որ քո Տէր Աստուածը օրհնեց քեզ, 25կը վաճառես քո տասանորդը արծաթի դիմաց եւ այդ արծաթը վերցնելով ձեռքդ՝ կը գնաս այն վայրը, որ կ’ընտրի քո Տէր Աստուածը։ 26Այդ արծաթով կը գնես այն ամէնը, ինչ ինքդ կը կամենաս՝ արջառ, ոչխար, , ոգելից խմիչք կամ այն ամէնը, ինչ ինքդ կը կամենաս, կ’ուտես այնտեղ քո Տէր Աստծու առջեւ, եւ կ’ուրախանաք դու եւ քո որդին։ 27Քո քաղաքներում գտնուող ղեւտացուն աչքաթող չանես, որովհետեւ նա ո՛չ բաժին ունի, ո՛չ էլ ժառանգութիւն քեզ հետ։

28Երեք տարի անցնելուց յետոյ կ’առանձնացնես այդ տարուայ բերքի բոլոր տասանորդները եւ կը պահես քո քաղաքներում։ 29Կը գայ ղեւտացին, որը ո՛չ բաժին ունի, ո՛չ էլ ժառանգութիւն քեզ հետ, կը գան քո քաղաքներում բնակուող եկուորը, որբն ու այրին, կ’ուտեն ու կը կշտանան, եւ քո Տէր Աստուածը կ’օրհնի քո բոլոր գործերը»։

Էջմիածին · HYEJB1994