Երկրորդ Օրինաց

24

ԱՊԱՀԱՐԶԱՆ ԵՒ ՎԵՐԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ

1«Եթէ մէկը է առնում ու մերձենում նրան, բայց այնպէս է պատահում, որ, նրա մէջ անարգութեան հանգամանք նկատելով, դադարում է նրան սիրելուց, ապա ապահարզանի թուղթ թող գրի, տայ նրա ձեռքը եւ նրան արձակի իր տնից։ 2Եթէ այս կինն ամուսնանայ մի այլ մարդու հետ, 3եւ վերջին ամուսինն էլ ատի նրան, ապա սա էլ թող գրի բաժանուելու թուղթ, տայ նրա ձեռքը եւ նրան արձակի իր տնից։ Եթէ մեռնի նրան կնութեան վերջին ամուսինը, 4ապա նրան արձակող առաջին ամուսինը չունի նրա պղծուելուց յետոյ նրան նորից կնութեան առնելու, որովհետեւ դա պղծութիւն է քո Տէր Աստծու առջեւ։ Մի՛ պղծէք այն երկիրը, որ Տէր Աստուածը ձեզ է տալու իբրեւ ժառանգութիւն»։

ԶԱՆԱԶԱՆ ՕՐԷՆՔՆԵՐ

5«Եթէ մի տղամարդ նոր է ամուսնացել, ապա նա պատերազմի թող չգնայ. նրա վրայ ոչ մի պարտականութիւն թող չդրուի, ազատ թող իր տան մէջ եւ ուրախացնի իր առած կնոջը։

6Աղօրիքի վերին ու ստորին մասերը գրաւ չվերցնես, որովհետեւ այդպիսով դրա տիրոջ կեանքն ես գրաւ վերցրած լինում։

7Եթէ որեւէ մարդագող իր եղբայրներից՝ իսրայէլացիներից մէկին գողանալով վաճառի, ապա գողը պէտք է մահուան դատապարտուի։ Դրանով դուք չարը վերացրած կը լինէք ձեր միջից։

8Զգուշացի՛ր բորոտութիւնից, հետամուտ եղի՛ր, որ կատարես բոլոր այն օրէնքները, որ քեզ կը հաղորդեն ղեւտացի քահանաները, ինչպէս որ ես եմ պատուիրել ձեզ, որ զգոյշ լինէք։ 9Յիշեցէ՛ք, թէ ձեր Տէր Աստուածը ինչ արեց Մարիամին, երբ դուք Եգիպտոսից ճանապարհ էիք ընկել։

10Եթէ քո մերձաւորը որեւէ բան է պարտք քեզ, ապա գրաւ վերցնելու համար նրա տունը չմտնես. 11կանգնի՛ր դրսում, եւ պարտք ունեցող մարդը ինքը թող գրաւը հանի դուրս։ 12Եթէ է այդ մարդը, ապա երբ դու գիշերը պառկում ես, նրա գրաւ տուած զգեստը թող քեզ մօտ չլինի, 13այլ արեւը մտնելու ժամանակ նրա գրաւը կը վերադարձնես. նա թող պառկի իր զգեստով, օրհնի քեզ, եւ դա քո Տէր Աստծու առջեւ կատարուած բարութիւն թող համարուի։

14Մի՛ զլացիր վարձ տալ քո աղքատ ու կարիքաւոր եղբայրներին կամ քո քաղաքներում գտնուող եկուորներին. 15նոյն օրը տո՛ւր նրա վարձը, քանի դեռ արեւը մայր չի մտել, որովհետեւ նա տնանկ է, եւ դա է նրա յոյսը։ Նա քո մասին թող չբողոքի Տիրոջը, եւ քեզ վրայ դա որպէս թող չբարդուի։

16Հայրերը չպէտք է մեռնեն որդիների փոխարէն, ոչ էլ որդիները պէտք է մեռնեն հայրերի փոխարէն։ Ամէն մարդ պէտք է մեռնի իր գործած մեղքերի համար։

17Եկուորի, որբի ու այրու իրաւունքը մի՛ ոտնահարիր, այրու զգեստները գրաւ մի՛ վերցրու, 18որովհետեւ ստրուկ էիր Եգիպտացիների երկրում, եւ քո Տէր Աստուածը քեզ փրկեց այնտեղից։ Դրա համար էլ պատուիրում եմ քեզ կատարել այս բաները։

19Երբ քո արտը հնձելուց յետոյ խուրձ մոռանաս քո արտում, մի՛ վերադարձիր այն վերցնելու համար. դա թող պատկանի աղքատին, եկուորին, այրուն ու որբին, որպէսզի քո Տէր Աստուածը քեզ օրհնի բոլոր այն գործերում, որոնց ձեռնարկում ես։ 20Երբ քաղես քո այգին, քաղից յետոյ ճռաքաղ չանես. դա թող պատկանի եկուորին, որբին ու այրուն։ Յիշի՛ր, որ ստրուկ էիր Եգիպտացիների երկրում, որի համար էլ պատուիրում եմ քեզ կատարել այս բաները։ 21Եթէ ձիթապտուղ ես քաղում, քաղից յետոյ մի՛ վերադարձիր պտղաքաղ անելու համար. դա թող պատկանի եկուորին, որբին ու այրուն։ 22Յիշի՛ր, որ ստրուկ էիր Եգիպտացիների երկրում, որի համար էլ պատուիրում եմ քեզ կատարել այս բաները»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն