Եսթեր

12

ԵՐԿՈՒ ՆԵՐՔԻՆԻՆԵՐԻ ԴԱՒԱԴՐՈՒԹԻՒՆԸ

1Մուրթքէն մնաց ապարանքում թագաւորի երկու ներքինիների՝ թագաւորի պալատի պահապաններ Դաբիթի ու Թառայի հետ միասին։ 2Երբ Մուրթքէն իմացաւ ներքինիների միտքը եւ պարզեց նրանց սրտի ցանկութիւնը, թէ նրանք պատրաստուել են ձեռք բարձրացնել Արտաշէս թագաւորի վրայ, արքային զեկուցեց նրանց մտադրութիւնների մասին։ 3Թագաւորը հարցաքննեց երկու ներքինիներին, եւ նրանք ամէն ինչ խոստովանեցին նրան։ 4Թագաւորն այս դէպքերի մասին գրեց յիշատակարաններում. Մուրթքէն եւս գրեց այս դէպքի մասին։ 5Թագաւորը Մուրթքէին հրամայեց մեծ զգուշութեամբ առաւել եւս հոգատար լինել թագաւորի տան նկատմամբ եւ նրան պարգեւներ տուեց։ Ամադոթի որդի Բոկեցի Համանը, որը պատիւ ունէր արքայի առաջ, կամեցաւ ներքինիների համար չարչարել Մուրթքէին ու նրա ժողովրդին։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն