Եսթեր

15

ՄՈՒՐԹՔԷԻ ՊԱՏՈՒԷՐԸ ԵՍԹԵՐԻՆ

1Մուրթքէն, պատուիրելով, ասաց նրան, որ Եսթերը մտնի արքայի մօտ, խնդրի նրանից եւ աղաչի ժողովրդի համար։ 2«Յիշի՛ր, - ասաց, - քո տառապանքի օրերը եւ թէ ինչպէս մեծացար իմ ձեռքերի մէջ, որովհետեւ Համանը՝ արքայի երկրորդը, նրա հետ խօսել է մեզ մահուան մատնելու մասին։ 3Արդ, Տէր Աստծուն կ’աղաչես պաղատանքով եւ թագաւորիդ հետ կը խօսես մեր մասին, որպէսզի մեզ փրկես այս մահուանից»։ 4Առնաթեւը մտաւ Եսթերի մօտ եւ նրան ասաց այս բոլոր բաները։ 5Եսթերն ասաց Առնաթեւին. 6«Դու գնա՛ Մուրթքէի մօտ եւ ասա՛ նրան, թէ թագաւորութեան բոլոր ազգերը գիտեն, որ եթէ որեւէ տղամարդ կամ մտնի արքայի մօտ՝ ներքին սենեակը, առանց նրա կանչելու, փրկութիւն չկայ նրան. բայց ապրում է միայն նա, ում արքան մեկնում է իր գաւազանը։ Իսկ ես կանչուած չեմ մտնելու արքայի մօտ՝ ահա արդէն այս երեսուն օր է»։ 7իսկ միւսի ուսով նա գցել էր իր թեւը։ 8Նա ամօթահար՝ վախենում էր իր երիտասարդական գեղեցկութեան համար։ Նրա երեսը զուարթ էր՝ սիրելու համար, բայց նրա սիրտը նեղուած էր ահից։ 9Նա անցաւ ապարանքի բոլոր դռներով ու կանգնեց թագաւորի առջեւ։ Թագաւորը նստել էր իր արքայական աթոռին ու հագել էր իր փառքի պատմուճանը, որն ընդելուզուած էր ոսկով, մարգարտով ու թանկարժէք քարերով, իսկ տեսքը խիստ ահաւոր էր։ 10Թագաւորը վեր բարձրացրեց իր դէմքը, որ վառւում էր փառքով, եւ նայեց։ Տիկինը շփոթուեց, փոխեց իր գոյնը, թուլացաւ եւ թեքուեց իր առջեւից գնացող նաժշտի վրայ։ 11 թագաւորի հոգին շրջեց դէպի հեզութիւն. թագաւորը շտապ վեր կացաւ, մեծ երկիւղով արագ իջաւ իր աթոռից եւ տիկնոջն առաւ իր գիրկը, կանգնեցրեց նրան։ Նա աղաչում, մխիթարում էր նրան մեղմ խօսքերով եւ ասում. 12«Քեզ ի՞նչ է եղել, Եսթե՛ր տիկին, ես քո եղբայրն եմ, համարձա՛կ եղիր, չե՛ս մեռնի. 13քանի որ իմ եւ քո հրամանները նոյնն են. մօտեցի՛ր, 14վերցրո՛ւ ոսկի գաւազանն ու դի՛ր քո՝ տիկնոջդ պարանոցի վրայ»։ Ապա նա համբուրեց նրան ու ասաց. 16Եսթերն ասաց նրան. «Ես քեզ տեսայ, տէ՛ր, ինչպէս Աստծու հրեշտակ, եւ իմ սիրտը խռովուեց քո փառքի ահից, 17քանզի սքանչելի ես, տէ՛ր իմ, եւ քո երեսը լի է շնորհով»։ 18Եւ մինչ նա խօսում էր նրա հետ, երկրորդ անգամ թուլացած ընկաւ թագաւորի ահից։ 19Թագաւորն ու նրա բոլոր ծառաները շատ անհանգիստ էին. թագաւորի սպասաւորներն աղաչում էին տիկնոջը։ Թագաւորն ասաց. «Ի՞նչ ես կամենում, Եսթե՛ր, եւ ի՞նչ է քո խնդրանքը. ճշմարիտ եմ ասում քեզ, եթէ խնդրես նոյնիսկ իմ թագաւորութեան կէսը, կը տամ քեզ»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն