Ելից

28

ՔԱՀԱՆԱՆԵՐԻ ԶԳԵՍՏՆԵՐԸ

()

1«Դու Իսրայէլի որդիներից քեզ մօտ կը բերես քո Ահարոնին, նրա հետ նաեւ նրա որդիներին՝ Նաբադին ու Աբիուդին, Եղիազարին ու Իթամարին, որպէսզի ինձ համար քահանայութիւն անեն։ 2Ի պատիւ եւ ի փառս քո եղբայր Ահարոնի սրբազան զգեստներ կը պատրաստես։ 3Դու կը խօսես մտքով իմաստուն բոլոր մարդկանց հետ, որոնց ես իմաստութեան ոգով եմ լցրել, որ նրանք Ահարոնին սրբազան զգեստներ պատրաստեն սրբութեան համար, որոնցով էլ նա քահանայութեան պաշտօն է կատարելու ինձ համար։ 4Սրանք են այն զգեստները, որ նրանք պիտի պատրաստեն. մինչեւ ոտքի թաթերը հասնող երկարաւուն զգեստ, ուսի ու լանջի վակասներ, բեհեզէ պատմուճան, խոյր եւ ։ Սրբազան զգեստներ թող պատրաստեն քո եղբայր Ահարոնի ու նրա որդիների համար, որպէսզի ինձ համար քահանայութիւն անեն։

5Նրանք թող վերցնեն , կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւ եւ նրբահիւս բեհեզ։ 6Վակասը թող պատրաստեն մաքուր ոսկուց, կապոյտ, ծիրանի ու կարմիր նրբահիւս բեհեզից՝ այն զարդարելով նուրբ ասեղնագործութեամբ։ 7Երկու վակասները թող իրար միանան՝ երկու կողմերից իրար կապուելով։ 8Վակասի վերեւի մասը նոյն ձեւով պէտք է պատրաստուած լինի՝ մաքուր ոսկուց, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից։ 9Զմրուխտէ երկու ակնաքար կ’առնես եւ դրանց վրայ կը փորագրես Իսրայէլի որդիների անունները. նրանցից վեցի անունները կը փորագրես մի ակնաքարի վրայ եւ միւս վեցինը՝ երկրորդ ակնաքարի վրայ, ըստ իրենց ցեղերի։ 10Դա ակնագործների արուեստին վայել մի գործ պէտք է լինի։ 11Իսրայէլի որդիների անունները կը քանդակես երկու ակնաքարերի վրայ այնպէս, ինչպէս կնիքներն են քանդակում։ Դրանց շուրջը ոսկով կը զարդարես։ 12Երկու ակնաքարերը կը զետեղես ուսի վրայ դրուող վակասի վրայ, որպէսզի դրանք Իսրայէլի որդիների յիշատակի ակնաքարերը լինեն։ Ահարոնը, ի յիշատակ նրանց, Աստծու առաջ իր երկու ուսերի վրայ պէտք է կրի Իսրայէլի որդիների անունները։

13Օղակ ու ճարմանդ կը պատրաստես մաքուր ոսկուց։ 14Մաքուր ոսկուց կը պատրաստես այդ երկու կապիչները, որոնք ծաղկազարդ մանուածքով հիւսկէններ պէտք է լինեն։ Կապիչները կ’ամրացնես ուսանոցի երկու օղակներին՝ 15նրանց վտաւակների մօտ, առջեւի կողմից»։ «Դատաստանի լանջապանակը նկարազարդ կտորից կը պատրաստես. վակասի նման՝ ոսկուց, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից։

ԼԱՆՋԱՊԱՆԱԿԸ

()

16Քառակուսի կը պատրաստես այն՝ մէկ թիզ երկարութեամբ եւ մէկ թիզ լայնութեամբ։ 17Դրա վրայ ակնաքարերը կը շարես չորս շարք ընդելուզուածքով։ Ակնաքարերի շարքերը այսպէս թող լինեն. առաջինը՝ զմրուխտ, սարդիոն եւ տպազիոն՝ մէկ շարք։ 18Երկրորդ շարքը՝ նռնաքար, շափիւղայ եւ յասպիս։ 19Երրորդ շարքը՝ գոճազմ, ագատ եւ սուտակ։ 20Չորրորդ շարքը՝ յակինթ, բիւրեղ եւ եղնգաքար։ Դրանք թող դասաւորուեն ըստ իրենց նշուած շարքերի՝ ընդելուզուած, ոսկով ամրացուած։ 21Իսրայէլի որդիների անուններով փորագրուած ակնաքարերը թող լինեն թուով տասներկու՝ ըստ նրանց անունների թուի։ Իւրաքանչիւրն ըստ այդ տասներկու ցեղերի թող ունենայ իր անունը։ 22Լանջապանակի վրայ մաքուր ոսկուց շինուած ոլորուն շղթայ կը պատրաստես։ 23Լանջապանակի վրայ երկու ոսկէ օղակներ կը պատրաստես եւ երկու օղակներ կ’ամրացնես լանջապանակի երկու ծայրերին։ 24Երկու ոսկէ շղթաներ կ’անցկացնես լանջապանակի ծայրին գտնուող երկու օղակների մէջ։ 25Երկու շղթաների երկու ծայրերը կը մտցնես երկու օղակների մէջ եւ վակասի առջեւի կողմից տանելով՝ կ’անցկացնես վակասի ետեւի կողմը։ 26Երկու ոսկէ օղակներ էլ կը պատրաստես եւ դրանք կ’ամրացնես լանջապանակի ներքեւի երկու ծայրերին, վակասին կցուած եզրերին։ 27Երկու ոսկէ այլ օղակներ կը պատրաստես եւ դրանք կ’անցկացնես վակասի երկու ուսերին, ներքեւի կողմից, միմեանց դէմ դիմաց։ Դրա կոճակները թող լինեն վակասի գօտու վրայ։ 28Լանջապանակի ու վակասի օղակների միջով կապոյտ թել անցկացնելով՝ դրանք թող պինդ ամրացուեն իրար այնպէս, որ լանջապանակը լինի վակասի գօտու վրայ եւ վակասից չառանձնանայ։ 29Երբ Ահարոնը կը մտնի, նա իր կրծքի վրայ թող կրի Իսրայէլի որդիների անուններով քանդակուած դատաստանի լանջապանակը, որպէսզի Աստծու առաջ յաւիտենապէս պահպանի նրանց յիշատակը։ 30Դատաստանի լանջապանակին կ’ամրացնես շղթաների ծայրերը եւ լանջապանակի երկու կողմերից կը կապես։ Երկու վահանաձեւ կոճակ կը դնես վակասի երկու ուսերին, առջեւի կողմից եւ ներքեւից։ Դատաստանի լանջապանակի վրայ կը դնես յանդիմանութիւնն ու ։ Դա թող լինի Ահարոնի կրծքի վրայ, երբ նա սրբարան մտնելով՝ ներկայանայ Տիրոջը։ Եւ Ահարոնը Տիրոջ առաջ իր կրծքի վրայ միշտ թող կրի Իսրայէլի որդիների դատաստանի լանջապանակը»։

ՔԱՀԱՆԱՅԱԿԱՆ ԱՅԼ ՍՐԲԱԶԱՆ ԶԳԵՍՏՆԵՐ

()

31«Պճղնաւոր ներքին պատմուճան կը պատրաստես ամբողջութեամբ կապոյտ թելով հիւսուած կտաւից։ 32Դրա վերին մասը շուրջանակի կլոր կտրելով՝ բացուածք կը թողնես։ Միացման տեղերը ամբողջական՝ մէկ կտոր թող լինեն, որպէսզի այդ զգեստը չպատռուի։ 33Ներքին պատմուճանների քղանցքներին, ներքեւի մասում մանուած կապոյտ, ծիրանի ու կարմիր թելերով եւ նրբահիւս բեհեզով նռան ծաղկաբողբոջներ կը գործես։ Դրանք կը գործես ներքին պատմուճանների քղանցքների շուրջբոլորը։ Այդ զարդերը թող ունենան նռան ծաղկաբողբոջի ձեւը, եւ դրանց միջեւ շուրջանակի ոսկէ զանգակներ թող լինեն։ 34Ոսկէ զանգակներն ու նռան ծաղկաբողբոջները շուրջանակի թող զարդարեն ներքին պատմուճանների քղանցքները։ 35Դա թող հագնի Ահարոնը, որպէսզի, երբ է կատարում, Տիրոջ առաջ սրբարան մտնելիս ու ելնելիս լսուեն դրանց արձակած ձայները, եւ Ահարոնը չմեռնի։

36Մաքուր ոսկուց թիթեղ կը պատրաստես եւ դրա վրայ, ինչպէս կնիքի վրայ են փորագրում, «Սրբութիւն Տեառն» կը փորագրես։ 37Այն կ’ամրացնես նրբահիւս կապոյտ ժապաւէնի վրայ։ 38Դա կը կապես Ահարոնի գլխին դրուող խոյրի վրայ՝ ճակատի կողմից։ Ահարոնը պէտք է կրի Իսրայէլի որդիների նուիրած բոլոր ընծաները, եթէ նոյնիսկ նրանք անօրէնութիւններ գործած լինեն դրանք նուիրելիս։ Դա միշտ Ահարոնի ճակատին պէտք է լինի, որպէսզի այդ ընծաները ընդունելի լինեն Տիրոջը։

39Մինչեւ ոտքի թաթերը հասնող երկարաւուն պատուճանը բեհեզից կը պատրաստես։ Բեհեզից կը պատրաստես նաեւ ապարօշն ու նախշազարդ գօտին։ 40Ահարոնի որդիների համար պատմուճաններ, գօտիներ եւ կը պատրաստես պատուի եւ փառքի համար։ 41Դրանք կը հագցնես քո եղբայր Ահարոնին ու նրա որդիներին։ Կ’օծես նրանց, կ’օրհնես ու կը սրբագործես նրանց, որպէսզի ինձ համար քահանայութիւն անեն։ 42Նրանց համար կտաւից անդրավարտիքներ կը պատրաստես, որպէսզի դրանք նրանց մէջքից մինչեւ սրունքները հասնելով՝ ծածկեն նրանց ամօթոյքը։ 43Ահարոնն ու նրա որդիները թող հագնեն այն, երբ մտնեն վկայութեան խորանը, կամ երբ պաշտամունք կատարելու համար մօտենան սուրբ սեղանին։ Նրանք թող չգործեն, որպէսզի չմեռնեն։ Դա թող լինի յաւիտենական օրէնք իր եւ իրեն յաջորդող սերնդի համար»։

Էջմիածին · HYEJB1994