Եզեկիէլ մարգարեյի գիրք

1

ԵԶԵԿԻԷԼԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՍԻԼՔԸ

(1. 1- 7. 27)

1Բուզիի որդի Եզեկիէլ քահանայի տեսիլքը, որ նա տեսաւ քաղդէացիների երկրում, Քոբար գետի ափին Երեսուներորդ տարում, չորրորդ ամսին, ամսուայ հինգերորդ օրը, ես Քոբար գետի ափին գերեվարուածների մէջ էի։ Երկինքը բացուեց, եւ ես Աստծուն տեսայ մի տեսիլքի մէջ։

ԱՍՏԾՈՒ ԳԱՀԸ

2Ամսուայ հինգերորդ օրն էր. Դա արքայի գերութեան հինգերորդ տարին էր։ 3 խօսեց Բուզիի որդու՝ Եզեկիէլ քահանայի հետ, քաղդէացիների երկրում, Քոբար գետի ափին։

4Եւ այնտեղ Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրայ, ու տեսայ, որ ահա հիւսիսից մի հողմ բարձրացած գալիս էր, մի մեծ էլ՝ նրա հետ։ Շուրջը լոյս էր, որից հուր էր փայլատակում։ Նրա մէջ թանկարժէք քարերի տեսքը կար, միջից՝ ճառագայթներ։ 5Դրա մէջ չորս կենդանի էակների կերպարանքներ կային։ Եւ այս էր դրանց տեսքը. Դրանք մարդու կերպարանք ունէին։ 6Ամէն մէկը չորս դէմք ունէր, ամէն մէկը՝ չորս թեւ։ 7Նրանց ազդրերն ուղիղ էին, ոտքերը՝ թեւաւոր. Կճղակները նման էին հորթերի կճղակների, եւ դրանցից կայծեր էին թափւում, ինչպէս պղնձի փայլատակումներից։ Նրանց թեւերն արագաշարժ էին։ 8Նրանց թեւերի տակ, չորս կողմերում, մարդկային ձեռքեր կային։ Նրանց երեսները չորսն էին։ Չորսի թեւերն էլ կցուած էին միմեանց։ 9Գնալիս երեսները յետ էին դարձնում. Իւրաքանչիւրն իր դէմքի ուղղութեամբ էր ընթանում։ 10Նրանց չորսի էլ դէմքի տեսքը աջից մարդու եւ առիւծի կերպարանք ունէր, իսկ ձախից՝ եզան եւ արծուի կերպարանք. Այս էր նրանց տեսքը։ 11Նրանց չորսի թեւերը տարածուած էին վերեւից. Իւրաքանչիւր երկուսն իրար էին կցուած ու վերեւից զոյգ-զոյգ ծածկում էին նրանց մարմինները։ 12Եւ իւրաքանչիւրն իր դէմքի ուղղութեամբ էր ընթանում. Դէպի ո՛ր կողմը որ փչում էր՝ նրանք այն կողմն էին գնում եւ ընթանալիս յետ շուռ չէին գալիս։ 13Կենդանի էակների մէջ բորբոքուած հրի պէս մի կար, ասես շարժուող լապտերների պատկեր լինէր. Կրակի լոյս կար, եւ այն կրակից փայլատակումներ էին սփռւում։ 14Եւ կենդանի էակներն արագ էին ընթանում ու թեթեւ պտտւում էին, պէս։

15Եւ ահա երկրի վրայ, չորս կենդանի էակների յետեւից մի անիւ էի տեսնում. Անիւների կերպարանքն ու դրանց կառուցուածքը ոսկեքարի տեսքն ունէին։ 16Թէ՛ չորսի տեսքը, թէ՛ նրանց պատկերն ու կառուցուածքը այնպէս էին, որ կարծես թէ անուի մէջ անիւ էր պտտւում։ 17Նրանք իրենց դէմքերի չորս ուղղութեամբ էլ ընթանում էին ու յետ շուռ չէին գալիս։ Բարձր էին։ 18Նայում էի նրանց ու տեսնում, որ նրանց թիկունքները, չորս կողմերում էլ, լիքն էին աչքերով։ 19Կենդանի էակներն ընթանալիս՝ անիւներն էլ նրանց հետ էին գնում, իսկ երբ երկրից բարձրանում էին, անիւներն էլ էին բարձրանում։ 20Դէպի ո՛ր կողմը որ գնում էին ամպն ու հողմը՝ կենդանի էակներն էլ էին ընթանում, եւ անիւները նրանց հետ բարձրանում էին, որովհետեւ այն անիւների մէջ կենդանի կար։ 21Երբ նրանք ընթանում էին, անիւներն էլ էին գնում, կանգնելիս կանգ առնում, երբ երկրից նրանք բարձրանում էին, անիւներն էլ էին նրանց հետ բարձրանում, որովհետեւ այն անիւների մէջ կենդանի ոգի կար։ 22Եւ կենդանի էակների գլխավերեւում երկնակամարի նման մի բան կար, որ բիւրեղի տեսք ունէր ու վերեւից տարածւում էր նրանց թեւերի վրայ։ 23Իսկ երկնակամարի ներքեւում նրանց թեւերը պարզուած սաւառնում էին իրար հետ. Իւրաքանչիւրը երկուական թեւ, որ ծածկում էր իրենց մարմինները։ 24Երբ նրանք սաւառնում էին, լսում էի նրանց թեւերի ձայնը, ինչպէս յորդ ջրերի ձայն, ինչպէս Աստծու ձայնը։ Իսկ երբ շարժւում էին, լսւում էր նրանց խօսքը, ինչպէս բանակի ձայնը։ Երբ նրանք կանգ էին առնում, թեւերն էլ դադար էին առնում։ 25Եւ ահա, երբ նրանք կանգ էին առնում ու իրենց թեւերը բարձրացնում, նրանց գլխավերեւի երկնակամարից մի ձայն էր լսւում։

26Նրանց գլխավերեւի երկնակամարից է՛լ աւելի վեր կար գահի պէս մի բան, որ շափիւղայ ակի էր նմանւում, իսկ գահի վրայ՝ մարդու կերպարանքով մի բան։ 27Այդ կերպարանքի մէջ բազմագոյն ակի պէս մի պատկեր էի տեսնում, նրանից աւելի ներքեւ՝ շուրջանակի կրակի պատկեր, մէջքից վեր՝ արեգակի նմանութեամբ, իսկ մէջքից ներքեւ՝ կրակի։ Եւ լոյսը, որ նրա շուրջը բոլորակ էր կազմել, ունէր ծիածանի տեսք, որ անձրեւային օրերին ամպերի մէջ է ձգւում։ 28Եւ այսպէս նրա շուրջը լոյսի ահագին մի կար։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն