Եզեկիէլ մարգարեյի գիրք
18
ԲԱԲԵԼՈՆԻ ԹԱԳԱՒՈՐԻ ՍՈՒՐԸ
1Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՈՃԻՐՆԵՐԸ
Իսրայէլացիներին
2«Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, եթէ դատելու ես, դատի՛ր արիւնահեղութեան քաղաքը, 3խայտառակի՛ր նրա բոլոր անօրէնութիւնները եւ ասա՛. “Այսպէս է ասում Տէրը, Ամենակալն Աստուած. ո՛վ քաղաք, որ արիւն է թափում իր մէջ, երբ իր ժամանակն է հասնում, իր ներսում խորհուրդներ է որոճում՝ ինքն իրեն ապականելու համար նրանց արիւնով։ 4Իզուր արիւն թափեցիր ու թաթախուեցիր, քո որոճացած խորհուրդներով ապականուեցիր։ Քո օրերը մօտեցրիր եւ քո կեանքի վախճանին մօտեցար։ Դրա համար է որ քեզ յանձնեցի նախատինքին ազգերի, ամօթանքներին բոլոր աշխարհների, 5որոնք մօտ էին քեզ կամ քեզնից հեռու, որպէսզի այպանեն քեզ ու ասեն. “Դու՝ անուանի քաղաքդ, պղծութեան մատնուեցիր, որովհետեւ յաճախակի անօրէնութիւններ գործեցիր”։
6Ահա Իսրայէլի այդ տան իշխանները. քո մէջ իւրաքանչիւրն իր ազգի մերձաւորների հետ էր խառնակւում, որ արիւն թափէր. 7քո մէջ հօրն ու մօրն էին անարգում, եկուորի ու պանդխտի հետ անիրաւութեամբ էին վարւում, որբին ու այրուն բռնադատում, 8սրբութիւններս արհամարհում էին ու շաբաթներս պղծում քո մէջ։ 9Աւազակ մարդիկ կային քո մէջ, որ արիւն թափէին քո մէջ, լեռների վրայ էլ զոհեր մատուցէին քո մէջ եւ անմաքուր գործեր անէին։ 10Իրենց հօր ամօթն էին մէջտեղ հանում քո մէջ եւ պղծութեամբ դաշտանաւոր կնոջ էին բռնաբարում քո մէջ։ 11Իւրաքանչիւրն իր ընկերոջ կնոջն էր պղծում, իւրաքանչիւրն ամբարշտութեամբ իր հարսին էր պղծում, իւրաքանչիւրն իր քրոջը՝ իր հօր դստերն էր բռնաբարում քո մէջ։ 12Կաշառք էին վերցնում քո մէջ, որպէսզի արիւն թափէին, վաշխ ու տոկոս էին առնում քո մէջ։ Եւ ես վերջ եմ տալու քո չարագործութիւններին՝ ըստ քո գործած բռնութեան, որովհետեւ մոռացել ես ինձ”, - ասում է Տէր Աստուած։ 13անօրէնութիւն է գործել, իր դրամը փոխ է տուել եւ վաշխով ու տոկոսով յետ պահանջել, - այդպիսին, որ այս բոլոր անօրէնութիւններն է գործել, անշուշտ մեռնելու է, եւ նրա արիւնն իր գլխին է գալու։ 14Եւ եթէ զաւակը ծնուի, տեսնի իր հօր գործած բոլոր մեղքերը, վախենայ եւ նոյն բաները չանի՝ 15լեռների վրայ զոհաբերուածը չուտի, աչքը Իսրայէլի տան կուռքերին չգցի, 16իր ընկերոջ կնոջը չպղծի, ոչ ոքի չբռնադատի, աւանդը չիւրացնի, յափշտակութիւն չկատարի, իր հացը տայ քաղցածներին ու մերկերին հագցնի, 17անիրաւութիւնից ձեռք քաշի, վաշխ ու տոկոս չառնի, արդարութիւն գործի, իմ հրամաններով շարժուի, - այդպիսին իր հօր անիրաւութիւնների համար չի՛ մեռնելու, այլ ապրելով ապրելու է։ 18Բայց նրա հայրը, եթէ սաստիկ նեղել է, յափշտակել է ու կողոպտել եղբօրը, հակառակ գործեր կատարել իմ ժողովրդի մէջ, - մեռնելու է իր անիրաւութեան համար։ 19«Մարդո՛ւ որդի, քեզ համար երկո՛ւ ճանապարհ ընտրիր, ուր պիտի մտնի բաբելացիների արքայի սուրը, որովհետեւ երկուսն էլ նոյն աշխարհից են դուրս գալիս։ Քաղաք տանող ճանապարհի գլխին ուղեցոյց նշա՛ն պատրաստիր։ 20Ճանապարհի սկզբին հաստատուի՛ր, պատրաստի՛ր, ճանապա՛րհ հարթիր, որ սուրը հասնի Ռաբոթ, ամոնացիներին, նաեւ Հրէաստանի վրայ, նաեւ Երուսաղէմի վրայ, որ նրա մէջ է։
21Բաբելացիների արքան գալու կանգնելու է հին ճանապարհի վրայ, երկու ճանապարհների գլխին՝ գաւազան գցելու, կուռքերին հարցեր տալու, լեարդի վրայ գուշակութիւն անելու։ 22Նրա աջ ձեռքից հմայութիւններ են դուրս եկել՝ Երուսաղէմի դէմ պատնէշներ կանգնեցնելու, լիաբերան գոչելու, աղաղակ բարձրացնելու, դարպասները խոյահարելու, հող թափելու եւ մարտկոցներ շինելու»։
ԳՐՈՀ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ԴԷՄ
23«Եւ դա երուսաղէմացիներին այնպէս է երեւալու, կարծես մէկն իրենց առաջ հմայութիւններ է անում. շաբաթուայ ընթացքում եօթն անգամ կրկնուելու է։ Սակայն նա՝ բաբելացիների թագաւորն զգուշացնելու է սրանց, որ յիշեն իրենց անօրէնութիւնները»։
24Ուստի այսպէս է ասում Տէրը, Ամենակալն Աստուած. «Նրա համար, որ սպառնացել էք ձեր անիրաւութիւններով, յայտնի են դարձել ձեր ամբարշտութիւնները, երեւան են եկել ձեր մեղքերը ձեր բոլոր ամբարշտութիւններով եւ ձեր ընթացքով, - այն բանի համար, որ դուք ինքներդ էք յիշեցրել, դրանց պատճառով էլ ոչնչանալու էք։ 25Դու էլ, Իսրայէլի պիղծ ու անօրէն իշխանդ, որի վախճանը եկել է անիրաւութեան ժամանակ, - 26այսպէս է ասում քեզ Տէր Աստուած. “Վերցրո՛ւ խոյրդ, հանի՛ր պսակդ, որովհետեւ այդ այդպէս չի վերջանալու։ Դու բարձրացածին խոնարհեցրել ես, խոնարհին՝ բարձրացրել։ 27Եւ հիմա ես անիրաւութիւնը միւս անիրաւութիւնների վրայ եմ բարդելու։ Այդ այդպէս չի մնալու, մինչեւ որ գայ նա, ում վայել է, եւ ես տալու եմ նրա ձեռքը”»
ԳՐՈՀ ԱՄՈՆԱՑԻՆԵՐԻ ԴԷՄ
28Ամոնացիներին։ «Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր ու ասա՛. “Այսպէս է ասում Տէրը, Ամենակալն Աստուած ամոնացիներին՝ նրանց նախատինքների համար. Սուր սուսերը հանուած է սպանելու համար, մերկացուած՝ վերջ տալու համար։
29Զարթնի՛ր, որովհետեւ փայլում ես սին տեսիլքով, սուտ հմայութիւններ ես անում՝ նրանց դէպի քեզ, անօրէն վիրաւորների վզին քաշելու համար. սրանց վախճանը հասել է՝ անիրաւութեան ժամանակի վախճանը։
30Յե՛տ դարձիր, մի՛ իջեւանիր այնտեղ, ուր ծնուել ես. դարձեալ քո երկրում եմ քեզ դատելու,
31քեզ վրայ թափելու եմ բարկութիւնս։ Իմ զայրոյթի հուրը փչելու եմ քեզ վրայ, մատնելու եմ քեզ ձեռքը բարբարոս մարդկանց, որոնք պղծութիւն են գործում։
32Եւ հրոյ ճարակ ես դառնալու, արիւնդ թափուելու է քո երկրում, յիշատակդ էլ չի գտնուելու։ Ես՝ Տէրս խօսեցի”»։ 33Ողբ Իսրայէլի իշխանի վրայ
Էջմիածին · HYEJB1994