Եզեկիէլ մարգարեյի գիրք

19

Ողբ Իսրայէլի իշխանի վրայ

1«Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, ո՛ղբ ասա Իսրայէլի իշխանի վրայ։ Ասա՛.

2Ինչպէ՞ս եղաւ, որ մայրդ յայտնուեց առիւծների մէջ, կորիւնդ առիւծների մէջ բազմացրեց իր կորիւններին։

3Նրա կորիւնների մէջ մի կորիւն հասակ նետեց, առիւծ դարձաւ, սովորեց յափշտակել ու խլել, եղաւ մարդախողխող։

4Նրա մասին լսեցին ազգեր, բռնեցին նրան՝ սպանելու համար, դնչակալով տարան Եգիպտացիների երկիրը։

5 առիւծը տեսաւ, որ կորիւնը բաժանուեց իրենից, յոյսը կտրեց եւ իր կորիւններից մի ուրիշ կորիւն առիւծ դարձրեց։

6Սա շրջում էր առիւծների մէջ։ Առիւծ դարձաւ, սովորեց յափշտակել ու խլել, եղաւ մարդախողխող։

7Յանդգնութեամբ որս էր անում, քաղաքներ կործանում, իր մռնչոցով երկիրն ամբողջովին աւերում։

8Շրջակայ երկրներից ազգեր ելան նրա դէմ, թակարդներ լարեցին նրա շուրջ՝ սպանելու համար,

9դնչակալ հագցրին, վանդակի մէջ տարան բաբելացիների թագաւորի մօտ ու բանտ դրեցին, որպէսզի Իսրայէլի լեռների վրայ նրա ձայնն այլեւս չլսուի։

10Քո մայրը մի որթատունկ էր, նռնենու մի ծաղիկ՝ տնկուած հոսող ջրերի վրայ։ Նրա տունկն ու պտուղն ուռճացան շնորհիւ առատ ջրերի։

11Նրա հզօր մականն իշխեց ազգի իշխանների վրայ. իր հասակով նա բարձրացաւ ծառաստանների մէջ։ Տեսաւ իր մեծութիւնը բազմաթիւ ճիւղերի մէջ,

12բարկութիւնից ջարդուեց ու գետին տապալուեց։ Խորշակը չորացրեց նրա ճիւղերը։ Այսպիսով նրանից վրէժ լուծուեց, ու չորացաւ նրա հզօր մականը։ Կրակն էլ ճարակեց այն։

13Եւ հիմա այն տնկեցին անապատում, անջրդի հողի վրայ։

14Կրակ ելաւ նրա ընտիր-ընտիր բներից ու ճարակեց այն։ Եւ նրանում հզօր մական չմնաց։ Ազգը ողբի է դարձել, ողբ էլ պիտի լինի»։ 15Իսրայէլի տան աւագներին

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն