Եզեկիէլ մարգարեյի գիրք
32
ԵԳԻՊՏՈՍԻ ԹԱԳԱՒՈՐԸ ՀԱՄԵՄԱՏՒՈՒՄ Է ԿՈԿՈՐԴԻԼՈՍԻ ՀԵՏ
1Տասներկուերորդ տարում, տասներկուերորդ ամսին, ամսի առաջին օրը, Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2«Մարդո՛ւ որդի, ողբա՛ եգիպտացիների արքայ Փարաւոնի վրայ ու ասա՛ նրան. “ Առիւծացար ազգերի մէջ եւ վիշապի նմանուեցիր ծովում։ Մարտնչում էիր քո գետերի դէմ, սմբակիդ տակ պղտորում էիր ջրերը, ոտնակոխ էիր անում գետերը”։
3Այսպէս է ասում Տէր Աստուած. “ Քեզ շրջապատելու եմ իմ թակարդներով ու հաւաքուած բազմաթիւ զօրքերով։ Քեզ դուրս եմ հանելու իմ կարթով, գետնահար փռելու եմ քեզ երկրի երեսին,
4քեզնով լցուելու են դաշտերը։ Քեզ վրայ եմ իջեցնելու երկնքի բոլոր թռչուններին, քեզնով յագեցնելու՝ երկրի բոլոր գազաններին։
5Մարմինդ գցելու եմ լեռների վրայ ու ձորերը լցնելու եմ քո արիւնով։
6Երկիրը ողողուելու է քո աղտեղութեամբ՝ լեռների վրայ քո զօրքերի բազմութեան պատճառով։ Ձորերը լցուելու են քեզանով։
7Երբ քո լոյսը հանգչի, երկինքը քօղով եմ ծածկելու, խաւարեցնելու եմ նրա աստղերը, արեգակը ծածկելու եմ ամպերով, եւ լուսինն իր լոյսը չի տալու։
8Քո վերեւում խաւարեցնելու եմ բոլոր լուսատուները եւ քեզ վրայ խաւար եմ բերելու”, - ասում է Տէր Աստուած։ -
9“Բազմաթիւ ժողովուրդների սիրտն եմ զայրացնելու քո դէմ այն ժամանակ, երբ ազգերի հետ քեզ գերութիւնից դուրս բերեմ դէպի այն երկիրը, որ դու չգիտես։
10Քո պատճառով տրտմելու են բազմաթիւ ազգեր, իսկ նրանց թագաւորները սաստիկ զարհուրելու են, երբ սուրս թռչի նրանց դիմաց, ու քո կործանման օրից նրանք սպասելու են իրենց կործանման”։
11Ահա այսպէս է ասում Տէր Աստուած.
12“Բաբելացիների արքայի սուրը հսկաների սրով հանդերձ գալու է քեզ վրայ, եւ խորտակելու եմ քո զօրութիւնը։ Ազգերի բոլոր չարագործները գալու են ջնջելու եգիպտացիների ամբարտաւանութիւնը. խորտակուելու է նրանց ամբողջ զօրութիւնը։
13Ոչնչացնելու եմ նրա բոլոր կենդանիներին առատ ջրերի մէջ, եւ դրանք չի պղտորելու մարդու ոտքը, ոչ էլ կոխոտելու է անասունի կճղակը։
14Ապա կանգ են առնելու նրա ջրերը, իսկ գետերը իւղի պէս են հոսելու”, - ասում է Ամենակալ Տէրը։ -
15“Երբ Եգիպտոսը կորստեան մատնեմ, երկիրն էլ է ամբողջովին աւերուելու։ Երբ այնտեղից ցրեմ բոլոր բնակիչներին, պիտի իմանան, որ ես եմ Տէր Աստուածը։
16Ողբ է սա, եւ ողբալու են նրան. ազգերի դուստրերն են ողբալու նրան, ողբալու են Եգիպտոսի ու նրա ամբողջ զօրութեան վրայ”», - ասում է Տէր Աստուած։
17Ողբ Փարաւոնի ու Եգիպտոսի վրայ։ Տասներկուերորդ տարում, առաջին ամսին, ամսուայ տասնհինգերորդ օրը, Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
18«Մարդո՛ւ որդի, ողբա՛ Եգիպտոսի զօրութեան վրայ։ Ազգերը նրա դուստրերին, երկրի խորքում մեռածներին
19վայելչութեան ջրերից իջեցնելու են խորխորատ իջածների մօտ։
20Իջի՛ր, ննջի՛ր անթլփատների հետ, սպանուածների մէջ։ Սրով ընկնելու են նրա հետ, եւ վերջ է գտնելու նրա ամբողջ զօրութիւնը։
21Եւ հսկաներն ասելու են քեզ. “ Ե՛կ, իջի՛ր անդունդների խորքերը. ումի՞ց էիր դու լաւ։ Իջի՛ր եւ հանգրուանի՛ր անթլփատների հետ, սրից սպանուածների մէջ”։
22Այնտեղ են Ասուրը եւ նրա ողջ ամբոխը, բոլորն էլ սպանուածներ։
23Այնտեղ՝ խորխորատի խորքերում է նրանց գերեզման տրուել, ու բոլորը հաւաքուել են նրա շիրիմների շուրջը։ Սրից էին ընկել բոլոր սպանուածներն էլ, որոնք անդունդների խորքերը դարձրին իրենց գերեզման։ Բոլորը հաւաքուել են նրա շիրիմների շուրջը։ Սրից էին ընկել բոլոր սպանուածներն էլ, որոնք իրենց սարսափն էին տարածել ողջերի աշխարհի վրայ։
24Այնտեղ էր Եղամը, նրա ողջ զօրքը նրա գերեզմանի շուրջն էր։ Երկրի խորքերն անթլփատ են իջել բոլոր սրով սպանուածներն էլ, որոնք իրենց սարսափն էին տարածել ողջերի աշխարհի վրայ։ Նրանք իրենց տանջանքներն ստացել են խորխորատ իջածների հետ, սպանուածների մէջ։
25Այնտեղ, նրա գերեզմանի շուրջն են գցուել Մոսոքն ու Թոբէլը
26ու նրանց ամբողջ զօրքը՝ նրա բոլոր սպանուածները որոնք իրենց սարսաափն էին տարածել ողջերի աշխարհի վրայ։
(բոլորն էլ անթլփատներ, սրով սպանուած ընկածներ),
27Նրանք ննջել են յաւիտենապէս ընկած հսկաների հետ, որոնք գերեզման էին իջել իրենց պատերազմական զէնքերով. նրանց անիրաւութիւններն էլ դրուել են նրանց ոսկորների վրայ, որովհետեւ զարհուրեցրել էին հսկաներին իրենց կենդանութեան ժամանակ։
28Դու էլ ես անթլփատների մէջ գլորուել ու ննջելու ես սրով սպանուածների մէջ։
29Այնտեղ են Եդոմը, նրա բոլոր թագաւորներն ու իշխանները, որոնք իրենց զօրութեամբ հանդերձ ընկան սրի հարուածներից։ Նրանք էլ են ննջել խորխորատ իջած սպանուածների հետ։
30Այնտեղ են հիւսիսի բոլոր իշխանները որոնք, սպանուած, գերեզման են իջել իրենց ահաւոր զօրութեամբ հանդերձ։ Նրանք եւս ամօթահար եւ անթլփատ ննջել են սրով սպանուածների հետ, կրել իրենց տանջանքները խորխորատ իջածների հետ։
(բոլորն էլ՝ Ասորեստանի զօրավարներ),
31Փարաւոնը տեսնելու է նրանց եւ մխիթարուելու է ի տես իր այն ողջ զօրքի, որ սպանուել է սրից. այդպէս էլ կը լինի փարաւոնի եւ ամբողջ զօրքի հետ, - ասում է Տէր Աստուած, -
32քանզի նա իր սարսափն էր տարածել ողջերի աշխարհի վրայ։ Եւ փարաւոնը, նրա ողջ բազմութիւնն էլ իր հետ, ննջելու է սրով սպանուած անթլփատների մէջ”», - ասում է Տէր Աստուած։
ԱՍՏՈՒԱԾ ԵԶԵԿԻԷԼԻՆ ՊԱՀԱԿ Է ԿԱՐԳՈՒՄ
()
33Յակոբի որդիներին