Եզրասի գիրք

2

ԳԵՐՈՒԹԻՒՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ

ԻՍՐԱՅԷԼԱՑԻՆԵՐԻ ԹԻՒԸ

1Սրանք են, իւրաքանչիւրն ըստ իր բնակավայրի, գերութիւնից վերադարձած այն իսրայէլացիները, որոնց բաբելացիների Նաբուքոդոնոսոր թագաւորը գերի էր տարել Բաբելոն, եւ որոնց Կիւրոս թագաւորը Բաբելոնից վերադարձրեց եւ Հրէաստան՝ ամէն մարդու իր քաղաքը։ 2Զորոբաբէլի հետ գերութիւնից վերադարձել էին Յեսուն, Նէեմին, Սարէասը, Ռէիլիասը, Մարդորէոսը, Բալասանը, Մասփարը, Բագուարը, Ռէումը եւ Բաանան։

3Ահա գերութիւնից վերադարձած իսրայէլացիների թիւը. Փորոսի որդիները՝ երկու հազար հարիւր եօթանասուներկու. 4Սափատի որդիները՝ չորս հարիւր եօթանասուներկու. 5Արէսի որդիները՝ եօթը հարիւր եօթանասունվեց. 6Նեփթաղիմ Մովաբացու որդիները, որոնք Յեսուի եւ Ռովաբի որդիներից էին, երկու հազար ութ հարիւր տասներկու. 7Ելամի որդիները՝ երկու հազար երկու հարիւր յիսունչորս. 8Զատոնայի որդիները՝ ինը հարիւր քառասունհինգ. 9Քորբի որդիները՝ եօթը հարիւր յիսուն. 10Բանիայի որդիները՝ հազար քառասունութ. 11Բիբիայի որդիները՝ ութ հարիւր քսաներեք. 12Արգիայի որդիները՝ երեք հազար երեք հարիւր քսաներկու. 13Ադոնիկամի որդիները՝ ութ հարիւր եօթանասունեօթը. 14Բոսերի որդիները՝ երկու հազար ութ հարիւր վեց. 15Ադդինայի որդիները՝ չորս հարիւր յիսունչորս. 16Եզեկիայի տոհմից Ազերի որդիները՝ իննսունվեց. 17Բեսէէի որդիները՝ երեք հարիւր քսաներեք. 18Յարովի որդիները՝ հարիւր տասներկու. 19Ասումի որդիները՝ երկու հարիւր քսաներեք. 20Դաբերի որդիները՝ իննսունհինգ. 21Բեթղեհէմի որդիները՝ հարիւր քսաներեք. 22Նետոփի որդիները՝ յիսունվեց. 23Անաթոթի որդիները՝ հարիւր քսանութ. 24Ասմոթի որդիները՝ քառասուներկու. 25Կարիաթարիմի, Քափիրի եւ Բերոթի որդիները՝ եօթը հարիւր քառասուներկու. 26Ռասամի եւ Գայերի որդիները՝ հազար քսանմէկ. 27Մաքմասի որդիները՝ հարիւր քսաներկու. 28Բեթէլի եւ Յեգէի որդիները՝ չորս հարիւր քսաներեք. 29Նաբոթի որդիները՝ յիսուներկու. 30Մակեբիսի որդիները՝ հարիւր յիսունվեց. 31Ելեմարի որդիները՝ հազար երկու հարիւր յիսունչորս. 32Իրամի որդիները՝ երեք հարիւր քսան. 33Լիդլոնի, Լոդադի եւ Օնոյի որդիները՝ եօթը հարիւր քսանհինգ. 34Յերիքոյի որդիները՝ երեք հարիւր քառասունհինգ. 35Սեննայի որդիները՝ երեք հազար վեց հարիւր երեսուն։

36Քահանաների որդիները. Յոսեդեկի որդի Յեսուի տոհմից Յեգուի որդիները՝ ինը հարիւր եօթանասուներեք. 37Եմմերի որդիները՝ հազար յիսուներկու. 38Փասուրի որդիները՝ հազար երկու հարիւր քառասունութ. 39Երեմի որդիները՝ հազար եօթը հարիւր։

40՝ Սեդուիայի որդիներից. Յեսուի եւ Կադմիէլի որդիները՝ եօթանասունչորս։

41Սաղմոսասացներ եւ երգիչներ. Ասափի որդիները՝ հարիւր քսանութ։

42Դռնապանների որդիներ. Ելումի որդիները, Ատտերի որդիները, Տելմոնի որդիները, Ակուբբի որդիները, Ատիտի որդիները, Սուբայի որդիները՝ բոլորը միասին հարիւր երեսունինը։ 43Նաթանի տոհմից՝ Սուալի որդիները, Ասուփի որդիները, Տաբոթի որդիները, 44Կերոսի որդիները, Սիայի որդիները, Փադոնի որդիները, 45Լաբանի որդիները, Ագաբի որդիները, Ակկուբի որդիները, 46Ադաբի որդիները, Սալամէի որդիները, Անանի որդիները, 47Գեդդէլի որդիները, Գաարի որդիները, Ռադիայի որդիները, 48Ռասոնի որդիները, Նեկոդանի որդիները, Գազամի որդիները, 49Գազայի որդիները, Փասէի որդիները, Բասիի որդիները, 50Ասենայի որդիները, Մովանիմի որդիները, Նեփուսիմի որդիները, 51Բակութի որդիները, Ակուփի որդիները, Արուրի որդիները, 52Բաւալոթի որդիները, Միդայի որդիները, Արսայի որդիները, 53Բարկոսի որդիները, Սիսարայի որդիները, Թամայի որդիները, 54Նեսուայի որդիները, Ատուփայի որդիները։

55Սողոմոնի ծառաների որդիներ. Սոտէի որդիները, Ասոփերաթի որդիները, Փակդուրայի որդիները, 56Յելայի որդիները, Կերդոնի որդիները, Կերդիէլի որդիները, 57Սափատիայի որդիները, Ատտիլի որդիները, Փաքերոթ-Ասեբայիմի որդիները, Եմէի որդիները։

58Նաթանի որդիների եւ Սողոմոնի ծառաների որդիների թիւը, բոլորը միասին՝ երեք հարիւր իննսուներկու մարդ։

59Ահա եւ նրանք, որ վերադարձան Թելմելէքից, Թելարէսից, Քերուբից, Եդարից եւ Եմերից, բայց որոնք չկարողացան ցոյց տալ իրենց հայրերի ազգատոհմերը եւ ոչ էլ այն, թէ իրենք իսրայէլացիների սերունդ են. 60դրանք էին Դալաւայի որդիները, Տուբիի որդիները, Նեկոթի որդիները՝ վեց հարիւր յիսուներկու մարդ։

61Քահանաների որդիներից. Աբաիայի որդիները, Ակուսի որդիները, Բերզելայի որդիները, որոնք էին առել Բերզելա Գաղաադացու աղջիկներից եւ այդ պատճառով էլ մոռացուել էր իրենց ազգատոհմի անունը։ 62Թէեւ մատեաններում փնտռեցին նրանց ծննդաբանութիւնը, սակայն գրուած վկայութիւններ չգտնուեցին, եւ նրանց վտարեցին քահանայութիւնից։ 63Անամեսթիան ասաց նրանց. «Դուք չունէք ուտելու ամենասուրբ բաներից, մինչեւ որ չյայտնուի մի , որը ցոյց տայ ձեր ազգահամարը եւ լիովին պարզաբանի ամէն ինչ»։

64Գերութիւնից վերադարձած ամբողջ ժողովուրդը քառասուներկու հազար երեք հարիւր վաթսուն մարդ էր, 65չհաշուած ծառաներին, աղախիններին եւ նրանց երեխաներին, որոնց թիւը եօթը հազար երեք հարիւր երեսունեօթն էր, չհաշուած նաեւ սամոսերգու տղամարդկանց եւ կանանց, որոնք երկու հարիւր էին։ 66Նրանք ունէին ձիեր՝ եօթը հարիւր երեսունվեց, ջորիներ՝ երկու հարիւր քառասունեօթը, 67ուղտեր՝ չորս հարիւր երեսունհինգ, էշեր՝ վեց հազար եօթը հարիւր քսան։

68Այն տոհմապետներն ու իշխանները, որոնք վերադարձան Երուսաղէմ՝ Տիրոջ տունը, իրենց նպաստը բերեցին Աստծու տան կառուցմանը՝ 69ըստ իրենց կարողութեան այդ գործի համար գանձարանին տալով վաթսունմէկ հազար երկդրամեան եւ քահանայական հարիւր պատմուճան։

70Եւ այսպէս՝ քահանաներն ու ղեւտացիները, ժողովրդի միջից մարդիկ եւ երգիչները, դռնապաններն ու նաթանայացիները բնակուեցին իրենց քաղաքներում եւ, առհասարակ, բոլոր իսրայէլացիները՝ իւրաքանչիւրն իր բնակավայրում։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն