Եբրայեցիս

3

ՔՐԻՍՏՈՍ՝ ԳԵՐԱԶԱՆՑ, ՔԱՆ ՄՈՎՍԷՍԸ

1Ուստի, սո՛ւրբ եղբայրներ, որ մասնակից էք երկնաւոր կոչմանը, նայեցէ՛ք Յիսուս Քրիստոսին, որին ուղարկեց՝ լինելու Քահանայապետն այն հաւատի, որ խոստովանում ենք մենք. 2նա հաւատարիմ էր իր Արարչին, որ նրան կարգեց այս պաշտօնին, ինչպէս որ Մովսէսն էլ հաւատարիմ եղաւ նրա ամբողջ տան մէջ. 3որովհետեւ նա առաւել փառքի արժանի եղաւ, քան Մովսէսը, ինչպէս որ տունը կառուցողն աւելի պատիւ ունի, քան տունը. 4արդարեւ, ամէն , որ կառուցւում է, որեւէ մէկի կողմից է կառուցւում, իսկ ով ամէն բան արարեց, Աստուած է։ 5Մովսէսը հաւատարիմ եղաւ նրա ամբողջ տան մէջ որպէս ծառայ՝ վկայելու համար ասուելիք խօսքերը. 6իսկ Քրիստոս իբրեւ որդի՝ նրա տան վրայ։ Նրա տունը մենք իսկ ենք, միայն թէ վստահութիւնը եւ յոյսի պարծանքը մինչեւ վերջ պահենք։

ԱՍՏԾՈՒ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՎԵՐԱՊԱՀՈՒԱԾ ՀԱՆԳԻՍՏԸ

7Դրա համար էլ Սուրբ Հոգին այսպէս է ասում. «Այսօր, եթէ նրա ձայնը լսէք,

8մի՛ կարծրացրէք ձեր սրտերը ձեր հայրերի պես, որոնք Աստծուն բարկացրին փորձութեան օրը անապատում,

9ուր նրանք փորձեցին ինձ, քննեցին ինձ, թէեւ տեսան իմ գործերը ամբողջ քառասուն տարի։

10Ուստի զզուանք զգացի այդ սերնդից եւ ասացի. “ Սրտով միշտ մոլորուած են, եւ նրանք չիմացան իմ ճանապարհները”.

11

12Եղբայրնե՛ր, տեսէ՛ք, ձեզանից որեւէ մէկի մէջ թող երբեք չլինի չար ու անհաւատ սիրտ եւ ապըստամբի կենդանի Աստծու դէմ։ 13Բայց յորդորեցէ՛ք միմեանց ամէն օր, քանի այդ Այսօրը դեռ առջեւում է, որպէսզի ձեզնից ոչ ոք չկարծրանայ մեղքի խաբէութեամբ. 14ահա մասնակից եղանք Քրիստոսին, միայն թէ հաստատ պահենք այն վստահութիւնը, որ ունեցել ենք սկզբից, 15քանի որ ասուած է. «Այսօր եթէ նրա ձայնը լսէք, մի՛ կարծրացրէք ձեր սրտերը, ինչպէս բարկութեան ժամանակ»։

16Քանզի ովքե՞ր էին, որ լսեցին եւ դառնացրին նրան. չէ՞ որ բոլոր նրանք, ովքեր դուրս էին եկել Եգիպտոսից Մովսէսի միջոցով։ 17Ումի՞ց զզուանք զգաց քառասուն տարի. չէ՞ որ յանցանք գործածներից, որոնց ոսկորներն ընկան այնտեղ, անապատում։ 18Ո՞ւմ երդուեց, որ չպիտի մտնեն իր հանգստի մէջ, եթէ ոչ՝ անհնազանդներին։ 19Եւ տեսնում ենք, որ նրանք չկարողացան մտնել իրենց անհաւատութեան պատճառով։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն