Եբրայեցիս

8

ՅԻՍՈՒՍ՝ ՄԵՐ ՄԵԾ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԸ

1Եւ իմ ասած խօսքերի գլխաւորն այս է. այնպիսի ունենք, որ նստեց երկինքներում Մեծութեան աթոռի աջ կողմում 2որպէս պաշտօնեայ սրբարանի եւ ճշմարիտ խորանի, որ Տէ՛րը կանգնեցրեց եւ ոչ թէ մարդը։ 3Ամէն մի քահանայապետ զոհեր եւ պատարագներ մատուցելու համար է սահմանուած, ուստի պէտք է, որ նա էլ մի բան ունենայ, որ մատուցի, 4քանզի, եթէ նա երկրի վրայ լինէր, թերեւս քահանայ չլինէր իսկ, քանի որ կան քահանաներ, որ են մատուցում ըստ օրէնքի. 5նրանց սպասաւորութիւնը երկնաւոր բաների նմանութիւնն ու ստուերն է միայն, ինչպէս որ Մովսէսին էլ հրամայուեց, երբ նա պիտի կանգնեցնէր վկայութեան խորանը. «Տե՛ս, - ասում է, - ամէն ինչ կ’անես ըստ այն օրինակի, որ ցոյց տրուեց քեզ լերան վրայ»։

6Բայց արդ, Յիսուս աւելի բարձր սպասաւորութեան էլ հասաւ, քանի որ միջնորդ է առաւել լաւ ուխտի, ուխտ, որ լաւագոյն խոստումների վրայ հիմնուեց. 7եթէ առաջինը անթերի լինէր, ապա երկրորդի համար տեղ չէր փնտռուի։ 8Եւ ահա մեղադրում է նրանց եւ ասում. «Ահաւասիկ օրեր պիտի գան, - ասում է Տէրը, - եւ Իսրայէլի տան հետ ու Յուդայի տան հետ նոր ուխտ պիտի կատարեմ,

9բայց ոչ նման այն ուխտի, որ կնքեցի նրանց հայրերի հետ այն օրը, երբ նրանց ձեռքից բռնեցի՝ Եգիպտոսից դուրս հանելու համար։ Եւ որովհետեւ նրանք չմնացին իմ ուխտի մէջ, ես էլ անհոգ եղայ նրանց հանդէպ, - ասում է Ամենակալ Տէրը։

10Բայց ա՛յս է այն ուխտը, որը պիտի կնքեմ այն օրերից յետոյ, - ասում է Տէրը։ եւ նրանց սրտո՛ւմ պիտի գրեմ դրանք. եւ ես նրանց համար պիտի լինեմ, եւ նրանք ինձ պիտի լինեն։

Իսրայէլի տան հետ

Իմ օրէնքները պիտի դնեմ նրանց մտքի մէջ

11Եւ իւրաքանչիւրն այլեւս չպիտի ուսուցանի իր համաքաղաքացուն, ոչ էլ՝ իւրաքանչիւրն իր եղբօրը. եւ պիտի չասեն, թէ՝ ճանաչի՛ր Տիրոջը, որովհետեւ պիտի ճանաչեն ինձ բոլորը՝ նրանց փոքրերից մինչեւ ամենամեծերը.

12

13Արդ, նոր ուխտի մասին խօսելով՝ նա հին դարձրեց առաջինը. եւ ինչ հնանում է ու ծերանում, մօտ է անհետանալու։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն