Եսայիա մարգարեյի գիրք

7

ՊԱՏԳԱՄ ՕԶԻԱ ԹԱԳԱՒՈՐԻՆ

1Այնպէս պատահեց, որ Հրէաստանի թագաւոր Օզիայի որդի Յովաթամի որդու՝ Աքազի օրօք Ասորիքի արքայ Ռասիմը եւ Իսրայէլի արքայ Ռոմելայի որդի Փակէէն յարձակուեցին Երուսաղէմի վրայ, որպէսզի պատերազմեն նրա դէմ, բայց չկարողացան պաշարել այն։ 2Դաւթի տանը լուր հասաւ, թէ Ասորիքը դաշնակցել է Եփրեմի երկրի հետ, ու դողն ընկաւ նրա սիրտը, նրա ժողովրդի սիրտը. կարծես անտառում ծառը շարժուէր հողմից։

3Տէրն ասաց Եսայուն. «Դու քո փրկուած որդու՝ հետ Կտաւ սպիտակեցնողի ագարակի ճանապարհի վրայ, վերեւի ջրաւազանի դիմաց, ընդառա՛ջ ել Աքազին 4եւ ասա՛ նրան. “Զգո՛յշ եղիր եւ հանդարտուի՛ր. մի՛ վախեցիր, եւ թող քո անձը չզարհուրի ծխացող այդ երկու կիսախանձ փայտերից, քանզի երբ վրայ հասնեն իմ բարկութիւնն ու զայրոյթը, ձեզ դարձեալ պիտի ոտքի կանգնեցնեմ։ Արամի որդին եւ Ռոմելայի որդին

5քո դէմ չար խորհուրդ խորհեցին։ Եփրեմը եւ Ռոմելայի որդին ոխով ասացին.

6‘Գնանք Հրէաստանի վրայ, խօսենք նրանց , նրանց մեզ ենթարկենք եւ նրանց վրայ թագաւոր կարգենք Տաբէլի որդուն”։

7Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. ‘ Այդ խորհուրդը չի կատարուելու եւ չի լինելու.

8քանզի Ասորիքի գլուխը Դամասկոսն է, իսկ Դամասկոսի գլուխը՝ Ռասիմը։ Ե՛ւս վաթսունհինգ տարի, եւ Եփրեմի թագաւորութիւնն իբրեւ պիտի դադարի”։

9Եփրեմի գլուխը Սոմորոնն է, իսկ Սոմորոնի գլուխը՝ Ռոմելայի որդին. եթէ չհաւատաք, չէք էլ “»։

ԷՄՄԱՆՈՒԷԼԸ ՊԻՏԻ ՏԱՐԲԵՐԻ ՉԱՐՆ ՈՒ ԲԱՐԻՆ

10Տէրը նորից շարունակեց խօսել Աքազի հետ՝ ասելով.

11«Խորխորատում լինի թէ բարձունքում՝ քեզ համար նշա՛ն խնդրիր քո Տէր Աստծուց»։ 12Իսկ Աքազը պատասխանեց. «Չեմ խնդրի եւ Տիրոջը չեմ փորձի»։ 13Եւ նա ասաց. «Արդ, լսեցէ՛ք դուք, որ Դաւթի տնից էք. ձեզ թեթե՞ւ բան է թւում մարդկանց նեղութիւն պատճառելը, ինչո՞ւ էք ուզում Տիրոջը եւս նեղացնել։ 14Դրա համար էլ Տէրն ինքը ձեզ նշան է տալու։ Ահա կոյսը պիտի յղիանայ ու որդի ծնի, եւ նրա անունը պիտի լինի . 15իւղ ու մեղր պիտի ուտի նա. նախքան չարը ճանաչելը կամ այն ցանկանալը նա պիտի ընտրի բարին։ 16Դրա համար մանուկը բարին կամ չարը ճանաչելուց առաջ պիտի անարգի չարը եւ ընտրի բարին, եւ այն երկիրը, որից դու վախենում ես, պիտի լքուի երկու թագաւորների պատճառով։ 17 քեզ վրայ, քո ժողովրդի եւ քո հօր տան վրայ այնպիսի օրեր պիտի բերի, որ չեն եկել այն ժամանակից ի վեր, երբ Եփրեմն անջատուեց Հրէաստանից. -պիտի բերի Ասորեստանի արքային։

18Այդ օրը Տէրը պիտի շարժի ճանճերին, որոնք Եգիպտոսի գետի միւս կողմն են գտնւում, եւ գոռեխներին, որոնք Ասորեստանի երկրում են։

19Բոլորը պիտի գան ու նստեն քո երկրի ձորերում, ժայռերի ծերպերում ու քարայրներում, բոլոր փապարներում ու ամէն ծառի վրայ։

20Այդ օրը Տէրը մեծ եւ արիւնով հարբած սրով՝ գետի այն կողմում եղած Ասորեստանի թագաւորի ձեռքով պիտի սափրի նրանց գլուխն ու ոտքի մազերը, խուզի նրանց մօրուքները։

21Եւ այդ օրն այնպէս պիտի լինի, որ ամէն մարդ, մի երինջ եւ երկու ոչխար պահելով,

22կաթի առատութիւնից իւղ պիտի ուտի. իւղ ու մեղր պիտի ուտի ամէն ոք, ով կենդանի կը մնայ այդ երկրում։

23Այդ օրն այնպէս պիտի լինի, որ ամէն տեղ, ուր հազար որթատունկ էր աճում՝ հազար սիկղ արծաթի արժէքով, խոպան պիտի դառնայ եւ փշով լցուի։

24Նետաձիգներ եւ աղեղնաւորներ պիտի մտնեն այնտեղ։ Ողջ երկիրը խոպան պիտի դառնայ ու փուշ բերի, եւ ամէն սարալանջ, ուր արօրն էր վարում, այլեւս ակօս չի ունենալու։ Երկիւղը չի հասնելու այնտեղ, որովհետեւ այդ խոպան ու փշոտ վայրերը պիտի դառնան գառան արօտավայր եւ եզան ոտքի կոխան պիտի լինեն»։

Էջմիածին · HYEJB1994