Երեմիա մարգարեյի գիրք

17

ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՄԵՂՔԵՐԸ ԵՒ ՊԱՏԻԺԸ

1«Յուդայի երկրի մեղքերը գրուած են երկաթէ գրչով, ադամանդէ գրչածայրով, որոնք փորագրուած պիտի լինեն նրանց սրտերի տախտակներին եւ նրանց զոհասեղանների եղջիւրներին, մինչեւ այն ժամանակ,

2քանի դեռ նրանց որդիները կը յիշեն իրենց մեղքերը եւ իրենց պաշտամունքի անտառները՝ վարսաւոր ծառերի տակ, բարձր բլուրների եւ ամայի լեռների վրայ։

3Քո զօրութիւնը, քո բոլոր գանձերը եւ քո մեղսառիթ բարձունքները, քո բոլոր սահմանների մէջ, աւարի պիտի մատնեմ։

4Թող նկուն լինես ու զրկուես քո ժառանգութիւնից, որ քեզ տուեցի։ Քո թշնամիների ձեռքով քեզ պիտի արտաքսեմ մի , որը չգիտես դու, քանզի իմ բարկութեան մէջ կրակ է վառուել եւ այն յաւիտեան պիտի բորբոքուի»։

ՏԷՐՆ Է ՄԱՐԴՈՒ ԱՊԱՒԷՆԸ

5Այսպէս է ասում Տէրը. «Թող անիծեալ լինի այն մարդը, որ իր յոյսը կը դնի մարդու վրայ՝ ապաւինելով նրա մարմնին ու բազկին, իսկ նրա սիրտը կ’ապստամբի Տիրոջ դէմ։

6Նա կը լինի ինչպէս վայրի մոշին անապատում եւ, երբ բարիքը գայ, չի նկատի. կը բնակուի անապատի աղուտներում, մի աղտաղտուկ երկրում, ուր երբեք չեն ապրի։

7Բայց թող օրհնեալ լինի այն մարդը, որ յոյսը Տիրոջ վրայ կը դնի, որ Տէրը նրա յոյսը կը դառնայ։

8Նա կը լինի ինչպէս հոսող ջրերի մօտ աճած ծառ եւ իր արմատները կը ձգի դէպի ջրերի հոսանքը. երբ տօթը հասնի՝ չի վախենայ. նրա սաղարթն անտառի պէս կը տարածուի իր . երաշտ տարուց չի վախենայ եւ չի դադարի տալուց։

9Սիրտը խոր է, քան ամէն . մարդ արարած է, ո՞վ կարող է ճանաչել նրան։

10Ես՝ Տէրս, քննում եմ սրտերը եւ փորձում երիկամները, որպէսզի իւրաքանչիւրին հատուցեմ ըստ իր ընթացքի եւ ըստ իր գործերի արդիւնքի»։

11Կաքաւը ձայն տուեց, հաւաքեց նրանց, որոնց ինքը չէր ծնել. այնպէս էլ նա, ով անարդար ճանապարհով հարստութիւն է դիզում, իր օրերի կէսին պիտի թողնի այն ու իր վախճանի ժամին պիտի զգայ իր անմտութիւնը։

12Ո՛վ Տէր, ակնկալութի՛ւն Իսրայէլի, դու, որ ի սկզբանէ բարձրացած ես մեր սրբարանի փառքի աթոռը,

13բոլոր նրանք, որ քեզ թողեցին, պիտի ամաչեն։ Քեզնից հեռացածները պիտի կորչեն երկրի խորքում, որովհետեւ լքեցին Տիրոջը՝ կենաց ջրի աղբիւրը։

ԵՐԵՄԻԱՆ ԽՆԴՐՈՒՄ Է ՏԻՐՈՋ ՕԳՆՈՒԹԻՒՆԸ

14Բժշկի՛ր ինձ, Տէ՛ր, եւ ես բուժուած կը լինեմ, փրկի՛ր ինձ, Տէ՛ր, եւ ես փրկուած կը լինեմ, քանզի դու ես իմ պարծանքը։

15Ահաւասիկ նրանք ինձ ասում են. «Ո՞ւր է Տիրոջ խօսքը, թող այստեղ հասնի»։

16Իսկ ես չձանձրացայ գալ քո յետեւից եւ չցանկացայ մարդու համար աղէտալի օր։ Դու ինքդ իսկ գիտես, որ ինչ իմ շուրթերից ելնում է, այդ լինում է քո ներկայութեամբ։

17Ինձնից մի՛ օտարացիր, չար օրը խնայի՛ր դու ինձ։

18Իմ հալածիչնե՛րը թող ամօթահար լինեն, եւ ոչ թէ ես ամաչեմ, նրա՛նք թող զարհուրեն, եւ ոչ թէ ես զարհուրեմ. սեւ օ՛ր բեր նրանց գլխին, կրկնակի հարուածի ենթարկելով՝ կոտորի՛ր նրանց։

ՊԱՀԵԼ ՇԱԲԱԹ ՕՐԸ

19Այսպէս է ասում Տէրը. «Գնա կանգնի՛ր քո ժողովրդի դռներին, որտեղով մտնում ու ելնում են Յուդայի երկրի թագաւորները, նաեւ՝ Երուսաղէմի բոլոր դռներին. 20ու կ’ասես նրանց. “Լսեցէ՛ք Տիրոջ պատգամները, Յուդայի երկրի թագաւորնե՛ր, համա՛յն Հրէաստան եւ դուք, Երուսաղէմի բոլո՛ր բնակիչներ, որ մտնում էք այդ դռներով”։ 21Այսպէս է ասում Տէրը. “Զգո՛յշ եղէք ձեր հոգիների համար. բեռներ մի՛ բարձէք օրը, Երուսաղէմի դռներով դուրս մի՛ ելնէք, 22շաբաթ օրը ձեր տներից բեռներ մի՛ հանէք, ոչ մի գործ մի՛ արէք եւ շաբաթ օրը սո՛ւրբ պահեցէք, ինչպէս պատուիրեցի ձեր հայրերին։ 23Բայց նրանք չլսեցին, չխոնարհեցրին իրենց ականջները եւ աւելի խստապարանոց դարձան, քան իրենց հայրերը, որպէսզի չլսեն ինձ եւ խրատ չընդունեն։

24Եւ եթէ լինի այնպէս, - ասում է Տէրը, - որ լաւ լսէք ինձ՝ շաբաթ օրը բեռ չբերէք այդ քաղաքի դռներով, շաբաթ օրը սուրբ պահէք, այդ օրը ոչ մի գործ չանէք, 25ապա այդ քաղաքի դռներով ներս պիտի մտնեն թագաւորներ ու իշխաններ, որպէսզի նստեն Դաւթի աթոռին. նրանք պիտի բարձրանան իրենց կառքերն ու հեծնեն իրենց երիվարները, նրանք ու նրանց իշխանները, Յուդայի երկրի մարդիկ եւ Երուսաղէմի բնակիչները. եւ այդ քաղաքը յաւիտեան բնակուած պիտի լինի։ 26Ու ամէն կողմից Յուդայի երկրի քաղաքներից պիտի գան , պիտի գան նաեւ Բենիամինի երկրից, դաշտերից, լեռնավայրերից եւ հարաւի կողմերից՝ բերելով ողջակէզներ, , ընծայ ու եւ օրհնութիւն պիտի մատուցեն Տիրոջ Տան մէջ։ 27Իսկ եթէ ինձ չլսէք՝ շաբաթ օրը սուրբ չպահէք, շաբաթ օրը բեռներ բարձէք եւ մտնէք Երուսաղէմի դռներով, ապա կրակ կը վառեմ նրա դռներին, որն ամէն կողմից կը լափի Երուսաղէմն ու չի հանգչի»։

Էջմիածին · HYEJB1994