Երեմիա մարգարեյի գիրք

18

ԵՐԵՄԻԱՆ ԲՐՈՒՏԻ ՏԱՆԸ

1Երեմիային ուղղելով իր խօսքը՝ Տէրն ասաց.

2«Գնա իջի՛ր բրուտի տունը եւ այնտեղ կը լսես իմ խօսքերը»։

3Ես իջայ բրուտի տունը, եւ ահա նա գործ էր անում քարերի ։ 4Ու մի աման, որը նա պատրաստում էր կաւից, ընկաւ նրա ձեռքից, բայց նա դարձեալ այն վերածեց մի ուրիշ ամանի, ինչպէս որ իր աչքին հաճելի թուաց անել։ 5Եւ Տէրը, խօսքն ինձ ուղղելով, ասաց. 6«Միթէ այդ բրուտի պէս չե՞մ կարող անել քեզ, ո՛վ Իսրայէլի ։ Ահաւասիկ, - ասում է Տէրը, - ինչպէս այդ կաւն է բրուտի ձեռքին, այդպէս էլ դու ես իմ ձեռքին, ո՛վ դու Իսրայէլի տուն։

7Եթէ վճիռ կարդամ մի ազգի կամ թագաւորութեան վախճանի մասին՝ նրանց վերացնելու, քանդելու եւ կործանելու համար, 8եւ եթէ այն ազգը դարձի գայ իր չարութիւններից, որոնց մասին խօսեցի, - ես եւս կը զղջամ այն չարիքների համար, որ մտածեցի անել նրանց նկատմամբ։ 9Իսկ եթէ վճիռ կարդամ մի ազգի կամ թագաւորութեան մասին՝ նրան շէնացնելու եւ կանգուն պահելու համար, 10բայց նրանք չարութիւն անեն իմ առաջ՝ ականջ չդնելով իմ ձայնին, - ես եւս կը զղջամ այն բարիքների համար, որ ասացի, թէ կ’անեմ նրանց։

11Արդ, խօսի՛ր Յուդայի երկրի տղամարդկանց եւ Երուսաղէմի բնակիչների հետ. կ’ասես նրանց. “Այսպէս է ասում Տէրը. ահաւասիկ ձեր դէմ ես չարիքներ կը նիւթեմ, ձեր մասին չար խորհուրդներ կը խորհեմ. ամէն ոք թող դառնայ իր չար ընթացքից. ուղղեցէ՛ք ձեր ընթացքն ու ձեր ճանապարհները”։

12Բայց նրանք ասում են. “Մենք պիտի քաջ , պիտի հետեւենք մեր ապստամբութիւններին, եւ իւրաքանչիւր ոք իր չար սրտի հաճոյքները պիտի կատարի”»։

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄԵՐԺՈՒՄ Է ՏԻՐՈՋԸ

13Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում. «Այժմ հարցո՛ւմ արէք ազգերի մէջ՝ ո՞վ է լսել այնպիսի զարհուրելի բան, որ իրօք կատարեց Իսրայէլի կոյսը։

14Միթէ կը ցամաքի՞ ջուրը ժայռի ստինքներից, կամ ձիւնը՝ Լիբանանից, կամ թէ հողմի սաստկութիւնից ջրերը բռնութեամբ յետ կը շրջուե՞։

15Մոռացաւ ինձ ժողովուրդն իմ. զուր տեղը ծխեցին։ Իրենց վաղեմի ճանապարհներից դուրս գալով՝ նրանք պիտի տկարանան՝ մտնելով այն շաւիղները, որոնցից չկայ.

16իրենց երկիրը պիտի ենթարկուի յաւիտենական ապականութեան ու սուլոցի։ Ամէնքն էլ, որ անցնելու են նրա միջով, պիտի զարմանան եւ շարժեն իրենց գլուխները։

17Ինչպէս տապախառն հողմ՝ ես նրանց ցրիւ եմ տալու իրենց թշնամիների առաջ, ծոծրա՛կս եւ ոչ թէ երեսս պիտի ցոյց տամ նրանց իրենց կորստեան օրը»։

ԴԱՒ ԵՐԵՄԻԱՅԻ ԴԷՄ

18Իսկ նրանք ասացին. «Եկէք մի բան մտածենք Երեմիայի դէմ, քանզի օրէնքը չի կորչի քահանայից, խորհուրդը՝ իմաստուններից եւ խօսքը՝ մարգարէից։ Եկէ՛ք նրան լեզուով ջախջախենք եւ նրա բոլոր խօսքերին ականջ չդնենք»։

19Լսի՛ր ինձ, Տէ՛ր, անսա՛ իմ արդար .

20արդեօք կարելի՞ է բարու փոխարէն չար հատուցել. նրանք միասին իմ անձի դէմ չար բաներ խորհեցին՝ ծածուկ պահելով իրենց մտատանջութիւնները։ Յիշի՛ր, թէ ինչպէս ես քո առաջ կանգնեցի, նրանց համար բարեխօսութիւն արեցի՝ քո բարկութիւնը նրանցից դարձնելու համար։

21Դրա համար էլ նրանց որդիներին սովի՛ մատնիր, հաւաքի՛ր ու սրի ձե՛ռքը տուր նրանց. թող նրանց կանայք որդեզուրկ այրիներ դառնան, նրանց տղամարդիկ մահուամբ կոտորուեն, իսկ նրանց երիտասարդները սրով ընկնեն պատերազմի մէջ։

22Նրանց տներում թող գոյժ լսուի, երբ նրանց վրայ յանկարծակի աւազակներ բերես, որովհետեւ նրանք մտադրուեցին բռնել ինձ եւ իմ դէմ գաղտնի որոգայթներ լարեցին։

23Ո՛վ Տէր, դու, որ իմացար ինձ մահ բերելու մասին նրանց բոլոր դիտաւորութիւնները, քաւութիւն չտա՛ս նրանց անիրաւութիւններին, քո աչքի առաջ նրանց մեղքերը չջնջե՛ս, թող նրանք հիւանդութեամբ տառապեն քո առաջ, նրանց հետ վարուի՛ր ինչպէս քո բարկութեան ժամին։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն