Երեմիա մարգարեյի գիրք

2

1Տէրը խօսքն ուղղեց ինձ եւ ասաց. «Գնա՛ երուսաղէմացիների ականջներին ձա՛յն տուր ու ասա՛.

2Տէրն այսպէս է ասում. “ Քե՛զ յիշեցի, քո պատանութեան խանդաղատանքն ու քո հարսնութեան սէրը, երբ դու ընթանում էիր Իսրայէլի սրբի “»։

3Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի սուրբը. «Տիրոջ իր պտուղներից առաջինն է նա։ Բոլոր նրանք, ովքեր ուտելու են այն, զղջալու են. չարիքներ են հասնելու նրանց վրայ», - ասում է Տէրը։

4Լսեցէ՛ք Տիրոջ խօսքը, ո՛վ Յակոբի եւ Իսրայէլի բոլո՛ր տոհմեր։

5Այսպէս է ասում Տէրը. «Ձեր հայրերն ի՞նչ վնասակար բան գտան իմ մէջ, որ հեռացան ինձնից եւ, սնոտի աստուածների յետեւից գնալով, սնահաւատ դարձան։

6Չասացին էլ՝ “Ո՞ւր է Տէրը, որ մեզ հանեց Եգիպտացիների երկրից եւ առաջնորդեց մեզ անապատում, անծայր ու անուղի, անջուր ու անպտուղ երկրում, մահուան ստուերների մէջ, այն երկրում, որտեղով մարդ չէր անցել, եւ ուր չէր բնակուել մարդու որդին։

7Տարաւ մեզ Քերմէլ՝ ուտելու նրա պտուղն ու բարիքները”. իսկ դուք մտաք ու ապականեցիք իմ երկիրը, իմ ժառանգութիւնը պղծութեան մատնեցիք։

8Եւ քահանաները չհարցրին՝ “Ո՞ւր է Տէրը”։ Իմ օրէնսգէտներն ինձ չուզեցին ճանաչել, առաջնորդներն ապստամբեցին իմ դէմ, եւ մարգարէները Բահաղի անունով մարգարէութիւն արին ու անօգուտ աստուածների յետեւից գնացին»։

ՏԻՐՈՋ ԴԱՏԸ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԷՄ

9«Դրա համար էլ դեռ պիտի դատեմ ձեզ, - ասում է Տէրը, - պիտի դատեմ նաեւ ձեր որդոց որդիներին։

10Արդ, անցէ՛ք կղզիներն ու նայեցէ՛ք, մա՛րդ ուղարկեցէք նաեւ Կեդար ու լա՛ւ տեղեկացէք, տեսէք՝ եղե՞լ է այդպիսի բան.

11ազգերն իրենց աստուածներին փոխե՞լ են, թէեւ նրանք աստուածներ էլ չեն, բայց իմ ժողովուրդն իր փառքը փոխանակեց նրանց հետ, որոնցից օգուտ չի ունենալու։

12Այդ բանի վրայ ապշեց երկինքը եւ խիստ սոսկաց, - ասում է Տէրը, -

13քանզի երկու չարիք գործեց իմ ժողովուրդը. ինձ՝ կենաց ջրի աղբիւրիս, լքեց եւ իր համար ծակ փոսեր փորեց, որոնք չեն կարող պահել։

14Միթէ Իսրայէլը ծառա՞յ է, կամ Յակոբը՝ ստրո՞ւկ, որ աւարի մատնուեցին։

15Նրա վրայ մռնչացին եւ իրենց ձայներն արձակեցին առիւծները, որոնք աւերակ դարձրին նրա երկիրը։ Նրա քաղաքները, բնակիչներից թափուր դառնալով, կործանուեցին։

16Մեմփացիներն ու տափնացիները ճանաչեցին քեզ ու ։

17Միթէ դրա պատճառն այն չէ՞ր, - ասում է քո Տէր Աստուածը, - որ դու լքեցիր ինձ այն ժամանակ, երբ քեզ բերում էի անապատի ճանապարհով։

18Եւ հիմա դու ո՜ւր, եգիպտացիների ճանապարհն ուր. ուզում ես Գեհոնի ջո՞ւրը խմել. եւ կամ՝ դու ո՜ւր, ասորեստանցիների ճանապարհն ուր. ուզում ես գետերի ջո՞ւրը խմել։

19Քո ապստամբութիւնը քեզ խրատ է լինելու, եւ քո չարութիւնները կշտամբելու են քեզ։ Խելքի կը գաս ու կը տեսնես, որ քեզ համար դառնաղէտ է ինձ լքելը, - ասում է քո Տէր Աստուածը»։

ԻՍՐԱՅԷԼԸ ՈՐՊԷՍ ԱՆՀԱՒԱՏԱՐԻՄ ԿԻՆ

20«Ես չհաւանեցի , - ասում է քո Տէր Աստուածը։ Վաղուց խորտակեցիր քո լուծը, խզեցիր քո կապանքներն ու ասացիր, թէ՝ “Չեմ ծառայի, այլ կը գնամ այնտեղ, բոլոր բարձր բլուրների վրայ եւ բոլոր ստուերախիտ ծառերի տակ, կը զեխանամ պոռնկութեան մէջ”։

21Ես քեզ տնկեցի իբրեւ համակ ազնիւ եւ պտղաբեր որթատունկ. ինչո՞ւ ինձ համար դառնութեան փոխուեցիր, ո՛վ դու, որթատո՛ւնկդ օտարացեալ։

22Եթէ բորակով էլ լուացուես եւ կամ օճառը ձեռքիցդ վար չգցես, դարձեալ իմ առաջ քո անիրաւութիւնների մէջ շաղախուած կը մնաս, - ասում է Տէր Աստուածը։

23Ինչպէ՞ս ես ասում, թէ՝ “Չեմ պղծուել եւ չեմ գնացել Բահաղի յետեւից”։ Տե՛ս քո ընթացքը եւ իմացի՛ր, թէ ի՛նչ ես արել։

24Ամէն երեկոյ նրա տռփանքի ձայնը տարածուեց իր ճանապարհներին. յաճախ նա այցելեց անապատի ջրերին. իր մարմնական ցանկութեան պատճառով այսահար դարձաւ։ Անձնատուր եղաւ իր կրքերին, եւ ո՞վ է, որ յետ պիտի դարձնի նրան։ Բոլոր նրանք, ովքեր կը փնտռեն նրան, նեղութիւն չեն կրի. իր ամսականի տառապանքների մէջ կը գտնեն նրան։

25Դարձրո՛ւ քո սիրտը ծուռ ճանապարհից եւ քո կոկորդը՝ ծարաւից»։ Իսկ նա ասում է՝ “Ուժս տեղն “, որովհետեւ նա սիրում էր օտար աստուածներին եւ գնում նրանց յետեւից»։

ԻՍՐԱՅԷԼԻ ԱՄՕԹԱՆՔԸ

26«Ինչպէս որ կ’ամաչի գողը, երբ բռնուի, այնպէս էլ պիտի ամաչեն իսրայէլացիները, իրենք, իրենց թագաւորներն ու իրենց իշխանները, իրենց քահանաներն ու իրենց մարգարէները։

27Նրանք փայտին ասացին, թէ՝ “Իմ հայրն ես դու”, եւ քարին, թէ՝ “Դո՛ւ ծնեցիր ինձ”։ Եւ նրանք ոչ թէ իրենց երեսները, այլ թիկունքները դարձրին ինձ, բայց իրենց փորձութեան ժամին պիտի ասեն՝ “Արի փրկի՛ր մեզ”։

28Հապա ո՞ւր են քո այն աստուածները, որոնց քեզ համար կերտեցիր. քո թշուառութեան ժամանակ նրանք թող ելնեն ու փրկեն քեզ։ Չէ՞ որ քո աստուածները նոյնքան էին, որքան քո քաղաքների թիւը, ո՛վ Յուդայի ։ Չէ՞ որ Երուսաղէմի ճանապարհների թուով զոհեր էին մատուցում Բահաղին։

29Այժմ ինչո՞ւ էք խօսում ինձ հետ, որովհետեւ դուք բոլորդ ամբարշտացաք, բոլորդ անօրէն եղաք իմ դէմ, - ասում է Տէրը։

30Զուր ծեծեցի ձեր որդիներին. դուք խրատ չառաք։ Սուրը կերաւ ձեր մարգարէներին, առիւծի պէս յօշոտեց, բայց դուք չզարհուրեցիք»։

31Լսեցէ՛ք Տիրոջ պատգամը, այսպէս է ասում Տէրը. «Միթէ ես Իսրայէլի համար անապա՞տ եղայ կամ աւեր ու խոպանացեալ երկի՞, որ իմ ժողովուրդն ասաց. “Անտէրունչ կը շրջենք, բայց քեզ մօտ չենք գայ”։

32Միթէ հարսը կը մոռանա՞յ իր զարդը, եւ կոյսն՝ իր լանջագեղ գօտին. իսկ իմ ժողովուրդն երկար ժամանակ մոռացաւ ինձ։

33Քո ճանապարհին ուրիշ ի՞նչ միջոցների պիտի դիմես՝ սիրոյ հաճոյք գտնելու համար. բայց դու ոչ միայն այդպէս արեցիր, այլեւ նոյնիսկ անզգամացար եւ պղծեցիր քո ճանապարհները։

34Քո ձեռքերի մէջ յայտնաբերուեց թշուառ ու անմեղ մարդկանց արիւնը. ոչ թէ վիհերում գտայ նրանց, այլ բոլոր կաղնիների մօտ։

35Դու ասացիր, թէ՝ “Անմեղ եմ, թող նրա բարկութիւնն ինձնից հեռանայ”։ Ահաւասիկ ես եմ տեսնելու քեզ հետ, որովհետեւ դու ասացիր, թէ՝ չմեղանչեցի։

36Դու արհամարհեցիր ինձ՝ միշտ կրկնելով քո , բայց դու Եգիպտոսի՛ց էլ պիտի ամաչես, ինչպէս Ասորեստանից ամաչեցիր։

37Այնտեղի՛ց էլ պիտի դուրս գաս՝ ձեռքերդ գլխիդ վրայ բռնած, քանզի Տէրը մերժեց այն, որ քո յոյսն էր, եւ նրանով այլեւս յաջողութիւն չպիտի գտնես»։

Էջմիածին · HYEJB1994