Երեմիա մարգարեյի գիրք

22

ԵՐԵՄԻԱՅԻ ՊԱՏԳԱՄԸ ԱՐՔԱՅԱԿԱՆ ՏԱՆԸ

1Այսպէս է ասում Տէրը. «Գնա իջի՛ր Յուդայի երկրի թագաւորի տունը եւ այս խօսքը յայտնի՛ր այնտեղ՝ ասելով. 2“Լսի՛ր Տիրոջ պատգամները, ո՛վ թագաւորդ Յուդայի երկրի, որ բազմում ես Դաւթի աթոռին, դո՛ւ, նաեւ քո ծառաներն ու քո ժողովուրդը, որոնք ներս են մտնում այս դռներով”։ 3Այսպէս է ասում Տէրը. « ու արդարութի՛ւն արէք, կողոպտուածին փրկեցէ՛ք իրեն զրկողի ձեռքից, պանդխտին, որբին ու այրուն մի՛ բռնադատէք եւ ամբարիշտ մի՛ , այդտեղ անմեղ արիւն մի՛ թափէք։ 4Եթէ այս բանը կատարէք, ապա այդ տան դռներով ներս կը մտնեն թագաւորներ, որոնք կը բազմեն Դաւթի աթոռին եւ կը նստեն կառքեր ու կը հեծնեն երիվարներ, թէ՛ իրենք եւ թէ՛ իրենց ծառաներն ու իրենց ժողովուրդը։ 5Իսկ եթէ չկատարէք այս բաները, ապա ինքս ինձ երդւում եմ, - ասում է Տէրը, - որ աւերակ պիտի դառնայ այդ տունը»։

6Ահա այսպէս է ասում Տէրը Յուդայի երկրի թագաւորի քո տան մասին. «Գաղաա՛դ, դու ես ինձ համար Լիբանանի բարձունքը, բայց քեզ աւերակի ու անբնակ քաղաքների պիտի վերածեմ։

7Քո դէմ կը հանեմ աւերողներ՝ իւրաքանչիւրին իր տապարով, որոնք կը կոտորեն քո ընտիր-ընտիր մայրիները եւ կը նետեն կրակի մէջ։

8Բազում ազգեր կ’անցնեն այդ քաղաքի միջով, եւ իւրաքանչիւրն իր ընկերոջը կ’ասի. “Այդ մեծ քաղաքի հետ Տէրն ինչո՞ւ այդպէս վարուեց”։

9Ու կը պատասխանեն. “Որովհետեւ թողեցին իրենց Աստծու ուխտը, երկրպագեցին օտար աստուածներին ու ծառայեցին նրանց”»։

10Լաց մի՛ լինէք մեռածի վրայ, մի՛ ողբացէք նրան, այլ լացելով լացէք նրա՛ վրայ, ով կը հեռանայ եւ այլեւս չի դառնայ ու չի տեսնի իր ժողովրդի երկիրը։

11Այսպէս է ասում Տէրը Յոսիայի որդի Յովակիմի մասին, որը թագաւորեց՝ յաջորդելով իր Յոսիային եւ որը այդտեղից դուրս էր եկել. «Նա այլեւս չի վերադառնայ, 12կը մեռնի այնտեղ, որտեղ գերեցին նրան, այլեւս այս երկիրը չի տեսնի»։

13Վա՜յ նրան, ով կը կառուցի իր տունը, բայց ոչ արդարութեամբ, եւ իր վերնայարկերը, բայց անիրաւ կերպով։ Նրա մերձաւորը նրա համար ձրի գործ կ’անի, բայց նրա վարձը նա չի հատուցի նրան։

14Քեզ համար յարմարաւէտ շինեցիր՝ կառուցելով լուսամուտներով հովասուն վերնատուն, պատելով մայրի փայտի տախտակներով եւ ծեփելով ձիւթով։

15Եթէ դու մայրի փայտից կերտուած քո հօր այս տան մէջ զայրացար, ի՛նչ է, կարծում ես թագաւորելո՞ւ ես։ Թող ո՛չ ուտեն եւ ո՛չ խմեն, որովհետեւ իրաւունքը, արդարութիւնն ու բարութիւնը չճանաչեցին,

16տնանկի իրաւունքը չպահեցին եւ աղքատին չարդարացրին։ «Իսկ դա հէնց ինձ չճանաչել չի՞ նշանակում», - ասում է Տէրը։

17Ահաւասիկ քո աչքերը եւ քո սիրտը հակուած են ոչ թէ դէպի բարութիւն, այլ՝ դէպի ագահութիւն, դէպի անպարտ արիւնահեղութիւն, դէպի անիրաւութիւն ու սպանութիւն։

18Դրա համար էլ Տէրը Յուդայի երկրի թագաւոր Յոսիայի որդի Յովակիմի մասին այսպէս է ասում. «Թող այդ մարդու վրայ չողբան եւ չասեն՝ վա՜յ, վա՜յ , թող չկոծեն ու չասեն՝ վա՜յ, վա՜յ տէր, վա՜յ, վա՜յ սիրելի։

19Թող նա էշի թաղումով թաղուի, թող նեխուի ու գցուի Երուսաղէմի դարպասից այն կողմ»։

ԵՐԵՄԻԱՅԻ ՊԱՏԳԱՄԸ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՄԱՍԻՆ

20Ե՛լ դէպի Լիբանան ու գուժի՛ր, ձայնդ արձակի՛ր դէպի , աղաղա՛կ բարձրացրու ծովի այն կողմը, որովհետեւ քո բոլոր հոմանիները միասին խորտակուեցին։

21Խօսեցի քեզ հետ, երբ դու եւ ասացիր, թէ՝ քեզ չեմ լսի։ Քո մանկութիւնից սկսած դա է եղել քո ճանապարհը, քանզի ականջ չդրեցիր իմ ձայնին։

22Քո բոլոր հովիւներին քամիները պիտի քշեն, ու քո բոլոր հոմանիները գերութեան պիտի գնան, որպէսզի այն ժամանակ ամաչես եւ անարգուես քո բոլոր սիրելիներից։

23Ո՛վ դու, որ Լիբանանում ես բնակւում եւ ամրացել ես մայրիների մէջ, պիտի հեծեծես, երբ քեզ հասնեն ցաւերն ու երկունքը, ինչպէս ծննդկան կնոջը։

ՏԷՐԸ ԴԱՏՈՒՄ Է ՅԵՔՈՆԻԱՅԻՆ

24«Կենդանի եմ ես, - ասում է Տէրը։ - Եթէ դու, Յուդայի երկրի արքայ Յովակիմի որդի Յեքոնիա՛, իմ աջ ձեռքին էլ դառնալու լինես, այդտեղից էլ կը կորզեմ քեզ, 25կը մատնեմ քեզ քո անձը փնտռողների ձեռքը, նրա՛նց ձեռքը, որոնց երեսից զարհուրում էիր, բաբելացիների արքայ Նաբուքոդոնոսորի ձեռքը եւ քաղդէացիների ձեռքը. 26քեզ ու քո մօրը կը նետեմ օտար , ուր դու չես եղել, եւ դուք կը մեռնէք այնտեղ։ 27Նրանք չեն վերադառնայ այն երկիրը, ուր իրենք հոգով ուխտած կը լինեն վերադառնալ, 28քանզի ինքն ու իր զաւակը ընկան օտար երկիր, արհամարհուած բերանը տարագիր դարձաւ, շպրտուելով անարգուեց Յեքոնիա ասուած մարդը ինչպէս անպէտք աման, շպրտուեց մի երկիր, որը չէր ճանաչում»։

29Երկի՛ր, երկի՛ր, ո՛վ երկիր, լսի՛ր Տիրոջ պատգամները։ 30Այսպէս է ասում Տէրը. «Այդ մարդուն համարիր տարագիր այր, թող նա իր տարիներին սերունդ չտայ, թող նրա զաւակից տղամարդ չաճի, որ նստի Դաւթի աթոռին՝ իբրեւ Յուդայի երկրի տան »։

Էջմիածին · HYEJB1994