Երեմիա մարգարեյի գիրք

31

ՏԷՐԸ ԻՍՐԱՅԷԼԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ Է ՏՈՒՆ

1«Այն ժամանակ, - ասում է Տէրը, - ես Իսրայէլի ժողովրդի համար կը լինեմ, իսկ նա ինձ համար՝ »։

2Այսպէս է ասում Տէրը. «Այնտեղ, անապատում, նրանք հանդիպեցին տապի եւ սուսերով սպանողների»։ Հեռացէ՛ք, մի՛ սպանէք Իսրայէլը։

3Հեռու-հեռուից երեւաց Տէրը. «Յաւիտենական սիրով սիրեցի քեզ, դրա համար էլ քեզ գթութեան արժանացրի։

4Նորից պիտի շէնացնեմ քեզ, ու դու վերստին պիտի բարգաւաճես, ո՛վ կոյսդ Իսրայէլի։ Դարձեալ պիտի առնես քո թմբուկը եւ խառնուես պարողների խմբերին։

5Դարձեալ այգիներ պիտի տնկէք լերան վրայ, տունկեր պիտի տնկէք եւ փառաբանէք,

6քանզի հասել է օրը, երբ Եփրեմի լեռներում պահակները ձայնելու են. “Եկէք ելնե՜նք ՝ մեր Տէր Աստծու մօտ”»։

7Այսպէս է ասում Տէրը. «Ցնծացէ՛ք Յակոբի համար, ուրա՛խ եղէք եւ կանչեցէ՛ք նրան, որ ազգերի մէջ գլխաւորն է, իմա՛ց տուէք, օրհնեցէ՛ք ու ասացէ՛ք. “Տէրը փրկեց իր ժողովրդին՝ Իսրայէլի մնացորդներին”։

8Ահա նրանց պիտի բերեմ ես հիւսիսի երկրից, աշխարհի ծագերից պիտի հաւաքեմ նրանց՝ պասեքի տօնին. նրանց մէջ մեծ բազմութեամբ որդիներ պիտի ծնուեն, կոյրն ու կաղը, յղին եւ ծննդաբերուածը միահամուռ, իբրեւ մեծ ժողովուրդ, պիտի վերադառնան այստեղ։

9Նրանք լալով , բայց ես մխիթարելով պիտի բերեմ նրանց՝ հանգիստ պարգեւելով ջրերի վտակների մօտ, ուղիղ ճանապարհով, որպէսզի չմոլորուեն նրա վրայ, քանզի Իսրայէլի համար ես եղայ, եւ Եփրեմն իմ անդրանիկն է»։

10Ո՛վ ազգեր, լսեցէ՛ք Տիրոջ պատգամները, պատմեցէ՛ք հեռաւոր կղզիներում եւ ասացէ՛ք. “Ով ցրեց Իսրայէլը, նա էլ կը հաւաքի նրան եւ կը պահպանի, ինչպէս նախրապանը՝ իր հօտը”։

11Տէրն ազատեց Յակոբին եւ փրկեց նրան նրա վրայ բռնացողների ձեռքից։

12Պիտի գան եւ ուրախանան, պիտի ցնծան Սիոնի լերան վրայ, պիտի գան դէպի Տիրոջ բարիքները՝ ցորենի ու գինու, բերքի ու հօտերի, արջառի ու ոչխարի երկիրը. նրանց անձերը պիտի լինեն պտղալից ծառի պէս, այլեւս քաղց չպիտի զգան։

13Այն ժամանակ կոյսերը պիտի ցնծան երիտասարդների շուրջպարի մէջ, ծերերը պիտի խնդան։ Նրանց սուգը խնդութեան պիտի վերածեմ, տրտմութիւնից ուրախութեան պիտի հասցնեմ նրանց։

14Ղեւիի որդի քահանաների հոգիները զմայլանքով պիտի լցնեմ ու արբեցնեմ, եւ իմ ժողովուրդը պիտի լիանայ իմ բարիքներով», - ասում է Տէրը։

ՌԱՔԷԼԻ ՈՂԲԸ

15Այսպէս է ասում Տէրը. «Մի ձայն էր լսւում Ռամայում, ողբ, լաց ու գոյժ. Ռաքէլը ողբում էր իր որդիներին, որդիների պատճառով չէր ուզում մխիթարուել, քանի որ նրանք չկային»։

16Այսպէս է ասում Տէրը. «Թող քո անձը դադարի լաց լինելուց, իսկ քո աչքերը՝ արտասուքից, որովհետեւ քո գործերի համար վարձ կայ, - ասում է Տէրը։ Նրանք կը վերադառնան թշնամիների երկրից,

17եւ վերջում քո յոյսը կ’իրականանայ, - ասում է Տէրը. - քո որդիները կը վերաբնակուեն իրենց սահմաններում։

18Լսեցի Եփրեմի այս ողբը. “Խրատեցիր ինձ, Տէ՛ր, ու ես խրատուեցի, բայց չսովորեցի, ինչպէս անվարժ արջառ։ Դարձրո՛ւ ինձ, եւ ես կը դառնամ, քանզի դու իմ Տէր Աստուածն ես։

19Իմ գերութիւնից յետոյ զղջացի. երբ խելքի եկայ, իմ ամօթալի օրերի համար հոգոց եւ քեզ ցոյց տուի, թէ իմ տղայութեան պատճառով նախատինք կրեցի”։

20Եփրեմն իմ սիրելի որդին է, գուրգուրելի մանուկը. հէնց որ իմ խօսքը նրա մասին է լինում, նորից յիշում եմ նրան։ Ահա թէ ինչու շտապում եմ նրա համար, անչափ պիտի ողորմեմ նրան», - ասում է Տէրը։

21«Ճանաչի՛ր ինքդ քեզ, ո՛վ Սիոն, արդարութեան վրէ՛ժ խնդրիր, թիկո՛ւնք դարձրու քո ցանկութիւնից, անցի՛ր քո ճանապարհը, դարձի՛ր, ո՛վ կոյսդ Իսրայէլի, նորի՛ց դարձիր դէպի քո սգաւոր քաղաքները։

22Մինչեւ ե՞րբ պիտի թափառես, ո՛վ անարգուած դուստր. չէ՞ որ Տէրը փրկութիւն է հաստատել նոր ստեղծած վայրում, որպէսզի մարդիկ ազատագրուած՝ շրջեն »։

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՒ ՆՈՐ ՈՒԽՏԻ ՄԱՍԻՆ

23Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Յուդայի երկրում եւ նրա քաղաքներում, երբ վերադարձնեմ նրա գերեալներին, պիտի կրկնեն այս խօսքը. “Օրհնեալ է Տէրն իր արդար ու սուրբ լերան վրայ”։

24Եւ Հրէաստանի բնակիչները, իրենց քաղաքներով ու գործաւորներով հանդերձ, պիտի փարթամանան հօտերով, 25քանզի ես արբեցրի բոլոր ծարաւ հոգիներին, բոլոր քաղցած հոգիներին լիացրի։ 26Ահա թէ ինչու արթնացայ ու նայեցի, եւ իմ քունն ինձ համար քաղցրացաւ»։

27«Ահա օրեր են գալու, - ասում է Տէրը, - ու Իսրայէլի տունը եւ Յուդայի տունը սերմանելու եմ մարդու սերնդով եւ անասունի սերնդով։ 28Ու ինչպէս որ աչքերս բաց արի նրանց վրայ՝ խլելու եւ կործանելու, քանդելու, կորստեան մատնելու եւ չարչարելու համար, այդպէս էլ աչքերս պիտի բաց անեմ նրանց վրայ, - ասում է Տէրը, - կառուցելու եւ տնկելու համար։ 29Այն օրերին այլեւս չեն ասելու, թէ՝ “Հայրերն ազոխ կերան՝ որդիների ատամներն առան”, 30այլ իւրաքանչիւրն իր մեղքով պիտի մեռնի, եւ ով ազոխ է ուտելու՝ նրա՛ ատամներն են առնելու։

31Ահաւասիկ օրեր են գալու, - ասում է Տէրը, - երբ նոր ուխտ եմ կապելու Իսրայէլի տան հետ եւ Յուդայի երկրի տան հետ։ 32Ոչ թէ ըստ այն ուխտի, որ մի օր ես ուխտեցի նրանց հայրերի հետ, երբ բռնեցի նրանց ձեռքից՝ դուրս հանելու համար նրանց Եգիպտացիների երկրից, բայց նրանք իմ ուխտին հաւատարիմ չմնացին, ու ես նրանց մասին հոգ չտարայ, - ասում է Տէրը, - 33“այլ ա՛յս ուխտն է, որ ուխտելու եմ Իսրայէլի տան հետ այն օրերից յետոյ, - ասում է Տէրը, - իմ օրէնքները նրանց մտքի մէջ եմ դրոշմելու, դրանք նրանց սրտերի մէջ եմ գրելու, նրանց համար Աստուած եմ լինելու, իսկ նրանք ինձ համար լինելու են ժողովուրդ։ 34Եւ այլեւս ամէն մէկն իր ընկերոջը չի սովորեցնելու, կամ ամէն մէկն իր եղբօրը չի ասելու, թէ՝ “Ճանաչի՛ր Տիրոջը”, քանզի ամէնքը՝ նրանց փոքրերից մինչեւ մեծերը, ճանաչելու են ինձ, - ասում է Տէրը, - որովհետեւ նրանց անիրաւութիւնները պիտի ներեմ եւ նրանց մեղքերն այլեւս չպիտի յիշեմ»։

35Տէրը, որ արեւը հաստատեց ցերեկուայ լուսաւորութեան, իսկ լուսինն ու աստղերը՝ գիշերուայ լուսաւորութեան համար, աղաղակ տուեց ծովին, ու նրա ալիքները շառաչում են. նա, որի անունը Տէր Ամենակալ է, այսպէս է ասում.

36«Եթէ իմ աչքի առաջ այս օրէնքները դադարեն գործելուց, ապա Իսրայէլի ազգն էլ, - ասում է Տէրը, - իմ աչքի առաջ ընդմիշտ պիտի դադարի ազգ լինելուց»։

37Այսպէս է ասում Տէրը. «Եթէ անգամ երկինքը դէպի վեր բարձրանայ, իսկ երկրի յատակները դէպի վար խոնարհուեն, ես դարձեալ չեմ անտեսի համայն Իսրայէլի ազգին այն ամենի համար, որ նա կատարեց։

38Ահա օրեր պիտի գան, - ասում է Տէրը, - երբ Անամայէլի աշտարակից մինչեւ Անկեան դուռը Տիրոջ համար պիտի շինուի։ 39Եւ դեռ պիտի ձգուի չափալարը եւ նրանց առջեւով պիտի երկարի մինչեւ Գարեբի բլուրը՝ այն բոլորելով ընտիր քարերից շինուած պատով։ 40Եւ Փաքադիմի ու Մոխիրների ողջ ձորը, ողջ Սարեմոթը, մինչեւ Կեդրոնի ձորը, մինչեւ արեւելեան կողմի Ձիերի դռան անկիւնը, պէտք է դառնան Տիրոջ սրբութիւնը. եւ այս բոլորը այլեւս չեն յափշտակուելու եւ չեն աւերուելու մինչեւ յաւիտենութիւն»։

Էջմիածին · HYEJB1994