Երեմիա մարգարեյի գիրք

39

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ԱՆԿՈՒՄԸ

1Իսկ Երուսաղէմը գրաւուելու ժամանակ, Յուդայի երկրի Սեդեկիա արքայի իններորդ տարում, տասներորդ ամսին, բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան ինքը իր ամբողջ զօրքով եկաւ հասաւ եւ պաշարեց այն։ 2Սեդեկիայի տասնմէկերորդ տարում, չորրորդ ամսին, ամսի իններորդ օրը, քաղաքը ճեղք տուեց, 3եւ բաբելացիների արքայի բոլոր զօրավարները՝ Ներգէլը, Սարասարը, Սարմագադը, Նաբուսարսեքիմը, Ռափսարիսը եւ Ներգէլը, Սարասարը, Ռաբմագը ու բաբելացիների արքայի այլ իշխաններ, մտան եւ բազմեցին միջին դռան առաջ։

4Իսկ երբ Յուդայի երկրի Սեդեկիա արքան եւ բոլոր կռուող մարդիկ տեսան նրանց, գիշերով փախան եւ արքունի այգու ճանապարհով, պարիսպների միջեւ գտնուող դարպասով ելան քաղաքից, դուրս եկան Արաբիայի ։ 5Նրանց հետապնդեցին քաղդէացիների զօրքերը եւ Երիքովի հասան Սեդեկիային, բռնեցին նրան ու բերին Եմաթի երկիրը՝ Դեբլաթա, բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի առաջ, որը նրա հետ տեսաւ։ 6Բաբելացիների արքան Դեբլաթայում Սեդեկիայի առաջ սպանեց նրա որդիներին։ Բաբելացիների արքան նաեւ կոտորեց Յուդայի երկրի ողջ ազատանուն, 7իսկ Սեդեկիայի աչքերը կուրացրեց, կապեց նրան պղնձէ շղթաներով, որպէսզի նրան տանեն Բաբելոն։

8Քաղդէացիները հրով այրեցին թագաւորի տունն ու ժողովրդի տները, քանդեցին Երուսաղէմի պարիսպները։ 9Ժողովրդի մնացած մասին, քաղաքում մնացածներին եւ իրենց կողմն անցածներին, ինչպէս եւ ժողովրդի թափթփուկներին Նաբուզարդան դահճապետը քշեց Բաբելոն։ 10 ու ընչազուրկ ժողովրդին Նաբուզարդան դահճապետը թողեց դարձեալ Յուդայի երկրում եւ նոյն օրն իսկ նրանց տուեց այգիներ ու ջրարբի հողեր։

ԵՐԵՄԻԱՆ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՄԷՋ

11Իսկ Երեմիային բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան յանձնելով Նաբուզարդան դահճապետի ձեռքը՝ պատուիրեց նրան ու ասաց. 12«Վերցրո՛ւ դրան, աչքդ պահի՛ր դրա վրայ. ոչ մի վատ բան չանես դրան, այլ ինչ որ քեզ ասի՝ կ’անես դրա համար»։ 13Ապա Նաբուզարդան դահճապետին ու Նաբուսազաբան ներքինապետին, Ներգէլին, Սարասարին, Ռոբոգոմին ու բաբելացիների արքայի բոլոր մեծամեծներին ուղարկեցին Երեմիայի մօտ, 14նրան հանեցին բանտից եւ յանձնեցին Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային. նրան տարան մի , եւ նա ապրում էր ժողովրդի մէջ։

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԱԲԴԻՄԵԼԷՔԻ ՄԱՍԻՆ

15Մինչ Երեմիան բանտի գաւթում նեղութեան մէջ էր, Տէրը խօսեց նրա հետ եւ ասաց.

16«Գնա յայտնի՛ր Աբդիմելէք Եթովպացուն, թէ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. “Ահա ես այդ քաղաքի մասին ասած իմ խօսքը պիտի գործադրեմ չարիքի եւ ոչ թէ բարիքի համար. դա պիտի կատարուի այն օրը, քո աչքի առաջ։ 17Իսկ քեզ այդ օրը պիտի փրկեմ, - ասում է Տէրը։ - Քեզ ոչ թէ պիտի տամ այն մարդկանց ձեռքը, որոնցից դու երկնչում ես, 18այլ անպայման պիտի ազատեմ քեզ. դու սրով չպիտի ընկնես, եւ քո անձը քեզ համար պիտի լինի վերստին գտնուած, քանզի դու յոյսդ ինձ վրայ դրիր”», - ասում է Տէրը։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն