Երեմիա մարգարեյի գիրք

43

ԵՐԵՄԻԱՅԻ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ

ԲԱԲԵԼԱՑԻՆԵՐԻ ԱՐՇԱՒԱՆՔԻ ՄԱՍԻՆ ԵԳԻՊՏՈՍ

1Երբ Երեմիան վերջացրեց ամբողջ ժողովրդին յայտնել նրա Տէր Աստծու բոլոր խօսքերը, որոնք նրան էր յղել Տէր , 2այն ժամանակ Օսէի որդի Յեզոնիան, Կարէի որդի Յովնանը եւ բոլոր ամբարտաւան մարդիկ Երեմիային ասացին. «Դու սուտ ես խօսում. մեր Տէր Աստուած քեզ չի ուղարկել մեզ մօտ ասելու, թէ՝ “Մի՛ մտնէք ՝ այնտեղ բնակուելու համար”, 3այլ քեզ մեր դէմ է գրգռում Ներիայի որդի Բարուքը, որպէսզի մեզ մատնես քաղդէացիների ձեռքը, որ կոտորեն եւ գերի տանեն մեզ Բաբելոն»։

4Կարէի որդի Յովնանը, բոլոր զօրապետներն ու ամբողջ ժողովուրդը չանսացին Տիրոջ ձայնին՝ բնակուելու Յուդայի երկրում։ 5Կարէի որդի Յովնանը եւ բոլոր զօրապետներն առան Յուդայի երկրի բոլոր մնացորդներին, որոնք Յուդայի երկրում ապրելու համար վերադարձել էին այն բոլոր ազգերի մօտից, ուր ցրուած էին նրանք, 6տղամարդկանց, կանանց ու մանուկներին, թագաւորի դուստրերին եւ այն անձանց, որոնց Նաբուզարդան դահճապետը թողել էր Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիայի մօտ, ինչպէս եւ Երեմիա մարգարէին ու Ներիայի որդի Բարուքին, 7եւ գնացին Եգիպտացիների երկիրը, որովհետեւ չանսացին Տիրոջ ձայնին, եւ հասան Տափնաս։

8Տափնասում Տէրն իր խօսքն ուղղեց Երեմիային եւ ասաց.

9«Դու մեծ” մեծ քարե՛ր վերցրու, թաղի՛ր Տափնասում, աղիւսատան թաքստոցի , Փարաւոնի ապարանքի մուտքի մօտ՝ ի տես Յուդայի երկրի մարդկանց, 10եւ ասա՛ նրանց. այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. ահաւասիկ ես կ’ուղարկեմ ու կը բերեմ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային՝ իմ ծառային, որն իր գահը պիտի կանգնեցնի այդ քարերի վրայ, որոնք դու թաքցրիր։ Դրանց վրայ կանգնած՝ նա պիտի կապի իր զէնքերը, 11պիտի գայ ու հարուած հասցնի Եգիպտացիների երկրին, ում մահ է վիճակուած՝ պիտի դատապարտի մահուան, ում գերութիւն՝ գերութեան, ում սուր՝ սրի։ 12Նրանց աստուածների տան մէջ կրակ պիտի գցի, պիտի նրանց ու գերի տանի։ Պիտի քրքրի Եգիպտացիների երկիրը, ինչպէս հովիւն է քրքրում իր հագուստները, եւ այդտեղից հանգիստ պիտի դուրս գայ։ 13Պիտի խորտակի Եգիպտացիների երկրում գտնուող Արեգ քաղաքի սիւները եւ նրանց աստուածների մեհեաններն այրի հրով»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն