Երեմիա մարգարեյի գիրք

6

ԵՐՈՒՍԱՂԷՄԸ ՇՐՋԱՊԱՏՈՒԱԾ ԹՇՆԱՄԻՆԵՐՈՎ

1Բենիամինի՛ որդիներ, արիացէ՛ք Երուսաղէմում, փո՛ղ հնչեցրէք Թեկուէում եւ ազդանշա՛ն դրէք Բեթաքարմայի վրայ, որովհետեւ հիւսիսից յայտնուել են չարիքներ,

2մեծ վնաս է լինելու քեզ՝ գեղեցկիդ եւ փափկացեալիդ, վերանալու է քո փառքը, դո՛ւստր Սիոնի։

3Հովիւներն իրենց հօտերով նրա մօտ են գալու եւ իրենց վրաններն են խփելու նրա շուրջը, իւրաքանչիւրը հովուելու է իր ։

4Պատերազմի՛ պատրաստուեցէք նրա դէմ, եկէք նրա դէմ ելնենք կէսօրին. վա՜յ մեզ, որովհետեւ ցերեկն անցաւ, եւ մեզ վրայ հասան երեկոյի ստուերները։

5Եկէք գիշերով ելնենք եւ խորտակենք նրա հիմքերը։

6Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Ջարդեցէ՛ք նրա փայտաշէն տները, զօ՛րք հանեցէ՛ք Երուսաղէմի , որովհետեւ նա ամբողջապէս սուտ է, բռնութիւնն է իշխում նրա մէջ։

7Ինչպէս գուբն է իր ջուրը , այնպէս էլ նա է պաղեցնում իր չարութիւնները. այնտեղ, յանդիման, մշտապէս ամբարշտութիւն ու չարութիւն է լսւում։ Ցաւերով ու տանջանքներով պիտի խրատուես, Երուսաղէ՛մ։

8Թող այնպէս չլինի, որ ես բաժանուեմ քեզնից, չլինի, որ քեզ դարձնեմ մի , ուր ոչ ոք երբեք չի բնակուել»։

ԻՍՐԱՅԷԼԸ ՊԻՏԻ ԱՒԵՐՈՒԻ

9Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Քաղեցէ՛ք, քաղեցէ՛ք, Իսրայէլի այդ մնացորդներին ճռաքա՛ղ արէք եւ նորից նոյն գործին դարձէք, ինչպէս այգին քաղողն է դառնում դէպի իր գործը»։

10Արդ, ո՞ւմ հետ խօսեմ եւ ո՞ւմ մօտ վկայութիւն անեմ, որ լսի. ահաւասիկ նրանց ականջներն անթլփատ են, եւ նրանք չեն կարողանում լսել։ Ահա Տիրոջ խօսքը նրանց համար նախատինք եղաւ, եւ այլեւս նրանց ախորժելի չի լինելու այն։

11Ես լցուեցի բարկութեամբ ու զսպեցի այն իմ մէջ, բայց նրանց չմեռցրի։ «Ես այն դուրս պիտի թափեմ տղաների վրայ, նաեւ՝ երիտասարդների բազմութեան վրայ. այր ու առհասարակ գերեվարուելու են, ծերը եւ հասուն տարիք ունեցողները քշուելու են։

12Նրանց տները, նրանց արտերի ու կանանց հետ միասին, ընկնելու են օտարների ձեռքը, քանզի, - ասում է Տէրը, - պէտք է պատժեմ այդ երկրի բնակիչներին։

13Նրանք, փոքրերից մինչեւ մեծերը, բոլորն էլ անօրէնութիւններ , քահանայից մինչեւ սուտ մարգարէն բոլորն էլ սուտ խօսեցին։

14Իմ ժողովրդի դստեր վէրքերը նրանք բուժում էին ու ասում՝ “Խաղաղութի՜ւն է, խաղաղութի՜ւն”. բայց ո՞ւր է խաղաղութիւնը։

15Խայտառակ եղան, որովհետեւ ձախողուեցին, բայց ամօթի զգացում ունեցողների պէս չպատկառեցին եւ իրենց կրած անարգանքի մասին չմտածեցին, դրա համար էլ իրենց կործանումն են , եւ երբ իրենց պատժելու լինեմ՝ բնաջնջուելու են», - ասում է Տէրը։

ԻՍՐԱՅԷԼԸ ՄԵՐԺՈՒՄ Է ՏԻՐՈՋ ՃԱՆԱՊԱՐՀԸ

16Այսպէս է ասում Տէրը. «Կանգնեցէ՛ք ճանապարհներին եւ դիտեցէ՛ք, հարցրէ՛ք Տիրոջ յաւիտենական ճանապարհների մասին, տեսէք, թէ ո՛րն է ճանապարհը՝ գնացէ՛ք դրանով, եւ կը գտնէք ձեր հոգիների համար։ Իսկ նրանք ասացին, թէ՝ չե՛նք գնայ։

17Ձեզ վրայ հսկիչներ կարգեցի, լսեցէ՛ք փողի ձայնը։ Իսկ նրանք ասում են՝ չե՛նք լսի։

18Այդ մասին իմացան ազգերը, նաեւ նրանք, որ նրանց մէջ հովուութիւն էին անում հօտերին։

19Լսի՛ր, երկի՛, ահաւասիկ ես այդ ժողովրդի վրայ չարիքներ եմ բերելու՝ իբրեւ իրենց ապստամբութեան , որովհետեւ իմ խօսքերին չանսացին եւ իմ օրէնքը մերժեցին։

20Ինչի՞ համար է խունկն այդ, որ բերում ես ինձ Սաբայից, եւ կինամոնը՝ հեռաւոր երկրից. ձեր ողջակէզներն ընդունելի չեն, եւ ձեր զոհերն ինձ հաճելի չեն»։

21Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում. «Ահաւասիկ ես հիւանդութիւն կը բերեմ այդ ժողովրդի վրայ, հայրերն ու զաւակները միասին կը վարակուեն նրանով, հարեւան ու ընկեր կը կորչեն միասին»։

ՎՐԷԺԽՆԴՐՈՒԹԵԱՆ ԱՐՇԱՒԱՆՔ

22Այսպէս է ասում Տէրը. «Ահաւասիկ զօրք է գալիս հիւսիսից, մի մեծ ազգ։ Երկրի ծագերից յառնելու են բազում թագաւորներ,

23աղեղնաւորներ ու նիզակակիրներ, մի յանդուգն ու անողորմ ազգ։ Նրա ձայնը նման է ալեկոծ ծովի ձայնի։ Կառքերով ու երիվարներով ճակատամարտ պիտի տայ, ինչպէս կրակ՝ կազմ ու պատրաստ պիտի պատերազմի քո , ո՛վ Սիոնի դուստր»։

24Նրանց լուրն առանք, եւ մեր ձեռքերը թուլացան. ծննդկանի երկունքի պէս մեզ պաշարեցին նեղութիւնները։

25Դուրս մի՛ գաք դէպի հանդերը եւ մի՛ գնացէք ճանապարհներով, որովհետեւ ամենուր թշնամիների է շրջապատել։

26«Իմ ժողովրդի դո՛ւստր, քո՛ւրձ հագիր, մոխի՛ր ցանիր, սո՛ւգ արա , աղիողորմ լաց ու կո՛ծ արա, որովհետեւ ձեզ վրայ թշուառութիւնը յանկարծակի է գալու։

27Ես քեզ, Երեմիա՛, կարգեցի պաշարուած ժողովուրդների համար որպէս փորձիչ, եւ դու պիտի իմանաս, երբ ես փորձեմ նրանց ճանապարհները»։

28Բոլորն անհնազանդ են եւ գնում են կամակորութեամբ. ինչպէս պղինձ եւ երկաթ՝ բոլորն էլ ապականուած են։

29Փուքսերը ոչնչացան կրակից, կապարն սպառուեց, արծաթագործը զուր է չարչարւում։ Նրանց չարիքները չհալուեցին։

30Խոտան արծա՛թ կոչեցէք նրանց, որովհետեւ Տէրը նրանց խոտանեց։ Լսի՛ր Տիրոջ պատգամները, համա՛յն Հրէաստան։

Էջմիածին · HYEJB1994