Երեմիա մարգարեյի գիրք

7

ԵՐԵՄԻԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

1Ահա այն պատգամը, որ Տէրը տուեց Երեմիային՝ ասելով. 2«Կանգնի՛ր Տիրոջ Տան դռան մօտ եւ այնտեղ յայտարարի՛ր այս խօսքերը. կ’ասես. “Լսի՛ր Տիրոջ խօսքը, ո՛ղջ Հրէաստան, դու, որ մտնում ես այս դռներով՝ երկրպագելու Տիրոջը”»։ 3Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Աստուածն Իսրայէլի. «Ուղղեցէ՛ք ձեր ընթացքն ու վարքը, եւ ես կը բնակեցնեմ ձեզ այս վայրում։ 4Մի՛ ապաւինէք սուտ խօսքերին. նրանք, որ ասում են՝ Տիրոջ տաճարն է, Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարը, բոլորովին ձեզ չեն օգնի։ 5Եթէ իսկապէս ուղղէք ձեր ընթացքն ու վարքը, եթէ այր մարդու եւ նրա ընկերոջ միջեւ օրէնք ու արդարութիւն պահէք, 6օտարականին, որբին ու այրուն չնեղէք, անմեղ արիւն չթափէք այդտեղ եւ չարութեան չհանդիպելու համար օտար աստուածներին չհետեւէք, 7ապա ձեզ կը բնակեցնեմ այդ վայրում, այն երկրում, որ յաւիտեանս յաւիտենից տուեցի ձեր հայրերին։ 8Իսկ եթէ դուք սուտ խօսքերին ապաւինէք, ինչից ոչ մի օգուտ չէք ունենալու, 9եւ գողանաք, սպանէք, շնութիւն անէք, սուտ տաք, խնկարկէք Բահաղին, հետեւէք օտար սուտ աստուածներին, որոնց չէք ճանաչում, ապա ձեզ բաժին կը հասնի չարիքը։ 10Ու դուք կը գաք, կը կանգնէք իմ առաջ, այս Տան մէջ, որի վրայ իմ անունն է դրուած, եւ կ’ասէք՝ “Հրաժարուեցինք բոլոր այն գարշելի գործերը “։ 11Միթէ ձեր աչքին աւազակների քարա՞յր է դարձել իմ այս Տունը, որի վրայ իմ անունն է դրուած։ Ահաւասիկ ես տեսայ, - ասում է Տէրը։ - 12Գնացէ՛ք Սելով՝ իմ այն տեղը, ուր առաջ հաստատել էի իմ անունը, տեսէք, թէ ինչպէ՛ս վարուեցի նրա հետ Իսրայէլի իմ ժողովրդի չարութիւնների պատճառով։ 13Եւ հիմա, - ասում է Տէրը, - քանի որ դուք այդ բոլոր գործերը կատարեցիք, իսկ ես խօսեցի ձեզ հետ՝ կանխաւ իսկ ասելով այդ մասին, բայց դուք ականջ չդրիք ինձ, կանչեցի ձեզ, բայց պատասխան չտուիք ինձ, 14ապա այդ Տան հետ, որի վրայ դրուած է իմ անունը, եւ որտեղ դուք ապաստան էք գտել, նոյնն եմ անելու, ինչ արեցի Սելովի հետ, նաեւ այն երկրի հետ, որ տուեցի ձեզ եւ ձեր հայրերին։ 15Ձեզ իմ աչքից գցելու եմ, ինչպէս գցեցի ձեր եղբայրներին՝ Եփրեմի ամբողջ սերնդին»։

ԱՂՕԹՔ, ՈՐ ՄԵՐԺՈՒՄ Է ՏԷՐԸ

16«Իսկ դու մի՛ աղօթիր այդ ժողովրդի համար, դրանց համար ողորմութիւն մի՛ խնդրիր եւ մի՛ աղաչիր, իմ առաջ մի՛ խոնարհուիր դրանց համար, որովհետեւ քեզ չեմ լսելու։ 17Չե՞ս տեսնում, թէ ինչե՛ր են կատարում դրանք Յուդայի երկրի քաղաքներում եւ Երուսաղէմի ճանապարհներին. 18նրանց որդիները փայտ են հաւաքում, նրանց հայրերը կրակ են վառում, իսկ նրանց կանայք խմոր են հունցում, որպէսզի երկնքի համար կարկանդակ թխեն. ընծաներ են նուիրում օտար աստուածներին, որպէսզի բարկացնեն ինձ։ 19Բայց միթէ ի՞նձ են բարկացնում, - ասում է Տէրը, - թէ՞ իրենք իրենց, եթէ երեսի ամօթ ունենան»։ 20Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում. «Ահա իմ ցասումն ու բարկութիւնը կը թափեմ այդ տեղի վրայ, մարդու եւ անասունի վրայ, ագարակի ծառի վրայ, հողի բարիքների վրայ. թող կրակը բորբոքուի ու չմարի»։

21Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Ձեր ողջակէզները ձեր զոհերի հետ միասին հաւաքեցէ՛ք եւ մի՛ս կերէք։ 22Ձեր հայրերի հետ ոչինչ չխօսեցի եւ ոչ էլ պատուէր տուեցի նրանց ողջակէզների եւ զոհերի մասին այն օրը, երբ նրանց հանեցի Եգիպտացիների երկրից։ 23Բայց ա՛յս բանը պատուիրեցի նրանց՝ ասելով. “Ակա՛նջ դրէք իմ ձայնին, եւ ես ձեզ համար կը լինեմ, իսկ դուք ինձ համար կը լինէք եւ կը գնաք իմ այն բոլոր ճանապարհներով, որ ձեզ պատուիրեցի, որպէսզի լաւ լինի ձեզ համար”։ 24Սակայն նրանք ինձ չլսեցին, նրանց ականջը չանսաց. հետեւեցին իրենց չար սրտերի ։ 25Եւ այն օրից սկսած, երբ նրանց հայրերը դուրս եկան Եգիպտացիների երկրից, այն օրից մինչեւ այսօր նրանք յետ գնացին եւ ոչ թէ առաջ։ Ու ես ձեզ մօտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարէներին, ուղարկեցի ամէ՛ն օր, առաւօտ կանուխ։ 26Սակայն նրանք չլսեցին ինձ, նրանց ականջը չանսաց, եւ նրանք աւելի անհնազանդ դարձան, քան իրենց հայրերը։ 27Այս խօսքերը դու կ’ասես նրանց, բայց քեզ չեն լսի, դու կը կանչես նրանց, բայց քեզ պատասխան չեն տայ։ 28Ու դու կ’ասես նրանց. “Սա այն ազգն է, որ չանսաց իր Տէր Աստծու ձայնին, ոչ էլ խրատ ընդունեց։ Հաւատքը նուազեց, եւ ճշմարտութիւնը վերացաւ նրա բերանից”»։

ԿՈՏՈՐԱԾ ԵՆՈՄԱՑԻՆԵՐԻ ՁՈՐՈՒՄ

29«Կտրի՛ր մազերդ ու դէ՛ն նետիր, շրթունքներդ թող , որովհետեւ Տէրը խոտանեց ու մերժեց այն ազգին, որ այս բաներն էր ։

30Արդարեւ, - ասում է Տէրը, - Յուդայի որդիները չարութիւն արին իմ առաջ. իրենց գարշելի աստուածներին կարգեցին իմ անունը կրող Տան մէջ, որպէսզի պղծեն այն։ 31Նաեւ Ենոմացիների ձորում Տափեթին բագին կանգնեցրին՝ իրենց տղաներին ու աղջիկներին կրակի մէջ այրելու համար, մինչդեռ այդպիսի հրաման ես նրանց չտուեցի եւ ոչ էլ մտքովս անցկացրի։ 32Ահա թէ ինչու գալու են օրեր, - ասում է Տէրը, - երբ այլեւս չեն ասի Տափեթի բագին կամ Ենոմացիների ձոր, այլ՝ Սպանուածների ձոր եւ, տեղը չբաւականացնելու պատճառով, են կատարելու հէնց Տափեթում։ 33Այդ ժողովրդի դիերը կերակուր պիտի դառնան երկնքի թռչունների եւ երկրի գազանների համար, եւ մարդ չի լինելու, որ հալածի նրանց։ 34Յուդայի երկրի քաղաքներից եւ Երուսաղէմի փողոցներից վերացնելու եմ խրախճանքի ձայնը եւ ցնծացողների ձայնը, հարսի ձայնը եւ փեսայի ձայնը, որպէսզի երկիրը դառնայ »։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն