Երեմիա մարգարեյի գիրք

8

ՄԵՂՔ ԵՒ ՊԱՏԻԺ

1«Այն ժամանակ, - ասում է Տէրը, - Յուդայի երկրի թագաւորների ոսկորները եւ նրանց իշխանների ոսկորները, քահանաների ոսկորները եւ մարգարէների ոսկորները, նաեւ Երուսաղէմի բնակիչների ոսկորները պիտի հանեն իրենց գերեզմաններից, 2պիտի արեւի տակ, լուսնի եւ բոլոր աստղերի տակ, երկնքի այն բոլոր զօրութիւնների առաջ, որոնց սիրեցին ու ծառայեցին, որոնց յետեւից ընթացան եւ որոնց ապաւինեցին ու երկրպագեցին։ Նրանք լաց ու կոծի չեն արժանանալու, այլ երկրի երեսին նշաւակ են , 3քանի որ մահը նախընտրեցին եւ ոչ թէ կեանքը, իսկ այս չար ազգի մնացորդներին, որոնք պահպանուել են, ամէն տեղ մնացածների հետ միասին պիտի արտաքսեմ», - ասում է Զօրութիւնների Տէրը։

4«Ու դու կ’ասես նրանց՝ այսպէս է ասում Տէրը. “Նա, որ գլորւում է, միթէ չի՞ ելնում, կամ նա, որ շեղւում է, յետ չի՞ դառնում”։

5Արդ, Երուսաղէմն այդ ժողովրդի հետ ինչո՞ւ խոտորուեց ժպիրհ խոտորումով. իրենց կամակորութեան մէջ յամառեցին ու չցանկացան դարձի գալ։

6Ակա՛նջ դրէք եւ լսեցէ՛ք. այդ բանը չեն ուզում , մարդ չկայ, որ զղջայ իր չարութիւնների համար եւ ասի, թէ՝ ի՛նչ գործեցի։ Արշաւողը կասեցրեց իր ընթացքը, ինչպէս քրտինք մտած ձին է կանգնում խրխնջալիս։

7Արդ, արսին երկնքում ժամանակի իր զգացողութիւնն ունի, վայրի թռչուններ տատրակն ու ծիծեռնակը չեն մոռանում իրենց վերադարձի ժամանակը, իսկ իմ ժողովուրդը չգիտակցեց Տիրոջ օրէնքները»։

ՍՈՒՏ ԻՄԱՍՏՈՒՆՆԵՐԸ

8Ինչո՞ւ էք ասում, թէ՝ “Մենք իմաստուն ենք, եւ Աստծու օրէնքները մեր մէջ են”. ահա դրա համար էլ սուտ դուրս եկաւ օրէնսգէտների կարգը,

9իմաստուններն ամօթահար եղան, զարհուրեցին ու պարտուեցին, որովհետեւ անարգեցին Տիրոջ խօսքը։ Նրանց մէջ ի՞նչ իմաստութիւն կայ որ։

10Դրա համար էլ նրանց կանանց ուրիշներին պիտի տամ, իսկ նրանց ագարակները՝ օտար ժառանգներին, որովհետեւ նրանցից ամէն ոք, փոքրից մինչեւ մեծերը, չափից աւելի ագահութիւն է անում, իւրաքանչիւրը, մարգարէից մինչեւ քահանան՝ անիրաւութիւն։

11Իմ ժողովրդի դստեր վէրքը նրանք բուժում էին եւ ասում. “Խաղաղութի՜ւն է, խաղաղութի՜ւն”, մինչդեռ խաղաղութիւն չկար։

12Պիտի ամաչե՞ն, որ պղծութիւն գործեցին։ Սակայն այդպէս էլ ամօթ ու ամաչել չիմացան եւ մտքներում պատկառանք չզգացին, դրա համար էլ երբ իրենց պատժելու լինեմ, ընկածների հետ պիտի ընկնեն եւ ուժասպառ , - ասում է Տէրը։

13Նրանք հաւաքելու են իրենց , - ասում է Տէրը, - բայց չի լինի նրանց այգիներում, ոչ էլ թուզ՝ նրանց թզենիների վրայ, որոնց տերեւն անգամ պիտի . ինչ տուել եմ նրանց՝ պիտի գնայ նրանցից»։

14Իսկ հիմա մենք ինչո՞ւ նստենք. հաւաքուեցէ՛ք՝ գնանք մտնենք ամուր քաղաքները եւ այնտեղ մեռնենք, քանզի մեր Տէր Աստուածը լքեց մեզ եւ դառնութեան խմեցրեց . արդարեւ, գործեցինք նրա հանդէպ։

15Հաւաքուեցինք խաղաղութեան համար, բայց բարութիւն չկար, հաւաքուեցինք բժշկութեան համար, բայց ահա տագնապ է։

16Դանից մեզ հասաւ նրա արագընթաց երիվարների ձայնը. նրա նժոյգների խրխնջոցի ձայնից ցնցուեց ողջ երկիրը։ Թող գայ եւ ուտի երկիրն իր ամէն ինչով, նրա քաղաքներն ու բնակիչներին։

17«Ես ահաւասիկ ձեզ վրայ սպանիչ օձեր եմ արձակելու, որոնց վրայ թովչութիւնները չեն ներգործելու, - ասում է Տէրը, - եւ որոնք պիտի խայթեն ձեզ՝

18անբուժելի ցաւեր պատճառելով ձեր տարակուսած սրտերին»։

19Ահա եւ իմ ժողովրդի դստեր գոյժի ձայնը լսւում է հեռաւոր երկրից. “Միթէ Տէրը Սիոնում չէ՞, կամ այնտեղ թագաւոր չկա՞յ”։ «Ինչո՞ւ ինձ բարկացրին իրենց կուռքերով ու սնոտի աստուածներով»։

20Հնձի ժամանակն անցաւ, ամառն անցաւ, բայց մենք չփրկուեցինք։

21Իմ ժողովրդի դստեր վէրքն ինձ խորտակեց, խաւարեցի , հալումաշ եղայ, ինչպէս ծննդկանը՝ երկունքից։

22Միթէ Գաղաադում դեղ չի՞ ճարւում, կամ այնտեղ բժիշկ չկա՞յ. իմ ժողովրդի դստեր համար ինչո՞ւ բժշկութիւն չեղաւ։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն