Ղևտացիների գիրք

12

ԿԱՆԱՆՑ ՄԱՔՐՈՒԹԻՒՆԸ ՈՐԴԵԾՆՈՒԹԻՒՆԻՑ ՅԵՏՈՅ

1Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 2«Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ ասա՛ նրանց. “Եթէ որեւէ յղիանայ եւ արու զաւակ ծնի, թող նա համարուի եօթը օր, այսինքն՝ այնքան, ինչքան իր դաշտանի շրջանի համար է անմաքուր համարւում։ 3Ութերորդ օրը նա թող թլփատի իր որդուն։ 4Դրանից յետոյ երեսուներեք օր էլ նա պէտք է սպասի, որպէսզի մաքրուի իր արիւնը։ Նա ոչ մի մաքուր բանի ձեռք չպիտի տայ եւ չպիտի մտնի, մինչեւ լրանան նրա մաքրուելու օրերը։ 5Իսկ եթէ նա աղջիկ զաւակ ունենայ, թող եօթը օր անմաքուր համարուի, այսինքն՝ այնքան, ինչքան իր դաշտանի շրջանի համար է անմաքուր համարւում։ Դրանից յետոյ վաթսունվեց օր էլ նա պէտք է սպասի, որպէսզի մաքրուի իր արիւնը։ 6Երբ լրանան որդու կամ դստեր ծննդից յետոյ նրա մաքրութեան համար սահմանուած օրերը, նա մէկ տարեկան գառ թող ողջակէզ անի, մի զույգ կամ տատրակ թող բերի մեղքերի քաւութեան համար վկայութեան խորանի դուռը, քահանայի մօտ։ 7Քահանան այն թող մատուցի Տիրոջ առաջ, քաւութիւն տայ նրան, եւ նա կը մաքրուի իր արեան բխումից։ Սա կարգ է նրանց համար, ովքեր արու կամ աղջիկ զաւակ են ունենում։ 8Եթէ ծննդկանն ի վիճակի չէ գառ բերելու, թող առնի երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ՝ մէկը ողջակէզի, իսկ միւսը՝ մեղքերի քաւութեան համար։ Քահանան թող զոհ մատուցի դրանք ի քաւութիւն, որով ծննդկանը կը համարուի մաքրուած”»։ 9ՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՇԿԱՅԻՆ ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Էջմիածին · HYEJB1994