Ղևտացիների գիրք

16

ՄԵՂՔԵՐԻ ՔԱՒՈՒԹԵԱՆ ՄԵԾ ՕՐԸ

1Տիրոջը օտար կրակ Ահարոնի որդիների մեռնելուց յետոյ Տէրը խօսեց Մովսէսի հետ։ 2Տէրն ասաց Մովսէսին. «Քո Ահարոնին ասա՛. “Թող ամէն վայրկեան վկայութեան տապանակի առաջ գտնուող վարագոյրից ներս անցնելով՝ չմտնեն, որպէսզի չմեռնեն. ես տապանակի վրայ երեւալու եմ ամպի մէջ։ 3Եւ ապա Ահարոնը կը մտնի սրբարան մեղքերի քաւութեան համար նախրի մի զուարակով եւ ողջակէզի համար մի խոյով։ 4Նա սրբագործուած կտաւէ պատմուճանը թող հագնի, մարմնի վրայ՝ կտաւէ անդրավարտիքը, մէջքին կապի կտաւէ գօտին, գլխին դնի կտաւէ խոյրը, որովհետեւ դրանք սրբագործուած հանդերձանք են։ Իր ամբողջ մարմինը թող լուայ ջրով եւ թող հագնի դրանք։

5Իսրայէլացիների հօտերի միջից նա մեղքերի քաւութեան համար երկու նոխազ թող առնի եւ մէկ խոյ էլ՝ ողջակէզի համար։ 6Ահարոնը մեղքերի քաւութեան համար պիտի զոհաբերի զուարակը եւ դրանով պիտի քաւի իր ու իր ընտանիքի մեղքերը։ 7Նա թող վերցնի երկու նոխազները, դրանք կանգնեցնի Տիրոջ առաջ՝ վկայութեան խորանի դռան մօտ։ 8Ահարոնը երկու նոխազների համար թող վիճակ գցի. մի վիճակը՝ Տիրոջը զոհաբերուելիք նոխազի համար, իսկ միւսը՝ ազատ արձակուելիք նոխազի համար։ 9Ահարոնը թող մօտեցնի իրեն այն նոխազը, որի վրայ արձակուելու վիճակ էր , 10թող այն կենդանի կանգնեցնի Տիրոջ առաջ եւ այն արձակելով ու բաց թողնելով դէպի ՝ նրան քաւութիւն թող անի։ Եւ թող նոխազն իր վրայ վերցնի նրանց ։

11Ապա Ահարոնը թող առնի զուարակը իր մեղքերի քաւութեան համար եւ թող քաւութիւն տայ իր եւ իր ընտանիքի մեղքերին։ Նա իր մեղքերի քաւութեան համար թող մորթի զուարակը։ 12Նա Տիրոջ առաջ գտնուող զոհասեղանի վրայից թող առնի վառուած ածուխներով լի բուրվառը, իր բուռը լցնի մանր աղացած եւ տանի վարագոյրից ներս։ 13Նա խունկը թող դնի կրակի վրայ, Տիրոջ առաջ. խնկի ծուխը կը ծածկի վկայութիւնների տապանակի վրայ գտնուող կափարիչը։ Եւ դուք չէք մեռնի։ 14Նա թող առնի զուարակի արիւնից եւ իր մատով ցանի քաւութեան արեւելեան կողմից, իսկ քաւութեան դէմ յանդիման այդ արիւնից իր մատով թող ցանի եօթն անգամ։

15Տիրոջ առաջ նա թող մորթի ժողովրդի մեղքերի քաւութեան նոխազը եւ դրա արիւնից թող տանի վարագոյրից ներս։ Նա այդ արեան հետ թող վարուի այնպէս, ինչպէս վարուեց զուարակի արեան հետ. նա դրա արիւնը թող ցանի զոհասեղանի վրայ, քաւութեան դէմ յանդիման։ 16Նա այդ կերպ սրբարանը թող մաքրի իսրայէլացիների պղծութիւններից՝ նրանց կատարած անիրաւութիւններից ու գործած բոլոր մեղքերից։ Նոյն կերպ թող վարուի իրենց աղտեղութեամբ պղծուած վկայութեան խորանի հետ։ 17Երբ Ահարոնը վկայութեան խորան մտնի եւ քաւութիւն անի, ոչ ոք վկայութեան խորանում չպէտք է լինի, մինչեւ որ նա դուրս գայ։ Նա քաւութիւն թող անի իր, իր ընտանիքի եւ Իսրայէլի ամբողջ ժողովրդի համար։ 18Այնուհետեւ նա թող դուրս գայ եւ գնայ դէպի Տիրոջ առաջ գտնուող զոհասեղանը եւ քաւութեան ծէս կատարի դրա վրայ։ Նա թող առնի զուարակի արիւնից ու նոխազի արիւնից եւ շուրջանակի թող քսի զոհասեղանի եղջիւրաւոր անկիւններին։ 19Նա այդ արիւնից իր մատով եօթն անգամ թող ցանի դրա վրայ եւ Իսրայէլի որդիների պղծութիւնից թող մաքրի այն ու սրբացնի։

ՔԱՒՈՒԹԵԱՆ ՆՈԽԱԶԸ

20Նա այսպիսով թող աւարտի վկայութեան խորանի ու զոհասեղանի սրբագործութիւնը։ Նա թող սրբագործի նաեւ քահանաներին։ Նա թող մօտ բերի կենդանի նոխազը։ 21Ահարոնն իր ձեռքերը թող դնի կենդանի նոխազի գլխին, խոստովանի Իսրայէլի որդիների գործած բոլոր անօրէնութիւնները, նրանց բոլոր յանցանքներն ու բոլոր մեղքերը։ Նա դրանք թող թափի կենդանի նոխազի գլխին եւ յարմար մի մարդու միջոցով այն ազատ արձակի դէպի անապատ։ 22Այս նոխազն իր վրայ պիտի վերցնի իսրայէլացիների գործած բոլոր մեղքերը անմարդաբնակ մի վայրում։ Ահարոնն այդ նոխազը պիտի արձակի դէպի անապատ։

23Ահարոնն այնուհետեւ պիտի մտնի վկայութեան խորանը, պիտի հանի կտաւէ պատմուճանը, որը հագել էր սրբարան մտնելու ժամանակ, եւ այն պիտի թողնի այնտեղ։ 24Նա սրբարանում իր մարմինը պիտի լուայ ջրով, հագնի իր պատմուճանը եւ, դուրս գալով, զոհաբերի իր ողջակէզն ու ժողովրդի ողջակէզը, որով նա քաւած պիտի լինի իր, իր ընտանիքի եւ ժողովրդի, ինչպէս նաեւ քահանաների գործած մեղքերը։ 25Մեղքերի քաւութեան համար զոհաբերուող կենդանիների ճարպը թող զոհասեղանի վրայ։

26Մեղքերի քաւութեան համար նոխազն ազատ արձակողը թող լուանայ իր զգեստները, իր մարմինը լուայ ջրով եւ ապա մտնի բանակատեղի։

27Մեղքերի քաւութեան համար զոհաբերուած զուարակն ու նոխազը, որոնց արիւնը քաւութիւն անելու համար բերուած էր սրբարան, պէտք է հանեն բանակատեղիից դուրս եւ ամբողջութեամբ՝ մորթով, մսով ու կղկղանքով այրեն։ 28Դրանք այրողն այնուհետեւ պէտք է լուանայ իր զգեստները, իր մարմինը լուայ ջրով եւ ապա մտնի բանակատեղի։

ՔԱՒՈՒԹԵԱՆ ՕՐՈՒԱՅ ՄԱՍԻՆ

29Սա ձեզ համար յաւիտենական օրէնք թող լինի. Եօթներորդ ամսուայ տասներորդ օրը զրկանքի պիտի ենթարկէք ձեր մարմինը, այդ օրը ոչ մի գործ չպէտք է անէք։ Դա վերաբերում է ե՛ւ տեղաբնակ իսրայէլացուն, ե՛ւ դրսից եկած ու ձեր մէջ բնակութիւն հաստատած պանդխտին։ 30Այդ օրը ձեզ համար մեղքերի քաւութեան օր պիտի լինի, որպէսզի Տիրոջ առաջ մաքրուէք ձեր գործած բոլոր մեղքերից. արդարեւ պիտի մաքրուէք, 31որովհետեւ դա շաբաթների է։ Սա ձեզ համար պիտի լինի հանգստեան օր, եւ դուք զրկանքի պիտի ենթարկէք ձեր մարմինները։ Դա յաւիտենական օրէնք է։ 32Մեղքերի քաւութիւն կարող է տալ այն քահանան, որին օծել են եւ որին իր հօրից յետոյ քահանայագործելու կարո՛ղ կը համարեն։ Նա կը հագնի կտաւէ պատմուճանը՝ սուրբ պատմուճանը, 33կը սրբագործի սրբութիւնների սրբութիւնը, վկայութեան խորանն ու զոհասեղանը, քաւութիւն կը տայ քահանաներին եւ ամբողջ իսրայէլացի ժողովրդին։ 34Իսրայէլի որդիների գործած բոլոր մեղքերի քաւութեան համար սա յաւիտենական օրէնք թող լինի ձեզ”»։ Այդ արարողութիւնը տարին մէկ անգամ թող կատարուի, ինչպէս Տէրը հրամայեց Մովսէսին։

Էջմիածին · HYEJB1994