Ղևտացիների գիրք

17

ԿԱՆՈՆՆԵՐ ԱՐԵԱՆ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ

1Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 2«Խօսի՛ր Ահարոնի, նրա որդիների ու բոլոր իսրայէլացիների հետ եւ ասա՛ նրանց. “Տէրը այս բանը պատուիրեց ձեզ ու ասաց. 3 որեւէ մէկը, եթէ բանակատեղիում արջառ, ոչխար կամ այծ կը մորթի եւ փրկութեան ողջակէզ անելու համար վկայութեան խորանի դուռը չի բերի այն իբրեւ Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ , նաեւ նա, որ դրսում կը մորթի 4եւ Տիրոջ վկայութեան խորանի դիմաց Տիրոջը զոհ մատուցելու համար վկայութեան խորանի դուռը չի բերի, ապա այդ մարդը արիւնապարտ պիտի համարուի։ Նա պիտի սպանուի իր ժողովրդի կողմից որպէս արիւն թափող մարդ։ 5Եւ այս նրա համար, որ Իսրայէլի որդիները իրենց զոհելիք անասունները դաշտում մորթելու փոխարէն բերեն Տիրոջ առաջ, վկայութեան խորանի դուռը, քահանայի մօտ, եւ դրանք մորթեն այստեղ որպէս Տիրոջը մատուցուելիք փրկութեան զոհ։ 6Քահանան արիւնը թող թափի զոհասեղանի շուրջը, Տիրոջ դիմաց, վկայութեան խորանի դռանը, ճարպը թող իբրեւ Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհ։ 7Նրանք այլեւս իրենց զոհերը թող չզոհաբերեն կուռքերին, որոնց հաւատալով մարդիկ պոռնկանում էին։ Դա ձեզ ու ձեր սերունդների համար յաւիտենական օրէնք թող լինի”։ 8Նրանց կ’ասես. “Իսրայէլի որդիներից կամ դրսից եկած ու ձեր մէջ բնակութիւն հաստատածներից որեւէ մէկը եթէ ողջակէզ կամ զոհ է մատուցում 9եւ դա Տիրոջը զոհելու համար վկայութեան խորանի դուռը չի բերում, այդ մարդը թող վերացուի իր ժողովրդի կողմից։

10Եթէ Իսրայէլի որդիներից կամ դրսից եկած ու ձեր մէջ բնակութիւն հաստատածներից մէկը որեւէ կենդանու արիւն ուտի, ես իմ զայրացած հայեացքը կ’ուղղեմ արիւն ուտող այդ մարդու վրայ եւ նրան կը վերացնեմ իր ժողովրդի միջից, 11որովհետեւ ամէն մի մարմնի շունչը իր արիւնն է։ Այդ արիւնը ես եմ տուել ձեզ՝ զոհասեղանի վրայ քաւելու համար ձեր մեղքերը, որպէսզի նրա՛ արիւնով քաւուեն ձեր մեղքերը։ 12Դրա համար էլ Իսրայէլի որդիներին ասել եմ. “Ձեզնից ոչ ոք արիւն թող չուտի։ Արիւն թող չուտի նաեւ դրսից եկած ու ձեր մէջ բնակութիւն հաստատած մարդը”։ 13Իսրայէլի որդիներից կամ դրսից եկած ու ձեր մէջ բնակութիւն հաստատած մէկը եթէ որեւէ երէ կամ ուտելի թռչուն որսայ, պէտք է թափի դրա արիւնն ու այն ծածկի հողով, 14որովհետեւ ամէն մի մարմնի շունչը իր արիւնն է։ Ես Իսրայէլի որդիներին ասել եմ. “Ոչ մի մարմնի արիւն չուտէք”, որովհետեւ ամէն մի մարմնի շունչը իր արիւնն է։ Ով որ ուտի դա, կը վերանայ։

15Ով մեռելոտի կամ գազանից յօշոտուած կենդանու միս ուտի, լինի նա տեղաբնակ թէ եկուոր, պէտք է լուանայ իր զգեստները, լուայ իր մարմինը։ Նա է համարւում մինչեւ երեկոյ։ Միայն դրանից յետոյ նա մաքուր կը համարուի։ 16Իսկ եթէ նա իր զգեստները չլուանայ եւ իր մարմինը չլուայ ջրով, ապա իր կատարած անօրէնութիւնների համար պատասխանատու կը լինի”»։

Էջմիածին · HYEJB1994