Ղևտացիների գիրք

3

1«Եթէ Տիրոջը մատուցուող զոհաբերութիւնը համար է, եւ մատուցուողը արջառ է, ապա այն, արու լինի թէ էգ, Տիրոջ առաջ պէտք է լինի ոչ արատաւոր։ 2 մատուցողն իր ձեռքը թող դնի զոհաբերուող անասունի գլխին եւ մորթի վկայութեան խորանի դռան մօտ։ Ահարոնի որդիները՝ քահանաները, արիւնը թող շաղ տան ողջակէզների զոհասեղանի չորս բոլորը։ 3Փրկութեան համար զոհաբերուածից Տիրոջը թող ընծայ մատուցեն փորի ճարպաթաղանթն ու փորոտիքի ողջ ճարպը, 4թող պոկեն երկու երիկամները, դրանց վրայի ճարպը եւ լեարդի բլթակը երիկամներով հանդերձ։ 5Ահարոնի որդիները՝ քահանաները, այն որպէս ողջակէզ թող դնեն զոհասեղանին, կրակի համար դիզուած փայտի վրայ։ Դա Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհաբերութիւն է։

6Եթէ Տիրոջը մատուցուող զոհաբերութիւնը փրկութեան համար է, եւ մատուցուողը ոչխար է, արու լինի թէ էգ, թող անարատ մատուցեն այն։ 7Եթէ զոհաբերուողը գառ է, այն թող մատուցեն Տիրոջ առաջ։ 8Զոհ մատուցողն իր ձեռքը թող դնի զոհաբերուող կենդանու գլխին եւ այն մորթի վկայութեան խորանի դռան մօտ։ Ահարոնի որդիները՝ քահանաները, արիւնը թող շաղ տան զոհասեղանի շուրջը։ 9Փրկութեան համար զոհաբերուող անասունից Տիրոջը ընծայ թող մատուցեն. թող հանեն կենդանու ամբողջ դմակն ու մէջքը զիստերով հանդերձ, 10փորի ճարպաթաղանթը, փորոտիքի ամբողջ ճարպը, երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպն ու լեարդի բլթակը երիկամներով հանդերձ։ 11Այս ամէնը քահանան թող դնի զոհասեղանին որպէս Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհ։

12Եթէ զոհաբերուողը այծ է, ապա զոհ մատուցողն այն թող բերի Տիրոջ առաջ 13եւ իր ձեռքը թող դնի կենդանու գլխին։ Թող դա մորթեն վկայութեան խորանի դռան մօտ, Տիրոջ առաջ, իսկ Ահարոնի որդիները՝ քահանաները, արիւնը թող շաղ տան զոհասեղանի շուրջը։ 14Նրանք Տիրոջը դրանից որպէս ընծայ թող մատուցեն փորի ճարպաթաղանթը եւ փորոտիքի ամբողջ ճարպը, 15երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը։ Լեարդի բլթակը թող պոկեն երիկամներով հանդերձ։ 16Քահանան դրանք թող դնի զոհասեղանին իբրեւ Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհ։ Բոլոր ճարպերը Տիրոջը պիտի պատկանեն. 17ուր էլ բնակուելիս լինէք, դա յաւիտենական օրէնք թող լինի ձեր սերունդների համար։ Ճարպ եւ արիւն երբեք չպիտի ուտէք»։

Էջմիածին · HYEJB1994