Նաում մարգարեյի գիրք

1

ՆԱՒՈՒՄԻ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ

1Պատգամ Նինուէին։ Նաւում Ելկեսացու տեսիլքի գիրքը։

ՏԷՐԸ ԱՀԱՒՈՐ Է ԵՒ ԲԱՐԻ

2Տէր նախանձոտ է եւ վրէժխնդիր, Տէրը վրէժխնդիր է բարկութեամբ, Տէրը վրէժ է լուծում իր հակառակորդներից, եւ ինքն է վերացնում իր թշնամիներին։

3Համբերատար է Տէրը, մեծ է նրա զօրութիւնը, Տէրը ամենեւին չի արդարացնում մեղապարտին։ Նրա ճանապարհը հողմապտոյտով է եւ կործանումով. քամին նրա ձին է, ամպերը՝ նրա ոտքերի փոշին։

4Սաստում է ծովը, ցամաքեցնում այն, չորացնում բոլոր գետերը։ Չորացան Բասանն ու Կարմելոսը, Լիբանանի բոլոր ծաղիկները թառամեցին։

5Լեռները դողացին նրանից, բլուրները սասանուեցին, խախտուեց երկիրը նրա առաջ, ինչպէս նաեւ նրա բոլոր բնակիչները։

6Նրա բարկութեանն ո՞վ կը դիմանայ, ո՞վ կը կանգնի նրա զայրոյթի եւ սրտմտութեան դէմ։ Նրա զայրոյթը հալեցնում է իշխանութիւնները, ժայռերը խորտակւում են նրա առաջ։

7Բարեհաճ է Տէրը նրանց նկատմամբ, ովքեր ապաւինում են նրան նեղ օրերին. Նա ճանաչում է իրենից երկիւղ կրողներին։

8Հեղեղով վերջ կը տայ իր դէմ ըմբոստացածներին, եւ խաւարը կը հալածի նրա թշնամիներին։

ՊԱՏԳԱՄՆԵՐ ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻՆ

9Ի՞նչ էք խորհում Տիրոջ դէմ. ինքն է վերջ տալու եւ կրկին անգամ վրէժ չի լուծի նեղութեան մէջ։

10Մինչեւ իրենց հիմքերը նրանք խոպան պիտի դառնան. բաղեղով պատուածի պէս պիտի սպառուեն եւ լինեն ինչպէս չորացած եղէգ։

11Քեզնի՛ց պիտի դուրս գայ Տիրոջ դէմ չար խորհուրդը՝ հակառակութեամբ չարիք խորհելու միտքը։

12Այսպէս ասաց Տէրը բազում ջրերի իշխանների մասին. «Այսպէս պիտի բաժանուեն նրանք, եւ քո մասին այլեւս լուր չի լսուելու։

13Հիմա պիտի խորտակեմ քո գլխին կախուած նրա գաւազանը եւ քո կապանքները պիտի խզեմ»։

14Տէրը կը հրամայի քեզ համար, եւ այլեւս չի հռչակուի քո անունը. «Պիտի ջնջեմ քանդակուած եւ ձուլածոյ կուռքերը քո աստծու տնից եւ այն գերեզման պիտի դարձնեմ քեզ համար»։

15Ահա արագընթաց են աւետաբերի ոտքերը լեռների վրայ, որ խաղաղութիւն է ։ Տօնի՛ր քո տօնը, Յուդայի՛ , կատարի՛ր քո ուխտը, քանի որ այլեւս քո միջով չի անցնելու անօրէնը քեզ հիւծելու համար։ Նա վախճանուեց, մաշուեց ու ։

Էջմիածին · HYEJB1994