Նէեմիայի գիրք
7
ԳԵՐՈՒԹԻՒՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ
ԻՍՐԱՅԷԼԱՑԻՆԵՐԻ ԱԶԳԱՀԱՄԱՐԸ
1Երբ պարսպի շինութիւնն աւարտուեց, եւ ես դրեցի նրա դռները, նշանակուեցին դռնապաններ, սաղմոսասացներ եւ ղեւտացիներ։ 2Ես պատուիրեցի իմ եղբայրներին ու Երուսաղէմի իշխան Անանիային (նա հաւատարիմ մարդ էր եւ աւելի երկիւղած Աստծուց, քան շատերը) 3եւ ասացի նրանց. «Դռները շուտ չբացէք մինչեւ արեւի ծագելը, եւ քանի դեռ բոլորն արթուն կը լինեն, թող դռները ծածկուած մնան, փակ գցելով ամրացուեն դրանք, դռների վրայ պահապաններ կանգնեն, հսկեն Երուսաղէմի բնակիչներին՝ ամէն մարդ իր ժամին եւ ամէն մարդ իր տանը, 4որովհետեւ այս քաղաքը մեծ է եւ ընդարձակ, իսկ ժողովուրդը՝ քիչ, եւ բոլոր ապարանքները դեռեւս շինուած չեն»։
5Աստուած շնորհ գցեց իմ սիրտը, ես հաւաքեցի անուանի մարդկանց, իշխաններին ու ժողովրդին, գտայ ազգահամարի գիրքն այն մարդկանց, ովքեր աւելի առաջ էին վերադարձել գերութիւնից։ Նրա մէջ գրուած էր այսպէս. 6«Սրանք են անուններն այն իսրայէլացիների, որոնք ելան գերութիւնից, որոնց պանդխտեցրել էր Բաբելոնի թագաւոր Նաբուքոդոնոսորը, եւ որոնք վերադարձան Երուսաղէմ եւ Հրէաստան՝ ամէն մարդ իր քաղաքը։ 7Նրանք եկան Զորոբաբէլի, Յեսուի, Ազարիայի որդի Նէեմիի, Դայելմիայի, Նայեմանի, Մարտէքուի, Բելմանի, Մատատփարաթի, Եզրի, Բադուիէի, Նաւումի, Բարանայի եւ Մոփրայի հետ։ Սրանք են Իսրայէլի ժողովրդի այրերը.
8Փարոսի որդիները՝ երկու հազար հարիւր եօթանասուներկու մարդ. 9Սափատիայի որդիները՝ երեք հարիւր եօթանասուներկու. 10Արէսի որդիները՝ վեց հարիւր յիսունվեց. 11Փաաթմովաբի որդիները՝ Յեսուի եւ Յովաբի որդիներից՝ երկու հազար երկու հարիւր տասնութ. 12Ելամի որդիները՝ հազար երկու հարիւր յիսունչորս. 13Զաթուի ոդիները՝ ութ հարիւր քառասունհինգ. 14Զաքուի որդիները՝ եօթը հարիւր վաթսուն, 15Բանուի որդիները՝ վեց հարիւր քառասունութ. 16Բիբէի որդիները՝ վեց հարիւր քառասունութ. 17Ազիայի որդիները՝ երկու հազար երեք հարիւր քսաներկու. 18Ադոնիկամի որդիները՝ վեց հարիւր յիսունեօթը. 19Բալուէի որդիները՝ երկու հազար վաթսունեօթը. 20Ադինի որդիները՝ վեց հարիւր յիսունչորս. 21Ատտերեզիայի որդիները՝ իննսունութ. 23Բէասի որդիները՝ երեք հարիւր քսանչորս. 24Արիբի որդիները՝ հարիւր տասներկու. 25Բեթլահէմի որդիները՝ հարիւր քսաներեք. 26Նետոփի որդիները՝ յիսունվեց. 27Անաթոթի որդիները՝ հարիւր քսանութ. 28Բեթազմայի որդիները՝ քառասուներկու. 29Կարիաթարիմ Քաբիրի եւ Բերոթի որդիները՝ ութ հարիւր քառասուներեք. 30Արամի եւ Գաբի որդիները՝ վեց հարիւր քսանմէկ. 31Մաքեմարի որդիները՝ հարիւր քսաներկու. 32Բեթէլի եւ Արիի որդիները՝ հարիւր քսաներեք. 33Նաբիի ոդիները՝ հարիւր յիսուներկու. Մակեբոսի որդիները՝ հարիւր յիսունվեց. 34Ելամի որդիները՝ հազար յիսունչորս. 35Երամի որդիները՝ երեք հարիւր քսան. 36Երեքովի որդիները՝ երեք հարիւր քառասունհինգ. 37Լոդադիդի եւ Անոնի որդիները՝ եօթը հարիւր քսաներեք. 38Անանի որդիները՝ երեք հազար հարիւր երեսուն։
39Յեսուի տան քահանաներից. Յովիդիայի որդիները՝ ինը հարիւր եօթանասուներեք. 40Եմերի որդիները՝ հազար յիսուներկու. 41Փասէուրի որդիները՝ հազար երկու հարիւր քառասունեօթը. 42Երամի որդիները՝ հազար տասնեօթը։
43Ղեւտացիներից. Յեսուի որդիներից՝ Կադմիէլը, 44Ուդայիդի որդիներից՝ եօթանասունչորս։
45Սաղմոսասաց երգիչներից. Ասափի որդիները՝ հարիւր քառասունութ։
46Դռնապաններից. Ելումի որդիները, Ատտերի որդիները, Տեմիոնի որդիները, Ակուբի որդիները, Ատիտի որդիները, Սաբէի որդիները՝ հարիւր երեսունութ։
47Նաթանիմացիներից. Սիլի որդիները, Ասիփի որդիները, Տաբոթի որդիները, 48Սարիասի որդիները, Սիայի որդիները, Փասոնի որդիները, Լաբանի որդիները, Ագաբի որդիները, Ակուդի որդիները, Ուտայի որդիները, Կետարի որդիները, Ագաբի որդիները, Սելեմի որդիները, 49Անանի որդիները, Գադէլի որդիները, Գայարի որդիները, 50Ռէի որդիները, Ռասոնի որդիները, Նեկոդի որդիները. 51Գէելամի որդիները, Օզի որդիները, Փեսէի որդիները. 52Բեսէի որդիները, Մէինոսի որդիները, Նեփովայիսի որդիները, Բաբոկի որդիները, Աքիբի որդիները, Արուրի որդիները, 53Բասալոթի որդիները, Մէիդի որդիները, Ադասանի որդիները. 54Բարկուէի որդիները, Սիսարայի որդիները, Թեմայի որդիները. 55Նեսէի որդիները, Սարիփայի որդիները։
56Սողոմոնի ծառաների որդիներից՝ 57Սուտի որդիները, Սափարաթի որդիները, Փարեդի որդիները, 58Յէալէի որդիները, Դորկոնի որդիները, Գադէլի որդիները. 59Սափատիայի որդիները, Ետէմի որդիները, Փաքարաթի որդիները, Սաբայիմի որդիները, Հեմիմի որդիները։
60Բոլոր նաթանայիմներն ու Սողոմոնի ծառաների որդիները՝ երեք հարիւր իննսուներկու մարդ։
61Իսկ Թելան, Օրսան, Քերուբը, Երոնը, Եմերը, որոնք դուրս էին եկել Թեմելիքից, չկարողացան ցոյց տալ իրենց հայրերի տոհմը եւ ոչ էլ իրենց ցեղը, թէ իրենք Իսրայէլից են։
62Դալայի որդիները, Բուայի որդիները, Տուբիայի որդիները, Նեկոդի որդիները՝ վեց հարիւր քառասուներկու մարդ։ 63Քահանաներից. Եբէրի որդիները, Ակոմի որդիները, Ելիսէի որդիները։ Նա կին էր առել Բերզելիա Գաղաադացու աղջիկներից եւ կոչուեց ըստ նրա անուան։ 64Սրանք փնտռեցին իրենց ազգահամարը մատեաններում, բայց չգտնուեց, եւ հեռացուեցին քահանայութիւնից։ 65Աթարսաթան ասաց նրանց. «Թող չուտեն սրբութիւն սրբոցից, մինչեւ որ չյայտնուի մի քահանայապետ՝ պարզաբանելու այս գործը»։
66Հաւաքուած ամբողջ ժողովրդի թիւը քառասուն երկու հազար երեք հարիւր վաթսուն մարդ էր, 67բացի իրենց ծառաներից ու աղախիններից, որոնք եօթը հազար երեք հարիւր երեսունեօթը մարդ էին, իսկ երգիչներն ու սաղմոսասացները՝ տղամարդիկ ու կանայք, երկու հարիւր քառասունհինգ մարդ։ 68Ձիերը՝ եօթը հարիւր երեսունվեց, ջորիները՝ երկու հարիւր քառասունհինգ, 69ուղտերը՝ չորս հարիւր երեսունհինգ, էշերը՝ վեց հազար քսանեօթը։ 70Իշխանները, ըստ իրենց նախնիների անուան, գործի համար նուէրներ տուեցին. Աթարսաթան գանձատանը տուեց յիսուն ոսկի սկաւառակ եւ քահանայական երեսուն պատմուճան։ 71Տոհմերի իշխանները գործի համար տուեցին քսան հազար ոսկի եւ տասներկու հազար երկու հարիւր մնաս արծաթ։ 72Մնացած ժողովուրդը տուեց քսան հազար դահեկան, երկու հազար մնասի արծաթէ սպասք եւ քահանայական վաթսունեօթը պատմուճան։ 73Եւ այսպէս քահանաներն ու դռնապանները, սաղմոսասաց երգիչները, ժողովուրդը, նաթանիմացիները եւ ամբողջ Իսրայէլը հաստատուեցին իրենց քաղաքներում։