Թվոց գիրք

16

ԿՈՐԽԻ, ԴԱԹԱՆԻ ԵՒ ԱԲԻՐՈՆԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹԻՒՆԸ

1Խօսեցին Ղեւիի որդի Կահաթի, սրա որդի Իսահառի որդի Կորխը, Ռուբէնի որդի Եղիաբի որդիներ Դաթանն ու Աբիրոնը, Ռուբէնի որդի Փաղէթի որդի Օնանը, եւ իրար հետ պայմանաւորուելով՝ 2ըմբոստացան Մովսէսի դէմ։ Սրանց միացան նաեւ իսրայէլացիներից երկու հարիւր յիսուն տղամարդիկ՝ ժողովրդի առաջնորդներ, խորհրդականներ ու անուանի մարդիկ։ 3Նրանք միացան Մովսէսի ու Ահարոնի դէմ եւ ասացին. «Բաւակա՛ն է, հասկացէ՛ք, որ ժողովուրդը մաքուր է, եւ Տէրը նրա մէջ է։ Արդ, ինչո՞ւ էք ձեզ Տիրոջ ժողովրդից բարձր դասում»։ 4Այդ լսելով՝ Մովսէսը երեսնիվայր ընկաւ գետին 5եւ դիմելով Կորխին ու նրա բոլոր մարդկանց՝ ասաց. « այցի եկաւ, ճանաչեց իւրայիններին եւ մաքուրներին ու նրանց իր մօտ առաւ։ 6Ում որ չընտրեց, իր մօտ չառաւ։ Արդ, այսպէ՛ս արէք. Կո՛րխ, դու եւ քո մարդիկ բուրվառներ առէք, դրանց մէջ կրակ դրէք, կրակի վրայ , 7որ վաղը խնկարկէք Տիրոջ առաջ։ Տէրը ում որ ընտրի, նա՛ է սուրբ։ Բաւակա՛ն է ձեզ, Ղեւիի՛ որդիներ»։ 8Մովսէսն ասաց Կորխին. «Լսեցէ՛ք ինձ, Ղեւիի՛ որդիներ։ 9Մի՞թէ քիչ բան է ձեզ համար, որ Իսրայէլի Աստուածը ձե՛զ առանձնացրեց իր ժողովրդի միջից եւ ձե՛զ մերձեցրեց իրեն, որպէսզի սպասաւորէք Տիրոջ խորանում եւ ժողովրդին ծառայելու համար կանգնէք նրա առջեւ։ 10Չէ՞ որ նա քեզ եւ քեզ հետ քո բոլոր եղբայրներին՝ Ղեւիի յետնորդներին իր մօտ վերցրեց։ Հիմա պահանջում էք ՞յ էլ դառնալ։ 11Դրանով դու եւ քո մարդիկ Աստծու դէմ էք ելնում։ Մի՞թէ չգիտէք, թէ ով է Ահարոնը, որ նրա դէմ էք տրտնջում»։ 12Եւ Մովսէսը մարդ ուղարկեց, որ կանչեն Եղիաբի որդիներ Դաթանին ու Աբիրոնին։ Սրանք ասացին. «Չենք գայ։ 13Մի՞թէ քիչ բան է այն, որ մեզ հանեցիր Եգիպտոսից, ուր կաթ ու մեղր էր բխում, որպէսզի սպանես մեզ այստեղ՝ անապատում։ Իսկ հիմա մեզ սաստո՞ւմ ես եւ դո՞ւ ես ղեկավարը։ 14Մի՞թէ դու մեզ բերել ես մի , ուր կաթ ու մեղր է բխում, եւ մեզ դաշտեր ու այգիներ ես ժառանգութիւն տուել այնտեղ։ Մեր աչքերն էլ փորես, քեզ մօտ չենք գայ»։ 15Մովսէսը խիստ դառնացաւ եւ Տիրոջն ասաց. «Մի՛ ընդունիր նրանց զոհաբերութիւնները, որովհետեւ նրանցից ես ոչինչ չեմ առել եւ նրանցից որեւէ մէկի հանդէպ անարդար բան չեմ արել»։ 16Եւ Մովսէսն ասաց Կորխին. «Մաքրի՛ր քո մարդկանց, եւ առաւօտեան Տիրոջ առաջ պատրաստ եղէք դու եւ Ահարոնը։ 17Իւրաքանչիւրը թող առնի իր բուրվառը եւ դրա մէջ խունկ թող դնի։ Իւրաքանչիւրն իր բուրվառը մատուցի Տիրոջը՝ ընդամէնը երկու հարիւր յիսուն բուրվառ։ Դու եւ Ահարոնը նոյնպէս մատուցեցէ՛ք ձեր բուրվառները»։ 18Նրանք կրակ դրեցին դրանց մէջ, կրակի վրայ խունկ լցրին, եւ Մովսէսն ու Ահարոնը կանգնեցին վկայութեան խորանի դռանը։ 19Կորխն իր բոլոր մարդկանց հաւաքեց նրանց դիմաց, վկայութեան խորանի դռան մօտ։ Եւ Տիրոջ փառքը երեւաց ամբողջ ժողովրդին։

20Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց. 21«Հեռացէ՛ք այդ ժողովրդի մօտից, որ ես միանգամից կոտորեմ սրանց»։ 22Մովսէսն ու Ահարոնը երեսնիվայր ընկնելով՝ ասացին. «Ո՛վ Աստուած, հոգիների ու բոլոր մարմինների Աստուած, եթէ մի մարդ է գործում, միթէ ամբողջ ժողովրդի՞ վրայ պիտի թափուի Տիրոջ զայրոյթը»։ 23Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 24«Խօսի՛ր ժողովրդի հետ եւ ասա՛. “Հեռացէ՛ք Կորխի, Դաթանի ու Աբիրոնի բնակավայրի շրջապատից”»։ 25Մովսէսը վեր կացաւ եւ գնաց Դաթանի ու Աբիրոնի մօտ։ Նրա հետ գնացին նաեւ իսրայէլացիների բոլոր ծերերը։ 26Մովսէսը դիմեց ժողովրդին եւ ասաց. «Հեռացէ՛ք այդ խստասիրտ մարդկանց վրաններից, նրանց ոչ մի իրին ձեռք չտաք, որպէսզի կորստեան չմատնուէք դրանց գործած մեղքերի պատճառով»։ 27Նրանք հեռացան Կորխի վրանի շուրջը գտնուող ժողովրդից, բայց Դաթանն ու Աբիրոնը, նրանց կանայք, երեխաներն իրենց իրերով դուրս եկան ու կանգնեցին իրենց վրանների դռան մօտ։ 28Մովսէսն ասաց. «Սրանով դուք կ’իմանաք, որ Տէրն է ուղարկել ինձ այս բոլոր գործերը կատարելու համար, եւ ոչ թէ ես ինձանից եմ անում դրանք. 29եթէ Դաթանն ու Աբիրոնը մեռնեն մարդկային սովորական մահով, կամ դրանց պատիժը մարդկային սովորական պատժի նման լինի, ապա Տէրը չէ, որ ուղարկել ինձ։ 30Իսկ եթէ որեւէ նոր նշան ցոյց տայ Տէրը, երկիրն իր երախը բացելով կուլ տայ նրանց, նրանց ընտանիքներին վրաններով ու դրանցում եղած ամէն ինչով, ողջ-ողջ իջնեն նրանք, ուրեմն իմացէք, որ այդ մարդիկ զայրացրել են Տիրոջը»։ 31Երբ Մովսէսն աւարտեց այս խօսքերը, նրանց ոտքի տակ պատռուեց երկիրը, 32բացուեց գետինը եւ կուլ տուեց նրանց ու նրանց ընտանիքներին, Կորխին յարած մարդկանց ու նրանց անասուններին։ 33Նրանք եւ նրանց ունեցածները ողջ-ողջ իջան դժոխք, երկիրը ծածկեց նրանց, եւ նրանք վերացան ժողովրդի միջից։

ԿՐԱԿԸ ՍՊԱՌՈՒՄ Է ՆՐԱՆՑ

34Նրանց շուրջը գտնուող բոլոր իսրայէլացիները նրանց ճիչը լսելով՝ փախուստի դիմեցին, որովհետեւ հաւատացած էին, թէ գուցէ երկիրն իրենց էլ կուլ տայ։ 35Տիրոջ ուղարկած կրակն իջաւ ու ճարակեց այն երկու հարիւր յիսուն մարդկանց, որոնք խնկարկում էին։

36Տէրն ասաց Մովսէսին ու Ահարոնի որդի Եղիազար քահանային. 37«Վերցրէ՛ք հրոյ ճարակ դարձած մարդկանց պղնձէ բուրվառները, իսկ օտար կրակը սփռեցէ՛ք հեռու, 38որովհետեւ իրենց հոգիների դէմ մեղք գործողների այդ բուրվառները սրբագործուեցին։ Այդ բուրվառները դրուագածոյ թիթեղների վերածի՛ր եւ դրանցով ծածկի՛ր զոհասեղանը, որովհետեւ դրանք մատուցուած լինելով Տիրոջը, սրբագործուած են։ Դրանք իսրայէլացիների համար ազդանշան պիտի լինեն»։ 39 քահանայի որդի Եղիազարն առաւ հրոյ ճարակ դարձած մարդկանց մատուցած պղնձէ բուրվառները, 40դրանցից զոհասեղանի համար թիթեղ պատրաստեց, որպէսզի իսրայէլացիներին յիշեցնի, որ Ահարոնից չսերած որեւէ օտար մարդ խունկ դնելու համար չմօտենայ Տիրոջը, որպէսզի նրա հետ էլ չպատահի այն, ինչ պատահեց Կորխի ու նրան յարած ամբոխի հետ։ Այդ էր Տէրը յայտնել Մովսէսի միջոցով։

ԱՀԱՐՈՆԸ ՓՐԿՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ

41Հետեւեալ օրն իսրայէլացիները տրտնջացին Մովսէսի ու Ահարոնի դէմ՝ ասելով. «Դուք կոտորեցիք Տիրոջ ժողովրդին»։ 42Երբ ժողովուրդը խուժեց Մովսէսի ու Ահարոնի վրայ, նրանք դիմեցին դէպի վկայութեան խորան։ Ամպը իսկոյն ծածկեց խորանը, եւ երեւաց Տիրոջ փառքը։ 43Մովսէսն ու Ահարոնը կանգնեցին վկայութեան խորանի առջեւ։ 44Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց. 45«Հեռացէ՛ք այդ ժողովրդի միջից, որ ես միանգամից ոչնչացնեմ նրանց»։ Մովսէսն ու Ահարոնը երեսնիվայր ընկան գետին, 46եւ Մովսէսն ասաց Ահարոնին. «Վերցրո՛ւ բուրվառը, դրա մէջ զոհասեղանի վրայից վերցրած կրակ դի՛ր, դրա վրայ խունկ լցրո՛ւ, շտապ տա՛ր բանակատեղի եւ քաւութիւն խնդրի՛ր նրանց մեղքերի համար, որովհետեւ Տէրը զայրացել է եւ սկսել է կոտորել ժողովրդին»։ 47Ահարոնն առաւ բուրվառը, ինչպէս իրեն ասել էր Մովսէսը, եւ գնաց ժողովրդի մօտ։ Մարդկանց կոտորածն արդէն սկսուել էր։ Ահարոնը խունկ դրեց եւ քաւութիւն խնդրեց ժողովրդի գործած մեղքերի համար։ 48Նա կանգնեց սպանուած ու կենդանի մարդկանց միջեւ, եւ կոտորածը դադարեց։ 49Կոտորուածների թիւը հասաւ տասնչորս հազար եօթը հարիւր հոգու՝ չհաշուած Կորխի պատճառով մեռածները։ 50Ահարոնը վերադարձաւ Մովսէսի մօտ, վկայութեան խորանի դուռը, եւ կոտորածը դադարեց։

Էջմիածին · HYEJB1994