Թվոց գիրք

26

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԸ

1Այդ կոտորածից յետոյ Տէրը խօսեց Մովսէսի ու Եղիազար քահանայի հետ եւ ասաց. 2«Հաշուառման ենթարկեցէ՛ք իսրայէլացիների քսան տարեկանից բարձր մարդկանց ըստ իրենց նահապետների ընտանիքների, բոլոր նրանց, ովքեր ընդունակ են պատերազմելու»։ 3Մովսէսն ու Եղիազար քահանան Մովաբացիների երկրի Ռաբոթ շրջանում, Յորդանան գետի մօտ, Երիքովի դիմաց ասացին իսրայէլացիներին. 4«Դուք՝ Եգիպտոսից ելած իսրայէլացիներդ, հաշուառման ենթարկեցէ՛ք քսան տարեկանից բարձր մարդկանց, ինչպէս Տէրը հրամայել է Մովսէսին։ 5Հաշուառման ենթարկուեցին Ռուբէնը՝ Իսրայէլի անդրանիկ որդին, Ռուբէնի որդիներ Ենոքը եւ Ենոքի ընտանիքը, Փալլուսը եւ Փալլուսի ընտանիքը, 6Ասրոմը եւ Ասրոմի ընտանիքը, Քարմին եւ Քարմիի ընտանիքը։ 7Սա Ռուբէնի տոհմն է. նրանց թիւը քառասուներեք հազար եօթը հարիւր երեսուն է։ 8Փալլուսի որդի Եղիաբը, Եղիաբի որդիներ Յամուէլը, Դաթանը եւ Աբիրոնը։ 9Սրանք իսրայէլացիների մէջ երեւելի մարդիկ էին. սրանք են, որ Տիրոջ դէմ ապստամբել էին, երբ Կորխի յետնորդների հետ յարձակուել էին Մովսէսի ու Ահարոնի վրայ, 10եւ երկիրը բացելով իր երախը՝ կուլ էր տուել նրանց ու Կորխին իր ժողովրդի հետ։ Կրակը լափել էր երկու հարիւր յիսուն , որպէսզի միւսների համար դա դաս լինի։ Կորխի որդիները, սակայն, չմեռան։

11Հաշուառման ենթարկուեցին Շմաւոնի որդիները եւ Շմաւոնի որդիների տոհմերը. 12Յամուէլը եւ Յամուէլի շառաւիղը, Յամինը եւ Յամինի շառաւիղը, Յաքինը եւ Յաքինի շառաւիղը, 13Զարան եւ Զարայի շառաւիղը, Մաւուլը եւ Մաւուլի շառաւիղը։ 14Սրանք են Շմաւոնի ցեղի տոհմերը, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին քսաներկու հազար երեք հարիւր հոգի։

15Այնուհետեւ՝ Գադի որդիներն ու նրանց շառաւիղները՝ Սափոնը եւ Սափոնի շառաւիղը, Անգին եւ Անգիի շառաւիղը, Սունին եւ Սունիի շառաւիղը, 16Ազենին եւ Ազենիի շառաւիղը, Ադդին եւ Ադդիի շառաւիղը, 17Արուադին եւ Արուադիի շառաւիղը, Արիէլը եւ Արիէլի շառաւիղը։ 18Սրանք են Գադի որդիների տոհմերը, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին քառասունչորս հազար հինգ հարիւր հոգի։

19Հաշուառման ենթարկուեցին Յուդայի որդիները՝ Էրը, Օնանը, Սելոմը, Փարէսը եւ Զարան։ Էրն ու Օնանը մեռան Քանանացիների երկրում։ 20Յուդայի որդիներն ու նրանց շառաւիղներն են՝ Սելոմը եւ Սելոմի շառաւիղը, Փարէսը եւ Փարէսի շառաւիղը, Զարան եւ Զարայի շառաւիղը։ 21Փարէսի որդիներ Ասրոնը եւ Ասրոնի շառաւիղը, Յամուէլը եւ Յամուէլի շառաւիղը։ 22Սրանք են Յուդայի ցեղի տոհմերը, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին եօթանասունվեց հազար հինգ հարիւր հոգի։

23Հաշուառման ենթարկուեցին Իսաքարի որդիներն ու նրանց շառաւիղները՝ Թողան եւ Թողայի շառաւիղը, Փուան եւ Փուայի շառաւիղը, Յասուբը եւ Յասուբի շառաւիղը, Ամրանը եւ Ամրանի շառաւիղը։ 25Սրանք են Իսաքարի ցեղի տոհմերը, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին վաթսունչորս հազար երկու հարիւր հոգի։

26Այնուհետեւ՝ Զաբուղոնի որդիներն ու նրանց շառաւիղները՝ Սարեդը եւ Սարեդի շառաւիղը, Ալլոնը եւ Ալլոնի շառաւիղը, Աղէլը եւ Աղէլի շառաւիղը։ 27Սրանք են Զաբուղոնի ցեղի տոհմերը, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին վաթսուն հազար հինգ հարիւր հոգի։

28Այնուհետեւ՝ Յովսէփի որդիները եւ նրանց շառաւիղները՝ Մանասէն եւ Եփրեմը։ 29Այնուհետեւ՝ Մանասէի որդիներ Մաքիրը եւ Մաքիրի շառաւիղը։ Մաքիրը ծնեց Գաղաադին։ Գաղաադը եւ Գաղաադի շառաւիղը։

30Այնուհետեւ՝ Գաղաադի որդիներ Աքիեզերը եւ Աքիեզերի շառաւիղը, Քեղէգը եւ Քեղէգի շառաւիղը, 31Եսրիէլը եւ Եսրիէլի շառաւիղը, Սիւքէմը եւ Սիւքէմի շառաւիղը, 32Սիմային եւ Սիմայիի շառաւիղը, Ոփերը եւ Ոփերի շառաւիղը։ 33Ոփերի որդի Սաղպաադը արու զաւակներ չունեցաւ, այլ՝ դուստրեր։ Սաղպաադի դուստրերի անուններն են՝ Մաաղա, Նուա, Էգղա, Մեղքա եւ Թերսա։ 34Սրանք են Մանասէի տոհմերը, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին յիսուներկու հազար եօթը հարիւր հոգի։

35Այնուհետեւ՝ Եփրեմի որդիներն ու նրանց շառաւիղները՝ Սուտաղան եւ Սուտաղայի շառաւիղը, Տանաքը եւ Տանաքի շառաւիղը։ 36Սուտաղայի որդի Եդենը եւ Եդենի շառաւիղը։ 37Սրանք են Եփրեմի ցեղի տոհմերը, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին երեսուներկու հազար հինգ հարիւր հոգի։ Ահա սրանք են Յովսէփի որդիներն ու նրանց շառաւիղները։

38Այնուհետեւ՝ Բենիամինի որդիներն ու նրանց շառաւիղները՝ Բալէն եւ Բալէի շառաւիղը, Ասիբերը եւ Ասիբերի շառաւիղը, Յաքիրանը եւ Յաքիրանի շառաւիղը, 39Սափանը եւ Սափանի շառաւիղը։ 40Բալէի որդիներն են՝ Ադարը, Նոյեմանը եւ Նոյեմանի շառաւիղը։ 41Սրանք են Բենիամինի որդիներն ու նրանց շառաւիղները, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին երեսունհինգ հազար հինգ հարիւր հոգի։ 42Այնուհետեւ՝ Դանի որդիներն ըստ իրենց շառաւիղների. Սամին եւ Սամիի շառաւիղը։ Սրանք են Դանի տոհմերը ըստ իրենց շառաւիղների։ 43Սամիի տոհմերը, ըստ հաշուառման, կազմեցին վաթսունչորս հազար վեց հարիւր հոգի։

44Այնուհետեւ՝ Ասերի որդիներն ու նրանց շառաւիղները՝ Յամինը եւ Յամինի շառաւիղը, Յեսուն եւ Յեսուի շառաւիղը, Բարիան եւ Բարիայի շառաւիղը, 45Քոբէրը եւ Քոբէրի շառաւիղը, Մելքիէլը եւ Մելքիէլի շառաւիղը։ 46Ասերի դստեր անունն էր Սարա։ 47Սրանք են Ասերի ցեղի տոհմերը, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին քառասուներեք հազար վեց հարիւր հոգի։ 48Այնուհետեւ՝ Նեփթաղիմի որդիներն ու նրանց շառաւիղները՝ Ասիէլը եւ Ասիէլի շառաւիղը, Գօնին ու Գօնիի շառաւիղը, 49Յեսերը եւ Յեսերի շառաւիղը, Սելլեմը եւ Սելլեմի շառաւիղը։ 50Սրանք են Նեփթաղիմի ցեղի տոհմերը, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին քառասուն հազար երեք հարիւր հոգի։

51Իսրայէլացիների ընդհանուր թիւը, այսպիսով, եղաւ վեց հարիւր մէկ հազար եօթը հարիւր երեսուն։

52Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 53«Ըստ մարդկանց թուի սրանց միջեւ թող բաժանուի երկիրը որպէս սեփականութիւն։ 54Նրանց քանակին համապատասխան պէտք է աւելանայ նրանց բաժինը եւ, սակաւութեան համեմատ, նուազի նրանց բաժինը։ Թող իւրաքանչիւրին ժառանգութեան բաժին տրուի ըստ հաշուառման։ 55Երկիրը թող բաժանուի վիճակ գցելով. ըստ անունների, ըստ իրենց նահապետների ցեղերի թող բաժին ստանան։ 56Բազմանդամ ու սակաւաթիւ ընտանիքները վիճակ գցելով թող ստանան իրենց բաժինը։

57Ահա հաշուառման ենթարկուած Ղեւիի որդիներն ըստ իրենց տոհմերի. Գեթսոնը եւ Գեթսոնի շառաւիղը, Կահաթը եւ Կահաթի շառաւիղը, Մերարին եւ Մերարիի շառաւիղը։ 58Սրանք են Ղեւիի որդիների ենթատոհմերը. Ղոբենիի շառաւիղը, Քեբրոնի շառաւիղը, Կորխի շառաւիղը եւ Մուսիի շառաւիղը։ 59Կահաթը ծնեց Ամրամին։ Նրա կնոջ անունն էր Յոքաբեթ, որ Ղեւիի դուստրն էր եւ որը Ղեւիի ցեղի համար Եգիպտոսում Ամրամից ունեցաւ Ահարոնին, Մովսէսին ու Մարիամին՝ նրանց քրոջը։ 60Ահարոնը ծնեց Նաբադին ու Աբիուդին, Եղիազարին ու Իթամարին։ 61Նաբադն ու Աբիուդը մեռան, երբ Տիրոջ առաջ օտար կրակ էին մատուցում Սինայի անապատում։ 62Ղեւիի ցեղի մէկ ամսականից բարձր արական սեռին պատկանողների թիւը, ըստ հաշուառման, կազմեց քսաներեք հազար հոգի։ Սրանք հաշուառման ենթարկուած իսրայէլացիների մէջ չընդգրկուեցին, քանի որ, ի տարբերութիւն իսրայէլացիների, հողաբաժին չէր հասնում նրանց։

63Այս է Մովաբացիների երկրի Ռաբոթ շրջանում, Յորդանան գետի մօտ, Երիքովի դիմաց Մովսէսի ու Եղիազար քահանայի կատարած իսրայէլացիների հաշուառումը։ 64Սրանց մէջ չկար իսրայէլացիներից որեւէ մարդ, որ հաշուառման ենթարկուած չլինէր Սինայի անապատում Մովսէսի եւ Ահարոնի կողմից, 65քանի որ Տէրը նրանց մասին ասել էր, թէ՝ «Անապատում իսպառ պիտի մեռնեն»։ Եւ, իրօք, նրանցից ոչ ոք չմնաց, բացի Յեփոնէի որդի Քաղէբից ու Նաւէի որդի Յեսուից։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն