Թվոց գիրք
29
ՅԻՇԱՏԱԿՈՒԹԵԱՆ ՕՐՈՒԱՅ ԸՆԾԱՆԵՐԸ
()
1«Եօթներորդ ամսի առաջին օրը ձեզ համար սուրբ հաւաքի օր թող լինի։ Այդ օրը ոչ մի աշխատանք չկատարէք։ Յիշատակելի օր թող լինի դա ձեզ համար։ 2Տիրոջը իբրեւ անուշ բուրմունք ողջակէզ կ’անէք նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ եւ մի տարեկան ոչ արատաւոր եօթը գառ։ 3Իւրաքանչիւր զուարակի հետ կը մատուցէք իւղով հունցուած երեք տասներորդ գրիւ ընտիր ալիւր, իւրաքանչիւր խոյի հետ՝ երկու տասներորդ գրիւ ընտիր ալիւր 4եւ եօթը գառներից իւրաքանչիւրի հետ՝ մէկ տասներորդ գրիւ ընտիր ալիւր, 5իսկ մեղքերի քաւութեան համար՝ մէկ նոխազ։ 6Իւրաքանչիւր ամսուայ առաջին օրը կատարուող ողջակէզից բացի, ըստ սահմանուած կարգի, կը մատուցէք նաեւ ընտիր ալիւրն ու գինին իբրեւ Տիրոջ համար անուշ բուրմունք»։
ՔԱՒՈՒԹԵԱՆ ՕՐՈՒԱՅ ԸՆԾԱՆԵՐԸ
()
7«Այդ եօթներորդ ամսուայ տասներորդ օրը եւս ձեզ համար սուրբ հաւաքի օր թող լինի։ Այդ օրը ծոմ կը պահէք եւ ոչ մի աշխատանք չէք կատարի։ 8Տիրոջ համար իբրեւ անուշ բուրմունք ողջակէզ կը մատուցէք նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ եւ մի տարեկան ոչ արատաւոր եօթը գառ։ 9Իւրաքանչիւր զուարակի հետ կ’ընծայաբերէք իւղով հունցուած երեք տասներորդ գրիւ ընտիր ալիւր, իւրաքանչիւր խոյի հետ՝ երկու տասներորդ գրիւ ընտիր ալիւր, 10իսկ եօթը գառներից իւրաքանչիւրի հետ՝ մէկ տասներորդ գրիւ ընտիր ալիւր։ 11Մեղքերի քաւութեան համար կը զոհաբերէք մէկ նոխազ։ Բացի մեղքերի քաւութեան զոհերից, ըստ սահմանուած կարգի, կը մատուցէք նաեւ ամենօրեայ ողջակէզը, ընտիր ալիւրն ու գինին իբրեւ Տիրոջ համար անուշ բուրմունք»։
ՏԱՂԱՒԱՐԱՀԱՐԱՑ ՏՕՆԻ ԸՆԾԱՆԵՐԸ
()
12«Նոյն այդ եօթներորդ ամսուայ տասնհինգերորդ օրը ձեզ համար սուրբ հաւաքի օր թող լինի. ոչ մի աշխատանք չկատարէք եւ եօթը օր Տիրոջ տօնը կը տօնէք։ 13Իբրեւ Տիրոջ համար անուշ բուրմունք հետեւեալ ընծաները կ’անէք. առաջին օրը՝ նախրից բերուած տասներեք զուարակ, երկու խոյ եւ մի տարեկան ոչ արատաւոր տասնչորս գառ։ 14Տասներեք զուարակներից իւրաքանչիւրի հետ կ’ընծայաբերէք իւղով հունցուած երեք տասներորդ գրիւ ընտիր ալիւր, երկու խոյերից իւրաքանչիւրի հետ՝ երկու տասներորդ գրիւ ընտիր ալիւր, 15տասնչորս գառներից իւրաքանչիւրի հետ՝ մէկ տասներորդ գրիւ ընտիր ալիւր։ 16Կը զոհաբերէք նաեւ մէկ նոխազ մեղքերի քաւութեան համար, բացի ամենօրեայ ողջակէզից, ընտիր ալիւրից ու գինուց։
17Երկրորդ օրը կը մատուցէք տասներկու զուարակ, երկու խոյ եւ մի տարեկան ոչ արատաւոր տասնչորս գառ։ 18Զուարակների, խոյերի ու գառների հետ մատուցուող ընտիր ալիւրն ու գինին, ըստ սահմանուած կարգի, թող լինեն նրանց քանակին համապատասխան։ 19Մէկ նոխազ էլ կը մատուցէք մեղքերի քաւութեան համար, բացի ամենօրեայ ողջակէզից, ընտիր ալիւրից ու գինուց։
20Երրորդ օրը կը մատուցէք տասնմէկ զուարակ, երկու խոյ եւ մի տարեկան ոչ արատաւոր տասնչորս գառ։ 21Զուարակների, խոյերի ու գառների հետ մատուցուող ընտիր ալիւրն ու գինին թող լինեն նրանց քանակին համապատասխան։ 22Մէկ նոխազ էլ կը մատուցէք մեղքերի քաւութեան համար, բացի ամենօրեայ ողջակէզից, ընտիր ալիւրից ու գինուց։
23Չորրորդ օրը կը մատուցէք տասը զուարակ, երկու խոյ եւ մի տարեկան ոչ արատաւոր տասնչորս գառ։ 24Զուարակների, խոյերի ու գառների հետ մատուցուող ընտիր ալիւրն ու գինին, ըստ սահմանուած կարգի, թող լինեն նրանց քանակին համապատասխան։ 25Մէկ նոխազ էլ կը մատուցէք մեղքերի քաւութեան համար, բացի ամենօրեայ ողջակէզից, ընտիր ալիւրից ու գինուց։
26Հինգերորդ օրը կը մատուցէք ինը զուարակ, երկու խոյ եւ մի տարեկան ոչ արատաւոր տասնչորս գառ։ 27Զուարակների, խոյերի ու գառների հետ մատուցուող ընտիր ալիւրն ու գինին, ըստ սահմանուած կարգի, թող լինեն նրանց քանակին համապատասախան։ 28Մէկ նոխազ էլ կը մատուցէք մեղքերի քաւութեան համար, բացի ամենօրեայ ողջակէզից, ընտիր ալիւրից ու գինուց։
29Վեցերորդ օրը կը մատուցէք ութ զուարակ, երկու խոյ եւ մի տարեկան ոչ արատաւոր տասնչորս գառ։ 30Զուարակների, խոյերի ու գառների հետ մատուցուող ընտիր ալիւրն ու գինին, ըստ սահմանուած կարգի, թող լինեն նրանց քանակին համապատասխան։ 31Մէկ նոխազ էլ կը մատուցէք մեղքերի քաւութեան համար, բացի ամենօրեայ ողջակէզից, ընտիր ալիւրից ու գինուց։
32Եօթներորդ օրը կը մատուցէք եօթը զուարակ, երկու խոյ եւ մի տարեկան ոչ արատաւոր տասնչորս գառ։ 33Զուարակների, խոյերի ու գառների հետ մատուցուող ընտիր ալիւրն ու գինին, ըստ սահմանուած կարգի, թող լինեն նրանց քանակին համապատասխան։ 34Մէկ նոխազ էլ կը մատուցէք մեղքերի քաւութեան համար, բացի ամենօրեայ ողջակէզից, ընտիր ալիւրից ու գինուց։
35Ութերորդ օրը ձեր տօնի վերջին օրը թող լինի։ Ոչ մի աշխատանք չկատարէք այդ օրը։ 36Իբրեւ Տիրոջ համար անուշ բուրմունք ողջակէզ կը մատուցէք մէկ զուարակ, մէկ խոյ եւ մի տարեկան ոչ արատաւոր եօթը գառ։ 37Զուարակների, խոյերի ու գառների հետ մատուցուող ընտիր ալիւրն ու գինին, ըստ սահմանուած կարգի, թող լինեն նրանց քանակին համապատասխան։ 38Մէկ նոխազ էլ կը մատուցէք մեղքերի քաւութեան համար, բացի ամենօրեայ ողջակէզից, ընտիր ալիւրից ու գինուց։
39Այս զոհաբերութիւնները կը մատուցէք Տիրոջը ձեր տօների ժամանակ՝ չհաշուած ըստ ուխտի ձեր մատուցածները, ձեր ինքնաբուխ ողջակէզները, ձեր անարիւն ընծաները, գինին եւ փրկութեան համար արած զոհերը”»։
Էջմիածին · HYEJB1994