Թվոց գիրք

33

ՀԱՆԳՐՈՒԱՆՆԵՐ ԵԳԻՊՏՈՍԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒՑ ՅԵՏՈՅ

1Սրանք են այն բանակատեղիները, որ դրեցին իսրայէլացիները, երբ Մովսէսի եւ Ահարոնի գլխաւորութեամբ, իրենց զօրքով հանդերձ դուրս եկան Եգիպտոսից։ 2Մովսէսը Տիրոջ հրամանով գրի առաւ իսրայէլացիների չուերթն ու նրանց բանակատեղիները։ Ահա սրանք են իրենց երթի ժամանակ նրանց դրած բանակատեղիները։ 3Իսրայէլացիները Ռամեսսէից մեկնեցին առաջին ամսի տասնհինգերորդ օրը։ Զատկի յաջորդ օրը նրանք, բոլոր եգիպտացիների աչքի առջեւ, Աստծու հզօր պաշտպանութեամբ ելան Եգիպտոսից, 4երբ եգիպտացիները էին իրենց բոլոր անդրանիկ որդիներին։ Տէրը կոտորել էր Եգիպտացիների երկրի բոլոր անդրանիկ զաւակներին։ Տէրը նրանցից վրէժ էր լուծել իրենց չաստուածների համար։

5Իսրայէլացիները Ռամեսսէից մեկնելով բանակատեղի դրեցին Սոկքոթում։ 6Սոկքոթից մեկնելով բանակատեղի դրեցին Բոթանում, որն անապատի մի մասն է։ 7Մեկնեցին Բոթանից եւ բանակատեղի դրեցին Եպիրոթի մօտ, որը գտնւում է Բեէլսեպփոնի դիմաց, եւ բանակատեղի դրեցին Մագդողի դիմաց։ 8Մեկնեցին Եպիրոթի դիմաց ընկած շրջանից, Կարմիր ծովի միջով անցան դէպի , անապատի միջով երեք օրուայ ճանապարհ կտրեցին եւ բանակատեղի դրեցին Դառն աղբիւրների մօտ։ 9Մեկնեցին Դառն աղբիւրների մօտից եւ եկան Ելիմ։ Ելիմում տասներկու ջրի աղբիւր կար եւ արմաւի եօթանասուն ծառ։ Նրանք բանակատեղի դրեցին այնտեղ՝ ջրի մօտ։ 10Մեկնեցին Ելիմից եւ բանակատեղի դրեցին Կարմիր ծովի ափին։ 11Մեկնեցին Կարմիր ծովից եւ բանակատեղի դրեցին Սին անապատում։ 12Մեկնեցին Սին անապատից եւ բանակատեղի դրեցին Ռափայում։ 13Մեկնեցին Ռափայից եւ բանակատեղի դրեցին Ելիմում։ 14Մեկնեցին Ելիմից եւ բանակատեղի դրեցին Ռափիդինում։ 15Այստեղ ժողովուրդը խմելու չունէր, ուստի մեկնեցին Ռափիդինից եւ բանակատեղի դրեցին Սինայի անապատում։ 16Մեկնեցին Սինայի անապատից եւ բանակատեղի դրեցին Ցանկութեան գերեզմաններում։ 17Մեկնեցին Ցանկութեան գերեզմաններից եւ բանակատեղի դրեցին Ասերոթում։ 18Մեկնեցին Ասերոթից եւ բանակատեղի դրեցին Ռաթամայում։ 19Մեկնեցին Ռաթամայից եւ բանակատեղի դրեցին Ռեմոնփարէսում։ 20Մեկնեցին Ռեմոնփարէսից եւ բանակատեղի դրեցին Ղեբոնայում։ 21Մեկնեցին Ղեբոնայից եւ բանակատեղի դրեցին Դեսսայում։ 22Մեկնեցին Դեսսայից եւ բանակատեղի դրեցին Մակեղղաթում։ 23Մեկնեցին Մակեղղաթից եւ բանակատեղի դրեցին Սոփարում։ 24Մեկնեցին Սոփարից եւ բանակատեղի դրեցին Քարադաթում։ 25Մեկնեցին Քարադաթից եւ բանակատեղի դրեցին Մակելոթում։ 26Մեկնեցին Մակելոթից եւ բանակատեղի դրեցին Կատտաաթում։ 27Մեկնեցին Կատտաաթից եւ բանակատեղի դրեցին Տարաթում։ 28Մեկնեցին Տարաթից եւ բանակատեղի դրեցին Մատեկայում։ 29Մեկնեցին Մատեկայից եւ բանակատեղի դրեցին Սելմոնայում։ 30Մեկնեցին Սելմոնայից եւ բանակատեղի դրեցին Մասուրութում։ 31Մեկնեցին Մասուրութից եւ բանակատեղի դրեցին Բանէայում։ 32Մեկնեցին Բանէայից եւ բանակատեղի դրեցին Գադգադ լերան վրայ։ 33Մեկնեցին Գադգադ լեռից եւ բանակատեղի դրեցին Ետեբաթայում։ 34Մեկնեցին Ետեբաթայից եւ բանակատեղի դրեցին Եբրոնայում։ 35Մեկնեցին Եբրոնայից եւ բանակատեղի դրեցին Գեսիոնգաբերում։ 36Մեկնեցին Գեսիոնգաբերից եւ բանակատեղի դրեցին Սին անապատում։

37Մեկնեցին Սին անապատից եւ բանակատեղի դրեցին Փարանի անապատում, այսինքն՝ Կադէսում։ Մեկնեցին Կադէսից եւ բանակատեղի դրեցին Հոր լերան վրայ՝ Եդոմի երկրի մօտ։ 38 քահանան Տիրոջ հրամանով բարձրացաւ լեռը եւ մեռաւ այնտեղ իսրայէլացիների՝ Եգիպտացիների երկրից դուրս գալու քառասուներորդ տարուայ հինգերորդ ամսի մէկին։ 39Ահարոնը հարիւր քսաներեք տարեկան էր, երբ մեռաւ Հոր լերան վրայ։ 40Քանանացիների երկրում բնակուող Արադի արքայ Քանանէսը տեղեկացաւ, որ իսրայէլացիները մուտք են գործում իր երկիրը։

41Իսրայէլացիները, սակայն, Հոր լեռից հեռանալով՝ բանակատեղի դրեցին Սելմոնայում։ 42Մեկնեցին Սելմոնայից եւ բանակատեղի դրեցին Փենովում։ 43Մեկնեցին Փենովից եւ բանակատեղի դրեցին Օբոթում։ 44Մեկնեցին Օբոթից եւ բանակատեղի դրեցին Գայիում՝ Յորդանան գետի այն կողմը, Մովաբի սահմաններում։ 45Մեկնեցին Գայիից եւ բանակատեղի դրեցին Դեմոնգադում։ 46Մեկնեցին Դեմոնգադից եւ բանակատեղի դրեցին Գեղմոնդեբղաթէմում։ 47Մեկնեցին Գեղմոնդեբղաթէմից եւ բանակատեղի դրեցին Աբարիմ լեռների վրայ՝ Նաբաւի դիմաց։ 48Մեկնեցին Աբարիմի լեռներից եւ բանակատեղի դրեցին Մովաբացիների երկրից արեւմուտք, Յորդանան գետի մօտ, Երիքովի դիմաց։ 49Նրանք բանակատեղի դրեցին Յորդանան գետի մօտ, Եսիմոթում, որ ձգւում էր մինչեւ Մեղսատով՝ Մովաբացիների երկրից արեւմուտք։

ՔԱՆԱՆԱՑԻՆԵՐԻ ԵՐԿՐԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ

50Տէրը Մովաբացիների երկրի արեւմտեան մասում, Յորդանան գետի մօտ, Երիքովի դիմաց, խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 51«Դիմի՛ր իսրայէլացիներին եւ ասա՛ նրանց. “Ահա դուք Յորդանան գետով անցնում էք Քանանացիների երկիրը։ 52Երկրի բոլոր բնակիչներին կը քշէք ձեր առջեւից, կը կործանէք նրանց , ձուլածոյ բոլոր կուռքերը, նրանց բոլոր յուշասիւները կը վերացնէք մէջտեղից։ 53Կ’ոչնչացնէք երկրի բնակիչներին եւ կը բնակուէք այնտեղ, որովհետեւ նրանց երկիրը ձեզ եմ տալու իբրեւ սեփականութիւն։ 54Ըստ ձեր ցեղերի անդամների թուաքանակի, կը բաժանէք այդ . բազմանդամներին մեծ բաժին կը յատկացնէք, իսկ սակաւանդամներին՝ փոքր բաժին։ Իւրաքանչիւր ցեղ թող ստանայ այն, ինչ կը հասնի նրան։ Բաժանումը պէտք է կատարուի ըստ ձեր նահապետութեան ցեղերի։ 55Եթէ երկրի բնակիչներին չոչնչացնէք, ձեր կենդանի թողածները փուշ կը լինեն ձեր աչքերին եւ նետեր՝ ձեր կողերին։ Նրանք ձեր թշնամիները կը լինեն այն երկրում, որտեղ դուք էք բնակւում։ 56Եւ կը լինի այնպէս, որ ինչ վճռել էի անել նրանց նկատմամբ, կ’անեմ ձեր նկատմամբ”»։

Էջմիածին · HYEJB1994