Սաղմոսներ

111

Ալէլուիա

1Երանի այն մարդուն, որ վախենում է Տիրոջից, եւ խիստ կամեցող է նրա պատուիրանների։

2Նրա սերունդը հզօր կը լինի երկրի վրայ, եւ ուղղամիտների ազգը կ’օրհնուի։

3 եւ հարստութիւն կը լինի նրա տան մէջ, նրա արդարութիւնը կը մնայ յաւիտեանս յաւիտենից։

4Արդարների համար լոյս ծագեց խաւարում. ողորմած, գթասիրտ եւ արդար է Տէրը։

5 մարդը ողորմած է եւ փոխ է տալիս, խօսքն իր կատարում արդարութեամբ,

6որպէսզի յաւէտ նա չսասանուի, յաւիտեան մնայ յիշատակն արդարի։

7Չար լուրից նա չի վախենայ, նրա սիրտը պատրաստ է յոյս դնելու Աստծու վրայ։

8Հաստատուն է սիրտը նրա եւ չի սոսկայ, մինչեւ իր թշնամիների վերջը չտեսնի։

9Բաժանեց նա ու տուեց աղքատներին. նրա արդարութիւնը կը մնայ յաւիտեանս յաւիտենից, եւ նրա եղջիւրը բարձր կը լինի փառքով։

10Մեղաւորը, տեսնելով, կը բարկանայ, կը կրճտեցնի ատամներն իր ու հալումաշ կը լինի, եւ մեղաւորների ցանկութիւնը կը կորչի։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն