Սաղմոսներ

115

1Ալէլուիա

10Ինչ որ խօսեցի՝ հաւատացի դրան, եւ չափազանց խղճալի եղայ։

11Զարմանքիս մէջ ասացի. «Ամէն մարդ սուտ է»։

12Ի՞նչ հատուցում պիտի անեմ Տիրոջն այն ամենի համար, որ ինձ տուեց։

13Փրկութեան բաժակը պիտի վերցնեմ, եւ Տիրոջ անունը կանչեմ։

14Աղօթքս Տիրոջը պիտի մատուցեմ իր ամբողջ ժողովրդի առջեւ։

15Տիրոջ աչքում յարգելի է մահն իր սրբերի։

16Ո՛վ Տէր, ես քո ծառան եմ, քո ծառան եւ քո աղախնի որդին։

17Դու քանդեցիր իմ կապերը, ես քեզ օրհնութեան պիտի մատուցեմ, եւ Տիրոջ անունը կանչեմ։

18Աղօթքս Տիրոջը պիտի նուիրեմ իր ամբողջ ժողովրդի առջեւ,

19Տիրոջ տան սրահներում եւ քո մէջ, Երուսաղէ՛մ։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն