Սաղմոսներ

119

ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ

Օրհներգութիւններ բարձունքի աստիճանների վրայ

1Նեղութեանս մէջ ես Տիրոջը ձայն տուի, եւ նա լսեց ինձ։

2Տէ՛ր, փրկի՛ր ինձ նենգ շրթունքներից ու չար լեզուից։

3Ի՞նչ պիտի տրուի քեզ, կամ ի՞նչ պիտի աւելանայ, նե՛նգ լեզու. - 4դրանք հսկայի նետեր են, որոնք կայծակներով մխւում են կաղնու մէջ։

5Վա՜յ ինձ, քանզի երկար տեւեց պանդխտութիւնն իմ, ես բնակուեցի Կեդարի վրաններում։

6Շատ ժամանակ հոգիս բնակուեց նրանց հետ, ովքեր ատում են խաղաղութիւնը։

7Ես խաղաղասէր էի. երբ խօսում էի, նրանք մարտնչում էին իմ դէմ։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն