Սաղմոսներ
121
ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ ԵՐՈՒՍԱՂԷՄԻՆ
Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ
1Ուրախանում էի, երբ ասում էին՝ «Գնանք Տիրոջ տուն»։
2Մեր ոտքերը հասել կանգնել էին քո դռներին, ո՛վ Երուսաղէմ։
3Երուսաղէմը բարեշէն է որպէս քաղաք, եւ նրա բնակիչներն իր շուրջն են։
4Ցեղերն այնտեղ բարձրացան՝ ցեղերը Տիրոջ, որ Իսրայէլի վկայութեամբ գոհութիւն մատուցեն Տիրոջ անուանը։
5Այնտեղ են դրուած դատաստանի աթոռները՝ աթոռներ դրուած Դաւթի տան մէջ։
6Հարցրէ՛ք Երուսաղէմի խաղաղութեան ու շէնութեան մասին, դուք՝ բոլորդ, որ սիրում էք այն։
7Քո ամրութիւններում թող խաղաղութիւն լինի, եւ քո բերդերի աշտարակներում՝ շէնութիւն։
8Ի սէր իմ եղբայրների եւ ընկերների քեզ խաղաղութիւն մաղթեցի։
9Եւ մեր Տէր Աստծու համար քեզ բարութիւն ցանկացանք։