Սաղմոսներ

122

ԹՇՈՒԱՌՆԵՐԻ ԱԿՆԿԱԼՈՒԹԻՒՆԸ

Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ

1Աչքերս դէպի քեզ բարձրացրի, Տէ՛ր, դու, որ բնակւում ես երկնքում։

2Ինչպէս ծառաների աչքերն իրենց տէրերի ձեռքին, ինչպէս աղախնի աչքերն իր տիրուհու ձեռքին, այնպէս էլ մեր աչքերն ուղղուած են քեզ, Տէ՛ր մեր, մինչեւ որ գթաս մեզ։

3Գթա՛ մեզ, Տէ՛ր, գթա՛ մեզ, քանզի բազում արհամարհանքներ կրեցինք։

4Մեր հոգիներն անչափ լցուեցին մեզ անպատուողների նախատինքներով եւ ամբարտաւանների անարգանքով։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն