Սաղմոսներ
124
ԱՍՏԾՈՒ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՊԱՀՈՎՈՒԹԻՒՆԸ
Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ
1Ով յոյսը դրել է Տիրոջ վրայ, յաւիտեան չի սասանուի ինչպէս լեռը Սիոնի, որ գտնւում է Երուսաղէմում։
2Ինչպէս որ նա շրջապատուած է լեռներով, այնպէս Տէրն իր ժողովրդի շուրջն է՝ այսուհետեւ մինչեւ յաւիտեան։
3Տէրը չի թողնի, որ մեղաւորների գաւազանն որոշի արդարների վիճակը, եւ արդարներն իրենց ձեռքերը պիտի չերկարեն անօրէնութեան։
4Տէրը բարիք է գործում բարիներին եւ նրանց, որ ուղիղ են սրտով։
5Իսկ յափշտակութեամբ համակուածներին Տէրը կը կործանի նրանց հետ, ովքեր անօրէնութիւն են գործում։ Խաղաղութիւն Իսրայէլին։
Էջմիածին · HYEJB1994